041.0075.010213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 փետրվարի 2013 թվականի N 75-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու նպատակով 2013 թվականի փետրվարի 4-7-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Ա. Խաչիկյանի, Լ. Մաքսուդյանի, Տ. Մելքոնյանի, Մ. Ղամբարյանի, Ա. Սանոյանի, Ծ. Գալստյանի և Շ. Մխիթարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Վ. Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.
2) Ա. Բուդաղյանինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Մանուկյանինը և Ս. Մելիք-Իսրայելյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
4) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թ. փետրվարի 1-ի
N 75-Ա որոշման
 
ԿԱԶՄ
 
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-7-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Գ. Մելքոնյան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 
                               (պատվիրակության ղեկավար)
 
     Ա. Բախչագուլյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության 
                               սննդամթերքի անվտանգության պետական 
                               ծառայության պետ (2013 թ. փետրվարի 6-7-ը)
 
     Ա. Մայսուրյան           - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
                               Եվրամիության հետ համագործակցության 
                               վարչության պետ
 
     Մ. Ծատուրյան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
                               Եվրամիության հետ համագործակցության 
                               վարչության ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ
 
     Գ. Քոչարյան             - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
                               առևտրի և շուկաների կարգավորման վարչության 
                               պետ
 
     Ա. Խաչիկյան             - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր 
                               սեփականության գործակալության պետի տեղակալ 
                               (2013 թ. փետրվարի 5-7-ը)
                                
     Լ. Մաքսուդյան           - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
                               որակի ենթակառուցվածքների վարչության պետի 
                               տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը)
                                 
     Մ. Ղամբարյան            - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի  
                               պետական ներքին ֆինանսական հսկողության և 
                               պետական գնումների մեթոդաբանության վարչության 
                               պետ (2013 թ. փետրվարի 4-6-ը)
                                  
     Տ. Մելքոնյան            - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների  
                               նախարարության աշխատակազմի արտաքին կապերի 
                               վարչության պետ (2013 թ. փետրվարի 4-6-ը)
                                   
     Ա. Սանոյան              - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
                               միջազգային իրավական հարաբերությունների
                               վարչության միջազգային պայմանագրերի 
                               փորձաքննության բաժնի պետ (2013 թ. փետրվարի 
                               5-7-ը)
                                    
     Ա. Մանուկյան            - ՀՀ կառավարությանն առընթեր պետական 
                               եկամուտների կոմիտեի հարկ վճարողների 
                               սպասարկման և հարկման ընթացակարգերի 
                               վարչության միջազգային կազմակերպությունների 
                               հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ
                                     
     Ս. Մելիք-Իսրայելյան     - ՀՀ կառավարությանն առընթեր պետական 
                               եկամուտների կոմիտեի հարկ վճարողների 
                               սպասարկման և հարկման ընթացակարգերի 
                               վարչության պետի տեղակալ
                                      
     Ծ. Գալստյան             - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության 
                               աշխատակազմի փոստի վարչության պետի տեղակալ 
                               (2013 թ. փետրվարի 5-7-ը)
                                       
     Դ. Միրզոյան             - ՀՀ գյուղատնտեսության նախարարության 
                               սննդամթերքի անվտանգության պետական 
                               ծառայության արտաքին կապերի բաժնի պետ 
                               (2013 թ. փետրվարի 6-7-ը)
                                      
     Շ. Մխիթարյան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր  
                               սեփականության գործակալության հեղինակային 
                               իրավունքի և հարակից իրավունքների բաժնի 
                               գլխավոր մասնագետ (2013 թ. փետրվարի 5-7-ը)
                                       
     Վ. Ավետիքյան            - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության
                               պետ (համաձայնությամբ)
                                        
     Ա. Բուդաղյան            - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող 
                               հանձնաժողովի լիցենզավորված գործունեության 
                               մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի 
                               վարչության պետ (համաձայնությամբ)