Սեղմել Esc փակելու համար:
«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱ ...

 

 

040.0283.050599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 1999 թվական թիվ 283

 

«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի մասնավորեցման, ինչպես նաև «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ին, «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ին, «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ին, «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ին արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 և 2 հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց մասնակցության օտարման վերաբերյալ «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված լիազորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունը` բաժնետոմսերի 100 տոկոսը սեփականության իրավունքով փոխանցելով «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաժնետիրական ընկերությանը (այսուհետև` գնորդ):

2. «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվները 1999 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմում են 802500 հազ. դրամ, պարտավորություններ չունի, կանոնադրական կապիտալը կազմում է 802500 հազ. դրամ` կազմված յուրաքանչյուրը 8025000 դրամ անվանական արժեք ունեցող 100 սովորական բաժնետոմսից, որից 40-ը պատկանում է «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, 15-ը «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, 45-ը` «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի փաթեթի մասնավորեցման գինը` 1,5 մլն ԱՄՆ-ի դոլար, որը գնորդի կողմից ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին (այսուհետև` հատուկ հաշիվ) հիմնադիր ընկերությունների պարտավորությունները մարելու և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքային կոլեկտիվին պատկանող բաժնետոմսերի լուծարային արժեքը վճարելու համար:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը կնքել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագիրը:

5. «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործարքն ուժի մեջ մտցնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործարքն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ներկայացուցիչներին, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել լուծարման աշխատանքները:

7. Լուծարման հանձնաժողովներին`

ա) ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները կազմելիս հիմք ընդունել «Բիզնես կոնսալտ» կոմանդիտային ընկերության աուդիտի արդյունքները.

բ) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից ստացվող գումարի հաշվին իրականացնել լուծարվող ընկերությունների պարտավորությունների մարումը աուդիտի արդյունքներով որոշված սահմանները չգերազանցող չափով` համաձայն NN 1ա, 1բ, 1գ հավելվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ.

գ) սույն որոշման NN 1ա, 1բ, 1գ հավելվածներում ընդգրկված պարտքի և աուդիտով ընդունված պարտքի տարբերության վճարումն իրականացնել ընկերություններին պատկանող գույքի իրացումից և դեբիտորական պարտքերի գանձումից ստացվող գումարների հաշվին` համաձայն NN 2ա, 2բ, 2գ հավելվածների.

i

դ) «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ սույն որոշման N 1ա հավելվածում ընդգրկված պարտքի և հաշվարկված պարտքի տարբերությունը բանկի համաձայնությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

i

ե) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից ստացվող գումարի մնացորդի հաշվին իրականացնել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքային կոլեկտիվներին պատկանող բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումը` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը:

զ) հաստատել և տեղական մամուլում հրապարակել աշխատանքային կոլեկտիվներին պատկանող բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարման կարգը` դրանում նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ այլ պատճառներով մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը լուծարման հանձնաժողովին չներկայացած բաժնետիրոջը հասանելիք գումարները փոխանցվում են տվյալ անձի անվամբ լուծարման հանձնաժողովի կողմից «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի մասնաճյուղերում Հայաստանի Հանրապետության դրամով բացվող ցպահանջ ավանդային հաշիվներին.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին հասանելիք մնացորդային գույքը (առանց դեբիտորական պարտքերի) հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը, իսկ մնացորդային գույքի կազմում ընդգրկված դեբիտորական պարտքերը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գումարների գանձման միջոցառումների իրականացումն ապահովելու համար:

(7-րդ կետը փոփ. 02.10.99 թիվ 620 որոշորմ)

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) հատուկ հաշվից վճարումներն իրականացնել լուծարման հանձնաժողովների հայտերով` համաձայն սույն որոշման NN 1ա, 1բ, 1գ հավելվածների.

i

բ) սույն որոշմանը համապատասխան «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ստանձնված պարտքի մարումն իրականացնել նախկին ԽՍՀՄ Արտտնտբանկի կողմից սառեցված միջոցառումների հետագա ապասառեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ստանալիք գումարների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` լուծարվող բաժնետիրական ընկերությունների մնացորդային գույքն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 5-ից:

 

Հավելված N 1ա

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 5-ի N 283 որոշման

 

«Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից

ստացվող գումարի հաշվին «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան»

փակ բաժնետիրական ընկերության մարման ենթակա պարտավորությունները

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |         Պարտատիրոջ անվանումը          |      Մնացորդը       |

|ը/կ|                                       | 1999 թվականի մայիսի |

|   |                                       |    1-ի դրությամբ    |

|___|_______________________________________|_____________________|

|1. |Փոստատուն                              |                10,8 |

|___|_______________________________________|_____________________|

|2. |Հաշվարկներ անձնակազմի հետ (70)         |            30.300,0 |

|___|_______________________________________|_____________________|

|3. |Հաշվարկներ առհաշիվ անձանց հետ (71)     |                67,0 |

|___|_______________________________________|_____________________|

|4. |Բանկի կարճատև  վարկեր, այդ թվում`      |           501.971,1 |

|___|_______________________________________|_____________________|

|   |- «Արդշինբանկ» ԲԲԸ                     |           124.630,0 |

|___|_______________________________________|_____________________|

|   |- «Արդշինբանկ» ԲԲԸ (Վանաձորի           |            14.615,1 |

|   |մասնաճյուղի գծով)                      |                     |

|___|_______________________________________|_____________________|

|   |- «Հայներարտբանկ» ՓԲԸ                  |           362.730,0 |

|___|_______________________________________|_____________________|

|5. |Ալիմենտ                                |                62,0 |

|___|_______________________________________|_____________________|

|6. |Հրշեջ ջոկատ (Վանաձոր)                  |             5.370,0 |

|___|_______________________________________|_____________________|

|   |Ընդամենը                               |           537.784,9 |

._________________________________________________________________.

 

Հավելված N 1բ

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 5-ի N 283 որոշման

 

«Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից

ստացվող գումարի հաշվին «Վանաձորի քիմիական գործարան» փակ

բաժնետիրական ընկերության մարման ենթակա պարտավորությունները

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |         Պարտատիրոջ անվանումը          |      Մնացորդը       |

|ը/կ|                                       | 1999 թվականի մայիսի |

|   |                                       |    1-ի դրությամբ    |

|___|_______________________________________|_____________________|

|1. |Կապանի բաժանմունք                      |               365,0 |

|___|_______________________________________|_____________________|

|2. |Չվճարված ալիմենտներ                    |               270,0 |

|___|_______________________________________|_____________________|

|3. |Հաշվարկներ անձնակազմի հետ (70)         |               182,0 |

|___|_______________________________________|_____________________|

|4. |Հաշվարկներ առհաշիվ անձանց հետ (71)     |            34.500,0 |

|___|_______________________________________|_____________________|

|5. |«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ         |           103.774,0 |

|___|_______________________________________|_____________________|

|6. |Բանկի կարճատև  վարկեր, այդ թվում`      |            40.861,0 |

|   |- «Արդշինբանկ» ԲԲԸ (Վանաձորի           |             6.563,0 |

|   |մասնաճյուղի գծով)                      |                     |

|   |- «Պրոմեթևս  բանկ» ՓԲԸ (50.000 ԱՄՆ-ի   |            26.813,0 |

|   |դոլար)                                 |                     |

|   |- տոկոսներ (երկու բանկի գծով` ընդամենը)|             7.485,0 |

|___|_______________________________________|_____________________|

|   |Ընդամենը                               |           179.952,0 |

._________________________________________________________________.

 

Հավելված N 1գ

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 5-ի N 283 որոշման

 

«Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից

ստացվող գումարի հաշվին «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական

ընկերության մարման ենթակա պարտավորությունները

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |         Պարտատիրոջ անվանումը          |      Մնացորդը       |

|ը/կ|                                       | 1999 թվականի մայիսի |

|   |                                       |    1-ի դրությամբ    |

|___|_______________________________________|_____________________|

|1. |Նպաստ (երեխաների)                      |                16,5 |

|___|_______________________________________|_____________________|

|2. |«Լալվար» էլեկտրացանց» ՊՓԲԸ             |               685,5 |

|___|_______________________________________|_____________________|

|3. |Ալիմենտ                                |                 9,9 |

|___|_______________________________________|_____________________|

|4. |«Հայէներգո» ՊՓԲԸ                       |            20.003,8 |

|___|_______________________________________|_____________________|

|5. |Ռազմական պահպանություն                 |            19.774,8 |

|___|_______________________________________|_____________________|

|6. |Վանաձորի դեռատիզացիա                   |                30,0 |

|___|_______________________________________|_____________________|

|7. |Հաշվարկներ անձնակազմի հետ (70)         |             2.479,0 |

|___|_______________________________________|_____________________|

|8. |«ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ                     |                69,2 |

|___|_______________________________________|_____________________|

|9. |«Ջրմուղ-կոյուղու»                      |               138,1 |

|___|_______________________________________|_____________________|

|   |Ընդամենը                               |            43.206,8 |

._________________________________________________________________.

 

    Ընդամենը NN 1ա, 1բ, 1գ հավելվածներով`      760.943,7 հազ. դրամ

 

Հավելված N 2ա

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 5-ի N 283 որոշման

 

Լուծարվող «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական

ընկերության դեբիտորական պարտքերի և գույքի իրացումից ստացվող

գումարների հաշվին մարման ենթակա պարտավորությունները

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |         Պարտատիրոջ անվանումը          |      Մնացորդը       |

|ը/կ|                                       | 1999 թվականի մայիսի |

|   |                                       |    1-ի դրությամբ    |

|___|_______________________________________|_____________________|

|1. |Բանկի կարճատև  վարկեր, այդ թվում`      |            54.516,7 |

|___|_______________________________________|_____________________|

|   |- «Արդշինբանկ» ԲԲԸ                     |            54.516,7 |

|___|_______________________________________|_____________________|

|2. |Արհմիութենական կոմիտե                  |             1.830,0 |

|___|_______________________________________|_____________________|

|3. |«Մանես-Վալեքս» ՓԲԸ                     |                43,7 |

|___|_______________________________________|_____________________|

|4. |«ԵրԱԶ» գործարան» ԲԲԸ                   |               190,0 |

|___|_______________________________________|_____________________|

|   |Ընդամենը                               |            56.580,4 |

._________________________________________________________________.

 

Հավելված N 2բ

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 5-ի N 283 որոշման

 

Լուծարվող «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական

ընկերության դեբիտորական պարտքերի և գույքի իրացումից ստացվող

գումարների հաշվին մարման ենթակա պարտավորությունները

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |         Պարտատիրոջ անվանումը          |      Մնացորդը       |

|ը/կ|                                       | 1999 թվականի մայիսի |

|   |                                       |    1-ի դրությամբ    |

|___|_______________________________________|_____________________|

|1. |«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ         |            95.462,0 |

|___|_______________________________________|_____________________|

|2. |Արհմիութենական կոմիտե                  |               930,0 |

|___|_______________________________________|_____________________|

|3. |«Սևան-Հրազդան-կասկադ»  ՊՓԲԸ            |                 1,0 |

|___|_______________________________________|_____________________|

|4. |«Էֆտեխ» (Կորեա)                        |                 5,0 |

|___|_______________________________________|_____________________|

|   |Ընդամենը                               |            96.398,0 |

._________________________________________________________________.

 

Հավելված N 2գ

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 5-ի N 283 որոշման

 

Լուծարվող «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական

ընկերության դեբիտորական պարտքերի և գույքի իրացումից ստացվող

գումարների հաշվին մարման ենթակա պարտավորությունները

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |         Պարտատիրոջ անվանումը          |      Մնացորդը       |

|ը/կ|                                       | 1999 թվականի մայիսի |

|   |                                       |    1-ի դրությամբ    |

|___|_______________________________________|_____________________|

|1. |«Հայէներգո» ՊՓԲԸ                       |           467.196,0 |

|___|_______________________________________|_____________________|

|2. |«Լոռի» գազ» ՊՓԲԸ                       |            55.830,0 |

|___|_______________________________________|_____________________|

|3. |«Ավտոգենմաշ» ՓԲԸ                       |                51,6 |

|___|_______________________________________|_____________________|

|   |Ընդամենը                               |           523.077,06|

._________________________________________________________________.

 

     Ընդամենը NN 2ա, 2բ, 2գ հավելվածներով`      676.056 հազ. դրամ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.1999
N 283
Որոշում