041.0128.150213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2013 թվականի N 128-Ա
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել 2013 թվականին Գյումրիում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովին` մշակել «Գյումրին` 2013 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի փետրվարի 15-ի
N 128-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին
տեղակալ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Գիզիրյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ս. Բալասանյան - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)
Հ. Կիրակոսյան - ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության գլխավոր մասնագետ
Ն. Տեր-Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
Ս. Սահակյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության
պետ
Ա. Մկրտչյան - «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական
ղեկավար (համաձայնությամբ)
Ն. Ծատուրյան - Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական
թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)