Սեղմել Esc փակելու համար:
Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻ` ՆՅՈՒ Յ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻ` ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0085.070213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2013 թվականի N 85-Ա

 

Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻ` ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 44-րդ նստաշրջանին և հարակից սեմինարներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանի` 2013 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը Նյու Յորք (ԱՄՆ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ Ա. Սաֆյանի` 2013 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը Նյու Յորք (ԱՄՆ) գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.02.2013
N 85-Ա
Որոշում