Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0093.110213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2013 թվականի N 93-Ա

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 27-ի N 346-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շենքերը և շինությունները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել գույքի նկատմամբ սույն որոշման 3-րդ կետից բխող` անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 7-ի

N 93-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը           |Չափի  |Ներքին|Սպա-   |Գտնվելու     |Հաշվեկշ-|

|ը/կ|                    |միավո-|մակե- |սարկման|վայրը        |ռային   |

|   |                    |րը    |րեսը  |համար  |             |արժեքը  |

|   |                    |      |      |անհրա- |             |(հազ.   |

|   |                    |      |      |ժեշտ   |             |դրամ)   |

|   |                    |      |      |հողա-  |             |        |

|   |                    |      |      |մասը   |             |        |

|___|____________________|______|______|_______|_____________|________|

|1. |Վարչական տարածք,    |քառ.  | 157.7|   -   |քաղ. Երևան,  |  769794|

|   |աստիճանավանդակ և    |մետր  |      |       |Ծովակալ      |        |

|   |միջանցք             |      |      |       |Իսակովի պող.,|        |

|   |                    |      |      |       |9/1, 1-ին    |        |

|   |                    |      |      |       |հարկ         |        |

|___|____________________|______|______|_______|_____________|________|

|2. |Վարչական տարածք     |քառ.  |  69.3|  300  |քաղ. Երևան,  |  523102|

|   |                    |մետր  |      |       |Շարուրի 22/1 |        |

|___|____________________|______|______|_______|_____________|________|

|3. |Վարչական տարածք,    |քառ.  | 114.5|   -   |ՀՀ Լոռու մարզ|  382839|

|   |աստիճանավանդակ և    |մետր  |      |       |քաղ. Վանաձոր,|        |

|   |միջանցք             |      |      |       |Երևանյան  խճ.|        |

|   |                    |      |      |       |62, 2-րդ հարկ|        |

|___|____________________|______|______|_______|_____________|________|

|4. |Վարչական տարածք,    |քառ.  | 207.9|   -   |ՀՀ Շիրակի    |    -   |

|   |աստիճանավանդակ      |մետր  |      |       |մարզ, քաղ.   |        |

|   |և  միջանցք          |      |      |       |Գյումրի,     |        |

|   |                    |      |      |       |Ղուկասյան 30,|        |

|   |                    |      |      |       |2-րդ հարկ    |        |

|___|____________________|______|______|_______|_____________|________|

|5. |Վարչական տարածք,    |քառ.  |  59.7|   -   |ՀՀ Արմավիրի  |  114277|

|   |աստիճանավանդակ      |մետր  |      |       |մարզ, քաղ.   |        |

|   |և  միջանցք          |      |      |       |Վաղարշապատ,  |        |

|   |                    |      |      |       |Աթարբեկյան 11|        |

|   |                    |      |      |       |2-րդ հարկ    |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2013
N 93-Ա
Որոշում