Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0255.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվական թիվ 255

 

i

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունները համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության և ճապոնիայի կառավարության միջև 1998 թվականի մարտի 26-ի փոխանակված նոտայի համաձայն ճապոնական դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված 18 հացահատիկահավաք կոմբայնից և 25 տրակտորից 16 կոմբայն ու 23 տրակտոր` իրենց գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, երկարաժամկետ վարձակալության հանձնել գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման բաց բաժնետիրական ընկերություններին:

3. Ելնելով հանրապետությունում դաշտային մեքենայացված աշխատանքների սպասարկումների ձևավորված ծախսերի կառուցվածքից և սակագների միջին մակարդակից` վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի միավորի համար 1999 թվականի տարեկան վարձակալական վճարի չափը սահմանել կոմբայնի համար` 400 հազ. դրամ, տրակտորի համար` 100 հազ. դրամ, վարձակալության ժամանակը` 10 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վարձավճարները սահմանել` ինդեքսավորելով նախորդ տարվա վարձավճարի չափը տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանվող սղաճի մեծությամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ելնելով սույն որոշման 3-րդ կետով սահմանված պայմաններից, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության եռակողմ պայմանագրերի կնքումը:

5. Սահմանել, որ նշված տեխնիկական միջոցների իրացումից և վարձակալության տրամադրումից ստացված գումարները հաշվեգրվում են նոտային համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված հատուկ հաշվին և օգտագործվում են Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

i

ա) ապահովել 2-ական կոմբայնի և տրակտորի իրացումը հոլանդական աճուրդի եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած աճուրդային կարգի հիման վրա:

(6-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 14.06.00 թիվ 308 որոշում)

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և սպասարկման լիցենզավորման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

ԾՐԱԳԻՐ

 

գյուղատնտեսության արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման

 

1. Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի

շահագործման վիճակի համառոտ բնութագիրը

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում 1991-1993 թվականներին իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի արդյունքում հողերի մասնավորեցումն ուղեկցվել է նախկին կոլտնտեսություններին և պետական տնտեսություններին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի սեփականաշնորհմամբ:

1.2. 1998 թվականի հունվարի 1-ի օպերատիվ տվյալներով հանրապետությունում առկա թրթուրավոր և անիվավոր տրակտորների 82 տոկոսը պատկանում է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ինչպես նաև 66 տոկոսով մասնավորեցված «Ագրոսպասարկում» և «Ագրոքիմիա» բաց բաժնետիրական ընկերություններին: Պետական սեփականություն համարվող տրակտորների միայն 1.6 տոկոսն է գտնվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի ձեռնարկություններում, իսկ մնացած մասը` անտառային տնտեսության և պետական այլ կառույցների տնօրինության ներքո:

Գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների նկատելի մասը շահագործում են ոչ պետական ձեռնարկությունները: Այսպես, հացահատիկահավաք կոմբայնների 77, կերահավաք կոմբայնների 63, տրակտորային կցասայլերի 75, գութանների 73, շարքացանների 72 և պարարտանյութացրիչների 77 տոկոսը շահագործում են մասնավոր ձեռնարկությունները և գյուղացիական տնտեսությունները` համաձայն N 1 հավելվածի:

1.3. Հանրապետությունում ներկայումս օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկական մեքենաներն ու գործիքները, և դրանց պահեստամասերն արտադրվել են նախկին Խորհրդային Միության տարբեր գործարաններում: Դրանք հիմնականում բավարարել են լեռնային երկրագործության առաջադրած պահանջները և արդյունավետորեն շահագործվել են համեմատաբար մեծ հողակտորների վրա:

1986-1990 թվականների տարեկան միջին հաշվով հանրապետություն ներմուծվել և գյուղատնտեսական ձեռնարկություններին է հատկացվել տարբեր մակնիշների 1095-1180 տրակտոր, 130-140 հացահատիկահավաք կոմբայն, 350-370 գութան, 320-350 կուլտիվատոր, 160-170 շարքացան և այլ մեքենայացման միջոցներ համաձայն N 2 հավելվածի:

1.4. Հայաստանում իրականացված հողային բարեփոխումների արդյունքում ստեղծվել և ներկայումս գործում են 320869 գյուղացիական և 256 գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, որոնց սեփականաշնորհվել է վարելահողերի շուրջ 71 տոկոսը և բազմամյա տնկարկների 73 տոկոսը: Մասնավորեցված վարելահողերը բաժանված են շուրջ 1.28 մլն հողակտորի: Փաստորեն, մեկ գյուղացիական տնտեսությանը, միջին հաշվով, մասնավորեցվել է 1.5 հեկտար վարելահող, որը միջին հաշվով բաժանված է 4 առանձին հողակտորի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններն ազատ են մշակաբույսերի ընտրության հարցում և նույն հողազանգվածի տարբեր հատվածներում սովորաբար զբաղվում են տարբեր մշակաբույսերի արտադրությամբ, ուստի ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայել մեքենատրակտորային պարկի կառուցվածքը նախապատվությունը տալով միջին և փոքր հզորությամբ ու սակավ էներգատար մեքենայացման միջոցներին:

1.5. Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տրակտորների 75.8, բեռնատար ավտոմեքենաների 80.7, հացահատիկահավաք կոմբայնների 74.5, տրակտորային կցասայլերի 83.6, տրակտորային խոտհնձիչների 79.3, կերահավաք կոմբայնների 54.1, կարտոֆիլահավաք կոմբայնների 71.6, շարքացանների 81.5, գութանների 85.0 և կուլտիվատորների 83.2 տոկոսն են գտնվում տեխնիկապես սարքին վիճակում` համաձայն N 3 հավելվածի:

Տրակտորների տարիքային կազմի վերլուծությունից պարզվել է, որ դրանց ընդհանուր թվի 31.7 տոկոսը շահագործվում է 18-23 տարի, 31.3 տոկոսը` 13-17, 34.9 տոկոսը` 8-12, 2.1 տոկոսը` 4-7: Փաստորեն, շահագործվող տրակտորների 85.3 տոկոսն օգտագործվում է 10-ից ավելի տարիներ և անցել են ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները` համաձայն N 4 հավելվածի:

1.6. Մեքենատրակտորային պարկի վերազինման գործում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական սպասարկումների ոլորտի հարկային քաղաքականության անկատարությամբ, տեխնիկական սպասարկումների կարիք ունեցող գյուղացիական տնտեսությունների ֆինանսական ծանր վիճակով և այլն:

1.7. Մեքենատրակտորային պարկի բարձր մաշվածության պատճառով տեխնիկական շահագործող սուբյեկտներն ստիպված են հաճախակի կատարել նորոգման աշխատանքներ, ձեռք բերել պահեստամասեր և առանձին ագրեգատներ, որոնք նպաստում են մատուցվող ծառայությունների սակագների բարձրացմանը, որի հետևանքով գյուղացիական տնտեսությունների զգալի մասը հրաժարվում է այդ ծառայություններից: Հանրապետության ցանքատարածություններն ընթացիկ տարում 1991 թվականի համեմատությամբ կրճատվել են 79.1 հազ. հեկտարով և չի մշակվել 146,0 հազ. հեկտար վարելահող` համաձայն N 5 հավելվածի:

1.8. Գյուղատնտեսության մեքենայացման ներկա վիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նշված ոլորտում օրախնդիր է տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց հետևողական իրականացումը, խնդրո առարկա հարցի վերաբերյալ պետական առաջարկության քաղաքականության ծրագրավորումը, ոլորտի տնտեսական և տեխնիկական քաղաքականության ռազմավարության հստակեցումը և օրենսդրական կարգավորում պահանջող հիմնախնդիրների լուծումը:

 

2. Ծրագրի նպատակն ու հիմնական խնդիրները

 

2.1. Ծրագրի նպատակն է գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում տեխնիկական վերազինման, վերակառուցման և կառուցվածքային բարեփոխումների միջոցով գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայություններ առաջարկելը, արտադրողների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման նպաստավոր պայմաններ ստեղծելը:

2.2. Նշված նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

ա) հանրապետության բոլոր մարզերում փոքր ու միջին հզորության նոր գյուղմեքենայացման միջոցների շահագործման կազմակերպում և դրանց սպասարկման ու նորոգման կենտրոնների ստեղծում.

բ) նոր տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող անձնակազմերի ուսուցման կազմակերպում, այդ միջոցների գովազդի իրականացում.

գ) գյուղատնտեսական տեխնիկա շահագործող սուբյեկտների միավորում մասնագիտական կոոպերատիվներում, միավորումներում ու միություններում, դրանց միջոցով առկա տեխնիկական միջոցների արդյունավետ շահագործման իրականացումը և կոոպերացմանը նպաստող օրենսդրական դաշտի ձևավորումը.

դ) գյուղատնտեսական տեխնիկա շահագործողների համար ընդունելի պայմաններով նոր տեխնիկական միջոցների և դրանց պահեստամասերի մատակարարում.

ե) տնտեսական օրենսդրության կատարելագործման միջոցով նոր տեխնիկական միջոցների ներմուծման ու շահագործման խթանում.

զ) ոլորտում ազնիվ մրցակցային դաշտի ձևավորմամբ օժանդակություն ցուցաբերել գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայությունների մատուցման հարցում:

 

3. Ծրագրի իրականացման մեխանիզմները, դրա համար անհրաժեշտ

նյութատեխնիկական միջոցները և ֆինանսավորման աղբյուրները

 

3.1. Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկան շահագործվում է գյուղացիական տնտեսությունների, մարզային «Ագրոսպասարկում» և «Ագրոքիմիական» բաց բաժնետիրական ընկերությունների, մի շարք գյուղական համայնքներին կից ստեղծված գյուղմեքենայացման ձեռնարկությունների և պետական (սերմնաբուծական, տոհմային, անտառատնտեսության) ձեռնարկությունների կողմից: Ներկայումս շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման և նորոգման աշխատանքները կատարվում են դրանք շահագործող սուբյեկտների կողմից: Տեխնիկապես բարդ նորոգումների գծով մասնագիտացել են մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունները, որոնք գործում են իրենց հզորությունների 5-10 տոկոսի չափով: Չնայած առկա գյուղատնտեսական տեխնիկայի 1/3-ը գտնվում է անսարք վիճակում, այնուհանդերձ, դրանք շահագործող սուբյեկտները հրաժարվում են «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների նորոգման արհեստանոցների ծառայություններից, վերջինիս թանկ լինելու պատճառով: Նորոգման ծառայությունների ինքնարժեքում մեծ տեսակարար կշիռ ունեն հատկապես պահեստամասերը, որը պայմանավորված է դրանց ներմուծման ընթացքում կիրառված կրկնակի հարկման հանգամանքով: Քանի որ պահեստամասերը հիմնականում ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից, դրանք թե արտահանման, և թե ներմուծման ժամանակ ենթարկվում են հարկման` ավելացված արժեքի հարկով:

3.2. Առկա գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հարցում խիստ կարևորվում է ներկայումս դժվարությամբ պահպանվող ագրոսպասարկման համակարգի նորոգման արհեստանոցների դերը: Դա պայմանավորված է, մի կողմից, առկա տեխնիկայի նորոգման կազմակերպման, մյուս կողմից, ներմուծվելիք տեխնիկայի սպասարկման մարզային կենտրոնների ձևավորման անհրաժեշտությամբ:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում նշված արհեստանոցների հետագա պահպանման նպատակով մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների համար ստեղծել հնարավորություն` այլ ծառայություններից լրացուցիչ եկամուտներ ստանալու համար:

Լրացուցիչ եկամուտների ստացման հուսալի աղբյուր է ներմուծվելիք նոր տեխնիկական միջոցների կենտրոնացված շահագործումը: Նշված միջոցներով առկա մեքենայացման պարկի վերազինումը նպատակահարմար է իրականացնել երկու փուլով:

3.3. Գյուղմեքենայացման ոլորտի ներկա վիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների ներմուծման հնարավորության դեպքում առաջին փուլում նպատակահարմար է մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների բազայի վրա յուրաքանչյուր մարզում կազմակերպել դրանց կենտրոնացված շահագործման ու սպասարկման կենտրոններ:

Նշված կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա արդյունավետորեն շահագործելու այլ մարզերի գյուղատնտեսական կարիքների բավարարման նպատակով, ինչպես նաև վարձակալական և այլ հիմունքներով մշակելու չօգտագործվող վարելահողերը և գյուղատնտեսական մյուս հողատեսքերը, իրականացնելու սերմանյութերի (տնկանյութերի), վառելանյութերի, քսայուղերի, պարարտանյութերի, թունանյութերի և այլ նյութատեխնիկական միջոցների մատակարարման ծառայություններ:

3.4. Սույն ծրագրի սահմաններում գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ու սպասարկման մարզային կենտրոնները նպատակահարմար է ձևավորել հետևյալ սկզբունքով`

ա) հանրապետությունում ստացված նոր տեխնիկական միջոցները հատկացվում են «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը և արտացոլվում վերջինիս հաշվեկշռում.

բ) «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված կարգով նոր տեխնիկական միջոցները` համաձայն N 6 հավելվածի, լիզինգի սկզբունքով կամ վարձակալությամբ (հետգնման իրավունքով) տրամադրում է տարբեր մարզերում տեղաբաշխված և նորոգման գործող արհեստանոց ունեցող մարզային 10 «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերություններին: Նշված ընկերություններում «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունն իրականացնում է նաև 34 տոկոս բաժնետոմսերի պետական լիազորագրային կառավարումը:

Տնտեսական տարվա արդյունքներով «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված ժամկետներում մարզային կենտրոններից հավաքագրում է լիզինգային գումարները և փոխանցում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված տարանցիկ բյուջետային հաշվին:

գ) «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է փոքր և միջին հզորության նոր տեխնիկական միջոցների շահագործման, սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման ուսուցողական դասընթացներ և նշված տեխնիկական միջոցների շահագործմանը զուգահեռ ծավալում դրանց փորձարկման ու տարբեր գոտիներում հետագա շահագործման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքներ.

դ) մարզային կենտրոններն սպասարկման ծառայություններից հնարավորություն են ունենում ստանալ լրացուցիչ եկամուտներ, որոնք ուղղվում են ինչպես նոր տեխնիկական միջոցների ներմուծմանը, այնպես էլ առկա տեխնիկայի նորոգման նպատակով պահեստամասերի ներկրմանը:

3.5. Վերազինման առաջին փուլում նոր տեխնիկական միջոցների ներմուծման և շահագործման կազմակերպմանը զուգահեռ գյուղերում կիրականացվեն հին տեխնիկական միջոցների սեփականատերերի մասնագիտացված միավորումների կոոպերատիվների, ընկերությունների ստեղծման աշխատանքներ, որը կնպաստի տեխնիկական պարկի սարքինության մակարդակի, շահագործվող տեխնիկական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ագրոտեխնիկական լավագույն ժամկետներում անհրաժեշտ ծավալներով ու մատչելի սակագներով ծառայությունների իրականացմանը:

Բացի դրանից նշված միջոցառումների իրականացումը պայմաններ կստեղծի առաջարկվող ծառայությունների ընդլայնման հաշվին ֆինանսական բավարար միջոցներ կուտակելու, անսարք տեխնիկան նորոգելու, ինչպես նաև նոր գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու կամ լիզինգով դրանք շահագործելու համար:

3.6. Գյուղերում իրականացվելիք գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ոլորտի կոոպերացմանը կհետևի մարզային կենտրոնների և մարզային մյուս «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների նորոգման արհեստանոցների գործունեության ծավալումը և դրանցում կձևավորվեն ֆինանսական բավարար միջոցներ հետագա նորոգումների կատարման նպատակով պահեստամասերի և նոր տեխնիկական միջոցների ձեռքբերման համար:

Կոոպերացումը հույժ կարևոր է նաև բյուջետային նկատառումներով կապված ձևավորվելիք սպասարկման կառույցները հարկային դաշտ մտցնելու հարցի հետ: Ներկայումս գյուղերում գյուղատնտեսական տեխնիկան շահագործող սուբյեկտները չունեն որևէ հարկային պարտավորություն և ազատված են գույքահարկի ու մատուցված ծառայությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումներից:

Մարզային կենտրոններում սպասարկման գյուղական կառույցները հնարավորություն կունենան ծանոթանալու շահագործվող նոր տեխնիկական միջոցներին և, նպատակահարմարությունից ելնելով, պատվիրելու նախընտրելի նոր տեխնիկական միջոցներ:

3.7. Ելնելով տնտեսական անհրաժեշտությունից գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման ոլորտում կխորանա ինտեգրացումը: Սպասարկման մարզային կենտրոնները, մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունները, սպասարկման գյուղական կառույցները և տեխնիկա շահագործող անհատ սուբյեկտները կամավորության սկզբունքով կստեղծեն մարզային սպասարկման տնտեսական ընկերակցություններ (ասոցիացիաներ, կոնցեռններ): Նշված կառույցի ստեղծմամբ նրա յուրաքանչյուր օղակում ավելի կխորանա մասնագիտացման աստիճանը, որով պայմաններ կստեղծվեն նպատակային և լեռնային երկրագործությանը հարմարված տեխնիկական քաղաքականության ձևավորման և դրա հաջող իրականացման համար:

Նշված ոլորտում պետական քաղաքականությունը կնպատակաուղղվի վերոգրյալ ինտեգրացման պրոցեսներին աջակցության ցուցաբերմանը և դրան նպաստող անհրաժեշտ եՆթակառուցվածքների ձևավորմանը:

Տեխնիկական վերազինման առաջին փուլը կավարտվի առաջիկա 3-5 տարվա ընթացքում` ոլորտում վերոգրյալ բարեփոխումների իրականացմամբ և նոր տեխնիկական միջոցների գնողունակ պահանջարկի ձևավորմամբ:

3.8. Տեխնիկական վերազինման և վերակառուցման երկրորդ փուլի հիմնական խնդիրը գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գնողունակ պահանջարկի բավարարումն է հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում արդյունավետ շահագործվող, հուսալի և ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Նշված խնդրի իրականացման հարցում կարևոր դեր է վերապահվում «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, որի հիմնական գործառույթներն են արտաքին շուկաներում գյուղատնտեսական տեխնիկայի ու մեքենաների մարքեթինգի իրականացումը, դրանք շահագործողներին անհրաժեշտ տեխնիկական միջոցներ առաջարկելը, նոր տեխնիկայի ներմուծման հայտերի ձևավորումը և դրանց բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Բացի դրանից, նշված ընկերությունը հետևողականորեն կվերլուծի և կընդհանրացնի ոլորտում վարվող տնտեսական քաղաքականության պրակտիկան և առաջարկություններ կներկայացնի տնտեսական օրենսդրության կատարելագործման ու զարգացման ուղղությամբ:

Առաջիկա տարիներին ընկերությունն աստիճանաբար իր բաժնետոմսերն արժեթղթերի ներքին և արտաքին շուկաներում իրացնելու միջոցով կվերակառուցվի բաց բաժնետիրական ընկերության:

3.9. Սույն ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել զարգացած երկրների կողմից տրվող դրամաշնորհների, ապրանքային վարկերի, բանկային լիզինգների և, աստիճանաբար նաև, ոլորտում տնտեսավարող սուբյեկտների սեփական միջոցների հաշվին:

Տեխնիկական վերազինման առաջին փուլը ելակետային միջոցառման մարզային 10 սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ միջոցները կներգրավվեն դոնոր երկրների դրամաշնորհների հաշվին: Ծրագրի հետագա ֆինանսավորումը կիրականացվի տնտեսավարող սուբյեկտների աճող հնարավորությունների հաշվառմամբ և դրանց մասնակցության աստիճանի բարձրացմամբ:

Ծրագրով սահմանված նպատակների և խնդիրների կատարման ապահովման միջոցառումների ժամանակացույցը տրված է N 7 հավելվածում:

 

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում`

ա) կվերակառուցվի և կվերազինվի հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի պարկը, այն կհագենա ժամանակակից, լեռնային երկրագործության պայմաններում հուսալիորեն շահագործվող, ցածր էներգատար տեխնիկական միջոցներով.

բ) կընդարձակվեն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և կավելացվեն տեղական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ու վերամշակման ծավալները.

գ) գյուղմեքենայացման մակարդակի բարձրացման և մատչելի սակագներով իրականացվող ծառայությունների շնորհիվ արտադրանքի ինքնարժեքում կկրճատվի ձեռքի աշխատանքի ու սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող չհիմնավորված բարձր ծախսերը, որի արդյունքում կմեծանա տեղական արտադրանքի արտահանման և արտաքին շուկաներում դրանց մրցունակության աստիճանը.

դ) կընդարձակվեն և կմեծանան ոլորտից հավաքագրվող հարկային եկամուտները.

ե) տնտեսապես կամրապնդվեն գյուղացիական տնտեսությունները և պայմանները կստեղծվեն ապրանքային տնտեսությունների ձևավորման ու դրանց հետագա զարգացման համար:

 

5. Ծրագրի իրականացման վերահսկողությունը

 

5.1. Ծրագրի իրականացման ժամանակացույցով սահմանված միջոցառումների իրականացման վերահսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ստեղծվում է ծրագրի իրականացման և վերահսկողության խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, մարզպետների և ծրագիրը ֆինանսավորող դոնոր երկրների ներկայացուցիչները:

5.2. Խորհրդի կազմից կձևավորվի ծրագրի իրականացման գրասենյակ, որն էլ կիրականացնի ծրագրի և կատարվող աշխատանքների մասին պարբերաբար կզեկուցի խորհրդին:

 

Հավելված N 1

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

Հանրապետության գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների

թիվը 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ

.________________________________________________________________________.

|   Մարզերը    |  Տրակտոր   |Հացահա- |կերա-|Տրակտոր|Գութան|Շարքա-|Կուլտի-|

|              |____________|տիկահավ.|հավաք|կցասայլ|      | ցան  |վատոր  |

|              |թրթու-|անի- |կոմբայն |կոմբ.|       |      |      |       |

|              |րավոր |վավոր|        |     |       |      |      |       |

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|1. ք. Երևան   |    74|  185|       4|    5|     31|    17|     6|      1|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|2. Արագածոտն  |   732|  874|     189|   87|    549|   502|   236|    282|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|3. Արարատ     |   674| 1384|      44|   98|    684|   468|   129|    354|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|4. Արմավիր    |   771| 1551|     124|  152|    953|   686|   298|    420|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|5. Գեղարքունիք|   785| 1445|     280|  116|    860|   567|   307|    348|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|6. Լոռի       |   703| 1441|     120|  150|    848|   515|   300|    450|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|7. Կոտայք     |   502|  902|      86|   78|    429|   324|   122|    160|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|8. Շիրակ      |   719| 1228|     324|  191|    737|   467|   375|    360|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|9. Սյունիք    |   520|  927|     149|   36|    531|   331|   153|    119|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|10. Վայոց ձոր |   304|  615|      51|   22|    341|   183|    40|     17|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|11. Տավուշ    |   531|  935|      82|  101|    627|   434|   132|    112|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ      |  6297|11487|    1453| 1036|   6640|  4494|  2098|   2623|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|որից` մասնավոր|  5061| 9878|    1030|  653|   4989|  3300|  1512|   1878|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|այդ թվում`    |   268|  258|     128|   46|    177|   238|   125|    130|

|«Ագրոսպասար-  |      |     |        |     |       |      |      |       |

|կում» ՓԲԸ     |      |     |        |     |       |      |      |       |

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|«Ագրոքիմիա»   |   574|  637|      63|   43|    292|   208|    42|     45|

|ՓԲԸ           |      |     |        |     |       |      |      |       |

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|պետական       |  1236| 1609|     423|  383|   1651|  1194|   586|    745|

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|այդ թվում`    |   130|  162|      62|   23|    119|    95|    58|     65|

|սերմնաբուծական|      |     |        |     |       |      |      |       |

|ՓԲԸ           |      |     |        |     |       |      |      |       |

|______________|______|_____|________|_____|_______|______|______|_______|

|Այլ պետական   |  1106| 1447|     361|  360|   1532|  1099|   528|    680|

|ձ-ն           |      |     |        |     |       |      |      |       |

.________________________________________________________________________.

 

.______________. ._______________________________________________________.

|   Մարզերը    | |Հավաքիչ|Խոտ- |Կարտո-|Կարտո-|Սերմա-|Սրսկիչ|Պարար- |Փոշո-|

|              | |մամլիչ |հնձիչ|ֆիլա- |ֆիլա- |զտիչ  |      |տանյու-|տիչ  |

|              | |       |     |տնկիչ |քանդիչ|      |      |թացրիչ |     |

|              | |       |     |      |      |      |      |       |     |

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|1. ք. Երևան   | |      4|    8|     -|     -|     -|    16|      3|    4|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|2. Արագածոտն  | |    241|  111|     6|    20|    91|   117|    149|   56|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|3. Արարատ     | |    112|  179|    46|    90|     1|    57|    102|   15|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|4. Արմավիր    | |    133|  162|    29|    69|    51|   317|    120|   83|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|5. Գեղարքունիք| |    298|  310|    96|   180|    55|    31|    112|    -|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|6. Լոռի       | |    251|  618|   171|   348|    40|    78|    149|   32|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|7. Կոտայք     | |    143|  161|     7|     8|    19|   148|     94|   57|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|8. Շիրակ      | |    323|  162|    49|    58|    79|    34|    191|    -|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|9. Սյունիք    | |    203|  181|    14|    18|    46|    54|    137|    9|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|10. Վայոց ձոր | |     66|  281|     -|     -|    20|    40|     47|   14|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|11. Տավուշ    | |    112|  142|    20|     1|    25|   204|    101|   86|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|ԸՆԴԱՄԵՆԸ      | |   1886| 2315|   438|   792|   427|  1096|   1205|  356|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|որից` մասնավոր| |   1352| 1750|   266|   643|   219|  1079|    925|  326|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|այդ թվում`    | |     92|   42|    18|    49|    17|    14|     15|   12|

|«Ագրոսպասար-  | |       |     |      |      |      |      |       |     |

|կում» ՓԲԸ     | |       |     |      |      |      |      |       |     |

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|«Ագրոքիմիա»   | |     25|   14|     3|    10|     1|    80|    196|    8|

|ՓԲԸ           | |       |     |      |      |      |      |       |     |

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|պետական       | |    534|  565|   172|   149|   208|    17|    280|   30|

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|այդ թվում`    | |     61|   49|    12|    31|    34|    16|     27|    -|

|սերմնաբուծական| |       |     |      |      |      |      |       |     |

|ՓԲԸ           | |       |     |      |      |      |      |       |     |

|______________| |_______|_____|______|______|______|______|_______|_____|

|Այլ պետական   | |    473|  516|   160|   118|   174|     1|    253|   30|

|ձ-ն           | |       |     |      |      |      |      |       |     |

.______________. ._______________________________________________________.

 

Հավելված N 2

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

1985-1990 թթ. տարեկան միջին հաշվով հանրապետություն

ներմուծված գյուղատնտեսական տեխնիկան

 

.______________________________________________________.

| N |Անվանումը                   |   Մակնիշը   | թիվը  |

|___|____________________________|_____________|_______|

|1. |Տրակտոր                     |ԴՏ-75 Մ      |280-300|

|___|____________________________|_____________|_______|

|2. |Տրակտոր                     |Տ-70 Ս, 70 Բ | 80-90 |

|___|____________________________|_____________|_______|

|3. |Տրակտոր                     |ՄՏԶ-80, 82   |420-450|

|___|____________________________|_____________|_______|

|4. |Տրակտոր                     |Տ-40         |145-150|

|___|____________________________|_____________|_______|

|5. |Տրակտոր                     |Տ-150        |110-120|

|___|____________________________|_____________|_______|

|6. |Տրակտոր                     |Տ-16Մ        | 60-70 |

|___|____________________________|_____________|_______|

|7. |Գութան                      |ՊԼՊ-4-35     |200-210|

|___|____________________________|_____________|_______|

|8. |Գութան                      |ՊԼՊ-3-35     |150-160|

|___|____________________________|_____________|_______|

|9. |Կուլտիվատոր                 |ԿՌՊ-2.8      | 60-70 |

|___|____________________________|_____________|_______|

|10.|Կուլտիվատոր                 |ԿՊՍ-4        |120-130|

|___|____________________________|_____________|_______|

|11.|Կուլտիվատոր                 |ԿՌՆ-4.2 (5.6)|140-150|

|___|____________________________|_____________|_______|

|12.|Սրսկիչ                      |ՍՊՎ-2000     |  300  |

|___|____________________________|_____________|_______|

|13.|Փոշոտիչ                     |ՕՊԳՈՒ-50     |   80  |

|___|____________________________|_____________|_______|

|14.|Մամլիչ                      |ՊՆԼ-Ֆ-1.6-2  |  450  |

|___|____________________________|_____________|_______|

|15.|Կարտոֆիլաքանդիչ             |ԿՏՆ-2Բ       | 52-60 |

|___|____________________________|_____________|_______|

|16.|Կարտոֆիլաքանդիչ             |ԿՌՕՏ         | 40-50 |

|___|____________________________|_____________|_______|

|17.|Հացահատիկահավաք կոմբայն     |ՍԿ-5         |130-140|

|___|____________________________|_____________|_______|

|18.|Կոմբայն                     |ԿՍԿ-100      |   25  |

|___|____________________________|_____________|_______|

|19.|Շարքացան                    |ՍԶ-3.6Ա      |160-170|

|___|____________________________|_____________|_______|

|20.|Հնձիչ                       |ԿՍ-2.1       |400-450|

|___|____________________________|_____________|_______|

|21.|Օրգանական պարարտանյութացրիչ |ԿՍԿ-100      | 60-70 |

|___|____________________________|_____________|_______|

|22.|Հանքային պարարտանյութացրիչ  |ՄՎՈՒ-0.5     |  100  |

|___|____________________________|_____________|_______|

|23.|Տրակտորային կցորդ           |2ՊՏՍ-4Մ      |300-350|

|___|____________________________|_____________|_______|

|24.|Սիլոսահավաք կոմբայն         |Ե-281        | 40-45 |

|___|____________________________|_____________|_______|

|25.|Հնձիչ                       |Ե-302        |   40  |

.______________________________________________________.

 

Հավելված N 3

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

Գյուղատնտեսական տեխնիկայի սարքին վիճակի

1998 թ. ապրիլի 1-ի դրությամբ (ըստ մարզերի)

.________________________________________________________________________.

|Մարզը      |Տրակտոր- |Բեռնատար|Հացահատի-|Տրակտորա- |Տրակտորա- |Կերահավաք|

|           |ների սար-|մեքենա- |կահավաք  |յին       |յին       |կոմբայն- |

|           |քինությ. |ների    |կոմբայն- |կցասայլերի|խոտհնձիչ- |ների     |

|           |  (%)    |սարքին. |ների սար-|սարքինութ.|ների      |սարքինութ|

|           |         | (%)    |քինությ. |          |սարքինութ.|   (%)   |

|           |         |        | (%)     |          |    (%)   |         |

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Արագածոտն  |     64.3|    69.1|     73.2|      78.5|      78.7|     93.4|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Արարատ     |     66.0|    79.0|     80.5|      86.6|      84.2|     48.0|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Արմավիր    |     76.5|    86.4|     71.6|      90.5|      87.4|     52.6|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Գեղարքունիք|     92.7|    81.6|     69.0|      81.0|      72.8|     65.0|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Լոռի       |     79.8|    79.8|     84.1|      84.5|      85.1|     62.3|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Կոտայք     |     81.9|    83.9|     85.3|      86.0|      80.0|     59.3|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Շիրակ      |     78.8|    78.3|     78.1|      80.8|      81.6|     52.1|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Սյունիք    |     73.5|    84.0|     74.5|      81.0|      74.2|     76.2|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Վայոց ձոր  |     69.5|    79.6|     50.0|      93.1|      72.6|     53.8|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|Տավուշ     |     70.6|    87.2|     67.1|      83.2|      84.4|     29.2|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|ք. Երևան   |     21.3|    12.1|    100.0|      21.4|      20.0|     20.0|

|___________|_________|________|_________|__________|__________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ   |     75.8|    80.7|     74.5|      83.6|      79.3|     54.1|

.________________________________________________________________________.

 

.___________..___________________________________________________________.

|Մարզը      ||Կարտոֆիլ |Հնձիչ   |Հատիկազտիչ|Տրակտորա-|Տրակտորա- |Կուլտիվա|

|           ||քանդող-  |դասավո- |մեքենաների|յին շար- |յին       |տորների |

|           ||ների     |րողներ  |սարքինութ.|քացանների|գութանների|սարքինու|

|           ||սարքինու.|սարքինու|   (%)    |սարքինութ|սարքինութ.|  (%)   |

|           ||  (%)    |  (%)   |          |   (%)   |   (%)    |        |

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Արագածոտն  ||        -|    74.5|      57.8|     81.1|      74.4|    76.7|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Արարատ     ||        -|    88.9|      60.0|     85.8|      89.6|    85.3|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Արմավիր    ||        -|    92.4|      70.6|     94.5|      97.2|    96.1|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Գեղարքունիք||        -|    81.8|      64.0|     74.1|      82.1|    75.0|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Լոռի       ||        -|    74.3|      81.1|     80.9|      86.5|    83.3|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Կոտայք     ||    100.0|    71.4|      82.7|     88.3|      86.1|    80.2|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Շիրակ      ||     78.3|    89.2|      72.9|     87.1|      89.4|    88.0|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Սյունիք    ||        -|   272.7|      73.9|     75.3|      74.7|    78.6|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Վայոց ձոր  ||        -|   100.0|      77.3|     67.5|      75.5|    73.3|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|Տավուշ     ||     50.0|    47.6|      41.2|     65.4|      76.5|    53.3|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|ք. Երևան   ||        -|       -|         -|        -|       9.1|       -|

|___________||_________|________|__________|_________|__________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ   ||     71.6|    94.5|      70.5|     81.5|      85.0|   83.21|

.___________..___________________________________________________________.

 

Հավելված N 4

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

Հայաստանի Հանրապետության գյուղացիական և գյուղացիական

կոլեկտիվ տնտեսությունների ու գյուղացիական այլ

ձեռնարկությունների տրակտորների տարիքային կազմը

 

.________________________________________________________.

| Թողարկման |  Թրթուրավոր  |   Անիվավոր   |   Ընդամենը   |

| տարեթիվը  |______________|______________|______________|

|           | հատ |%-ը ընդ.| հատ |%-ը ընդ.| հատ |%-ը ընդ.|

|           |     |նկատմամբ|     |նկատմամբ|     |նկատմամբ|

|___________|_____|________|_____|________|_____|________|

|   1976    |  176|        |  476|        |  658|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1977    |  388|        |  621|        | 1009|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1978    |  568|        |  642|        | 1210|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1979    |  716|        |  599|        | 1315|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1980    |  680|        |  594|        | 1274|        |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|           | 2528|  31.3  | 2932|  38.1  | 5460|  31.7  |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|   1981    |  637|        |  431|        | 1098|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1982    |  528|        |  596|        | 1124|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1983    |  492|        |  640|        | 1132|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1984    |  414|        |  471|        |  885|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1985    |  527|        |  613|        | 1140|        |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|           | 2598|  32.2  | 2781|  30.5  | 5379|  31.3  |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|   1986    |  598|        |  530|        | 1137|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1987    |  595|        |  680|        | 1275|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1988    |  695|        |  723|        | 1418|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1989    |  578|        |  808|        | 1386|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1990    |  318|        |  463|        |  781|        |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|           | 2784|  34.5  | 3213|  35.2  | 5997|  34.9  |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|   1991    |  156|        |  178|        |  334|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1992    |    5|        |   22|        |   27|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1993    |    -|        |    -|        |    -|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1994    |    1|        |    -|        |    1|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1995    |    -|        |    -|        |    -|        |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|           |  162|   2.0  |  200|   2.2  |  362|   2.1  |

|___________|_____|________|_____|________|_____|________|

|   1996    |    -|        |    -|        |    -|        |

|___________|_____|        |_____|        |_____|        |

|   1997    |    -|        |    -|        |    -|        |

|___________|_____|________|_____|________|_____|________|

| Ընդամենը  | 8072| 100.0  | 9126| 100.0  |17198| 100.0  |

.________________________________________________________.

 

Հավելված N 5

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

Հանրապետության ցանքատարածությունը

1991 և 1997 թվականներին

 

.______________________________________.

|    Մարզի     |  1991 թ.  |  1997 թ.  |

|  անվանումը   |           |           |

|______________|___________|___________|

|Արագածոտն     |   49344   |   39040   |

|______________|___________|___________|

|Արարատ        |   25239   |   19810   |

|______________|___________|___________|

|Արմավիր       |   27236   |   31872   |

|______________|___________|___________|

|Գեղարքունիք   |   89399   |   62803   |

|______________|___________|___________|

|Լոռի          |   42889   |   39694   |

|______________|___________|___________|

|Կոտայք        |   26691   |   23797   |

|______________|___________|___________|

|Շիրակ         |   75349   |   60676   |

|______________|___________|___________|

|Սյունիք       |   45277   |   36009   |

|______________|___________|___________|

|Վայոց ձոր     |   11963   |    5924   |

|______________|___________|___________|

|Տավուշ        |   22536   |   16898   |

|______________|___________|___________|

|ք. Երևան      |    585    |    1005   |

|______________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ      |  416508   |  337528   |

.______________________________________.

 

Հավելված N 6

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

Մարզային սպասարկման կենտրոններին հատկացվող

գյուղտեխնիկայի միջոցները

 

.____________________________________________________________________.

| N |Տեխնիկայի միջոցների անվանումը |Թիվը |Միավորի արժեքը| Ընդամենը   |

|   |                              |(հատ)| (հազ. դոլար) |(հազ. դոլար)|

|___|______________________________|_____|______________|____________|

|1. |Տրակտորներ                    |     |              |            |

|   |______________________________|  3  |    34.0      |   102.0    |

|   |մինչև  100 ձիաուժանոց         |     |              |            |

|   |______________________________|_____|______________|____________|

|   |-»-   50   -»-              |  5  |    23.0      |   115.0    |

|   |______________________________|_____|______________|____________|

|   |-»-   25   -»-              |  2  |    15.0      |    30.0    |

|___|______________________________|_____|______________|____________|

|2. |Տրակտորային կցասայլեր         |     |              |            |

|   |______________________________|  2  |     2.5      |     5.0    |

|   |1 տոննա բեռնատարողություն     |     |              |            |

|   |______________________________|_____|______________|____________|

|   |3   -»-    -»-              |  3  |     4.3      |    12.9    |

|   |______________________________|_____|______________|____________|

|   |5   -»-    -»-              |  2  |     8.0      |    16.0    |

|___|______________________________|_____|______________|____________|

|3. |Գութաններ                     |  5  |     4.3      |    21.5    |

|___|______________________________|_____|______________|____________|

|4. |Կուլտիվատորներ                |  5  |     2.9      |    14.5    |

|___|______________________________|_____|______________|____________|

|5. |Հացահատիկ շարքացաններ         |  3  |    11.6      |    34.8    |

|___|______________________________|_____|______________|____________|

|6. |Խոտհնձիչներ                   |  5  |     7.1      |    35.5    |

|___|______________________________|_____|______________|____________|

|7. |Տրակտորային փոցխեր            |  3  |     3.1      |     9.3    |

|___|______________________________|_____|______________|____________|

|8. |Մամլիչ-հավաքիչներ             |  2  |     4.2      |     8.4    |

|___|______________________________|_____|______________|____________|

|9. |Պարարտանյութացրիչներ          |  3  |     4.9      |    14.7    |

|___|______________________________|_____|______________|____________|

|10.|Սրսրկիչներ                    |  5  |     3.8      |    19.0    |

|___|______________________________|_____|______________|____________|

|11.|Կարտոֆիլատնկիչներ             |  2  |     7.6      |    15.2    |

|___|______________________________|_____|______________|____________|

|12.|Կարտոֆիլի մշակության          |  2  |     2.9      |     5.8    |

|   |կուլտիվատորներ                |     |              |            |

|___|______________________________|_____|______________|____________|

|13.|Կարտոֆիլաքանդիչներ            |  2  |     4.8      |     9.6    |

|___|______________________________|_____|______________|____________|

|14.|Շրջին արհեստանոցներ           |  1  |    40.1      |    40.1    |

|___|______________________________|_____|______________|____________|

|15.|Ընթացիկ նորոգումներ           |  -  |    96.0      |    96.0    |

|___|______________________________|_____|______________|____________|

|16.|Հացահատիկահավաք կոմբայններ    |  2  |    65.0      |   130.0    |

|__________________________________|_____|______________|____________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                      |  x  |      x       |   735.3    |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 7

գյուղատնտեսական արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ծրագրով սահմանված նպատակների և խնդիրների

կատարման ապահովման միջոցառումների

.________________________________________________________________________.

|N |Միջոցառման անվանումը        | Կատարման  |             Կատարման       |

|  |                            | ժամկետը   |           պատասխանատուն    |

|__|____________________________|___________|____________________________|

|1.|Գյուղտեխնիկայի սպասարկման   |1998-1999թթ|    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |մարզային 10 կենտրոնների     |           |       նախարարություն,      |

|  |ստեղծումը և  անհրաժեշտ      |           |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի|

|  |տեխնիկական միջոցներով       |           |        նախարարություն      |

|  |համալրումը                  |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|2.|Գյուղերում գյուղտեխնիկա և   |1998-2000թթ|    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |մեքենաներ շահագործողների    |           |       նախարարություն,      |

|  |կոոպերատիվացումը            |           |   ՀՀ մարզպետարաններ, ԾԻԳ,  |

|  |համապատասխան կառույցներում  |           |    «Ագրոսպասարկում» ՓԲԸ    |

|__|____________________________|___________|____________________________|

|3.|Ներմուծված փոքր և  միջին    |1998-2000թթ|    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |հզորության գյուղտեխնիկայի   |           |       նախարարություն,      |

|  |և  մեքենաների փորձարկումների|           |    «Ագրոսպասարկում» ՓԲԸ    |

|  |կազմակերպումը               |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|4.|«Գյուղացիական միավորումների |  1998 թ.  |    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |(միությունների) մասին» ՀՀ   |           |       նախարարություն       |

|  |օրենքի նախագծի մշակումը և   |           |                            |

|  |ՀՀ կառավարության քննարկմանը |           |                            |

|  |ներկայացնելը                |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|5.|«Գյուղտեխնիկա և  դրանց      |  1998 թ.  |    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |պահեստամասերը ներմուծողներին|           |       նախարարություն,      |

|  |հարկային արտոնություններ    |           |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի|

|  |տալու մասին» ՀՀ             |           |        նախարարություն      |

|  |կառավարության որոշման       |           |                            |

|  |նախագծի մշակումը և          |           |                            |

|  |ընդունումը                  |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|6.|«Գյուղատնտեսական նոր տեխնիկա|  1998 թ.  |    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |շահագործող սուբյեկտների     |           |       նախարարություն,      |

|  |կողմից մատուցվող            |           |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի|

|  |ծառայությունների ինքնարժեքի |           |        նախարարություն      |

|  |հաշվարկման կարգը հաստատելու |           |                            |

|  |մասին» ՀՀ կառավարության     |           |                            |

|  |որոշման նախագծի մշակումը և  |           |                            |

|  |ընդունումը                  |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|7.|Գյուղտեխնիկայի արտաքին      |1998-2005թթ|    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |շուկաներում մարքեթինգային   |           |       նախարարություն,      |

|  |հետազոտությունների          |           |   «Հայագրոսպասարկում» ՓԲԸ  |

|  |իրականացումը                |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|8.|Նոր տեխնիկական միջոցների    |1998-2005թթ|   «Հայագրոսպասարկում» ՓԲԸ  |

|  |տարեկան հայտերի ձևավորումը  |           |                            |

|  |և  դրանց ներմուծումների և   |           |                            |

|  |իրացումների կազմակերպումը   |           |                            |

|__|____________________________|___________|____________________________|

|9.|Ծրագրի ֆինանսավորման        |1998-2000թթ|    ՀՀ գյուղատնտեսության    |

|  |աղբյուրների հարցով դոնոր    |           |       նախարարություն,      |

|  |երկրների և  միջազգային      |           |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի|

|  |կազմակերպությունների հետ    |           |        նախարարություն      |

|  |բանակցելը                   |           |                            |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 255
Որոշում