Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱ ...

 

 

040.0100.140213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2013 թվականի N 100-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3.4-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրել`

1) փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն ստանալու համար դիմումի ձևը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար հաստատված սակագները.

3) փոստային կապի ծառայությունների և էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու ընթացակարգը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Կադաստրի կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը` Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար հաստատված սակագների վճարման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեին տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսաներորդ օրը:

(որոշման տեքստը, վերնագիրն ու նախաբանը փոփ. 14.10.2021 թիվ 1670-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 10-ի

N 100-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:

2. Փոստային կապի միջոցով կարող են պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ: Հայցվող տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի հետ միասին (այդ թվում` փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ներկայացրել է տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը:

(2-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1670-Ն որոշում)

3. Դիմումի մեջ դիմողի էլեկտրոնային հասցեն նշված լինելու դեպքում` տեղեկատվության տրամադրման մերժման կամ կասեցման վերաբերյալ գրությունն առաքվում է նաև էլեկտրոնային կապի միջոցով:

4. Դիմումատուի կողմից տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը չներկայացվելու կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը չնշվելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:

5. Փոստային կապի միջոցով տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը կատարվում է դիմողի կողմից` Կադաստրի կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հաշվին, Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված սակագներին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2013
N 100-Ն
Որոշում