106.0011.060213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10613034
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հունվարի 2013 թվականի N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 17-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 1-ին մասի 7-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի մարտի 1-ից:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2013 թվականի հունվարի 29-ի
N 11-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման` (այսուհետ` վարչական ռեգիստր) ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) վարչական ռեգիստրը ներառում է` ըստ տնտեսավարող սուբյեկտների, անտառաբուծության, փայտամթերման, վայրի բույսերի և անտառային մթերքների մթերման, ինչպես նաև անտառաբուծության և փայտամթերումների բնագավառում մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները:
3. Վարչական ռեգիստրը նախարարության կողմից վարվող վիճակագրական տվյալների բազաներ են (շտեմարաններ), որոնք հանդիսանում են ճյուղային (գերատեսչական) հաշվառման (վիճակագրության) վարման արդյունք: Վարչական ռեգիստրները Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
4. Վարչական ռեգիստրի վարման համար «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) տնօրենը յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին է տրամադրում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) N 1 ձևը (կցվում է): N 1 ձևը սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
5. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված N 1 ձևի հաշվետվությունը ներկայացնում է կազմակերպությանը:
6. Հաշվետվության հիման վրա կազմակերպության կողմից ձևավորվում են անվանական (հասցեական) էլեկտրոնային հենքով տեղեկատվական շտեմարաններ (այսուհետ` տեղեկատվական շտեմարաններ)` ըստ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի վարչական ռեգիստրներ:
7. Կազմակերպությունը անտառային տնտեսության մասին վիճակագրական վարչական ռեգիստրի եռամսյակային ամփոփ տվյալները` համաձայն N 2 ձևի (կցվում է) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը տրամադրում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը: Եռամսյակային ամփոփ տվյալները սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՄԸ
8. «Անտառաբուծություն» թիվ 001 տողում լրացվում է անտառապատման և անտառվերականգնման, սերմնային, տնկարանային տնտեսության արտադրության ծավալները: Արտադրության ծավալներ են համարվում. իրացված (վաճառված կամ փոխանակված այլ ապրանքների ու ծառայությունների հետ (բարտեր)) ծավալները, աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար նախատեսված ծավալները, պատրաստի արտադրանքի պաշարներում (զուտ փոփոխությունը) ընդգրկված ծավալները, կազմակերպության սեփական կարիքների համար (ինչպես վերջնական սպառման, այնպես էլ հիմնական միջոցների կուտակման նպատակով) օգտագործված ծավալները:
9. «Փայտամթերում» թիվ 002 տողում լրացվում է շինափայտի, վառելափայտի, երկրորդական օգտագործման կոճղերի, խեժերի, դաբաղային նյութերի, ամանորյա տոնածառերի և հյուսած արտադրատեսակների արտադրության ծավալները:
10. «Վայրի բույսերի և անտառային մթերքների մթերում» թիվ 003 տողում լրացվում է հավաքված վայրի պտղի, բուսական հյութերի և հանուկների, մամուռի, քարաքոսի և դեղաբույսերի արտադրության ծավալները:
11. «Անտառաբուծության և փայտամթերումների բնագավառում մատուցված ծառայություններ» թիվ 004 տողում լրացվում է անտառաշինության և անտառի կառավարման մշակված ծրագրերի, անտառի ավիացիոն պաշտպանության, պահպանության, անտառմելիորատիվ, հակահրդեհային և այլ աշխատանքների (ծառայություններ) ծավալները:
12. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28(29)` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
13. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
14. Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
Ձև N 1
._______________________.
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Համաձայնեցված է |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |ՀՀ վիճակագրության |
|պետական խորհրդի հետ |
|16 հունվարի 2013 թ. |
|թիվ 01-Ա որոշմամբ |
._______________________.
._________________________________________________________________________.
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի |
|Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի |
|Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական |
|կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության |
|գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի |
|կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1516-Ն որոշմամբ հաստատված |
|Կանոնադրության 8-րդ կետի դ) ենթակետի և Հայաստանի Հանրապետության |
|վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական |
|տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ |
|հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է |Ներկայացնում են |Հաշվետվության |
| | |ներկայացման |
| | |ժամկետը |
|_________________________|_____________________________|_________________|
|ՀՀ գյուղատնտեսության | ___________________________|Մինչև հաշվետու |
|նախարարության «Հայանտառ» | (անվանումը) |ժամանակաշրջանին |
|ՊՈԱԿ |«Անտառտնտեսություն» |հաջորդող ամսվա |
| |մասնաճյուղ |10-ը |
|_______________________________________________________|_________________|
|Ով է ներկայացնում ____________________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
|(անվանումը) | |
| | 1-ԱՆՏԱՌ |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________ | |
|______________________________________________________ |(եռամսյակային) |
| | |
|Գտնվելու վայրը _______________________________________ |Հաստատված է` |
| |ՀՀ գյուղա- |
|________________________________________ I_I_I_I_I_I_I |տնտեսության |
|(Փոստային դասիչ) |նախարարի 2013 թ. |
| |հունվարի 29-ի |
|Մարզը ______________________ Համայնքը ________________ |N 11-Ն հրամանով |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը | |
|I__I__I__I__I__I__I__I__I__I__I_I |_______________ |
| |Չլրացնել |
|Նույնականացման (իդենտիֆիկացման) ծածկագիրը |_____________ |
|I__I__I__I__I__I__I__I__I |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
| | |
| |Մարզը I_I_I |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I| |
|էլեկտրոնային փոստի հասցեն [email protected]_______________|Համայնքը I_I_I_I |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ | |
|արդարադատության նախարարության իրավաբանական անձանց | |
|պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման | |
|վկայականից | |
|_________________________________________________________________________|
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ամիս __________________________ 20 թ.
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու|Նախորդ տարվա|Հաշվետու|Նախորդ |
| |համարը|տարվա |սկզբից |եռամս- |տարվա |
| | |սկզբից |համապատասխան|յակի |համապա- |
| | | |ժամանակա- |համար |տասխան |
| | | |շրջանում | |եռամսյակի|
| | | | | |համար |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Անտառաբուծություն | 001 | | | | |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Փայտամթերում | 002 | | | | |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Վայրի բույսերի և | | | | | |
|անտառային մթերքների | | | | | |
|մթերում | 003 | | | | |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Անտառաբուծության և | | | | | |
|փայտամթերումների | | | | | |
|բնագավառում մատուցված| | | | | |
|ծառայություններ | 004 | | | | |
._____________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը __________ մարդ
«Անտառտնտեսություն»
Մասնաճյուղի տնօրեն ______________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _____________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Պաշտոն)
______________________ «»___________ 20 թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Ձև N 2
._______________________.
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Համաձայնեցված է |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |ՀՀ վիճակագրության |
|պետական խորհրդի հետ |
|16 հունվարի 2013 թ. |
|թիվ 01-Ա որոշմամբ |
._______________________.
._________________________________________________________________________.
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի |
|Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի |
|Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական |
|կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության |
|գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի |
|կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1516-Ն որոշմամբ հաստատված |
|Կանոնադրության 8-րդ կետի դ) ենթակետի և Հայաստանի Հանրապետության |
|վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական |
|տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ |
|հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է |Ներկայացնում են |Հաշվետվության |
| | |ներկայացման |
| | |ժամկետը |
|_________________________|_____________________________|_________________|
|ՀՀ ազգային վիճակագրական |ՀՀ գյուղատնտեսության |Մինչև հաշվետու |
|ծառայություն |նախարարության |ժամանակաշրջանին |
| |«Հայանտառ» ՊՈԱԿ |հաջորդող ամսվա |
| | |15-ը |
|_______________________________________________________|_________________|
|Ով է ներկայացնում ____________________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
|(անվանումը) | |
| | 1-ԱՆՏԱՌ |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________ | |
|______________________________________________________ |(եռամսյակային) |
| | |
|Գտնվելու վայրը _______________________________________ |Հաստատված է` |
| |ՀՀ գյուղա- |
|________________________________________ I_I_I_I_I_I_I |տնտեսության |
|(Փոստային դասիչ) |նախարարի 2013 թ. |
| |հունվարի 29-ի |
|Մարզը ______________________ Համայնքը ________________ |N 11-Ն հրամանով |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը | |
|I__I__I__I__I__I__I__I__I__I__I_I |_______________ |
| |Չլրացնել |
|Նույնականացման (իդենտիֆիկացման) ծածկագիրը |_____________ |
|I__I__I__I__I__I__I__I__I |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
| | |
| |Մարզը I_I_I |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I| |
|էլեկտրոնային փոստի հասցեն [email protected]_______________|Համայնքը I_I_I_I |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ | |
|արդարադատության նախարարության իրավաբանական անձանց | |
|պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման | |
|վկայականից | |
|_________________________________________________________________________|
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ամիս __________________________ 20 թ.
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու|Նախորդ տարվա|Հաշվետու|Նախորդ |
| |համարը|տարվա |սկզբից |եռամս- |տարվա |
| | |սկզբից |համապատասխան|յակի |համապա- |
| | | |ժամանակա- |համար |տասխան |
| | | |շրջանում | |եռամսյակի|
| | | | | |համար |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Անտառաբուծություն | 001 | | | | |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Փայտամթերում | 002 | | | | |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Վայրի բույսերի և | | | | | |
|անտառային մթերքների | | | | | |
|մթերում | 003 | | | | |
|_____________________|______|________|____________|________|_________|
|Անտառաբուծության և | | | | | |
|փայտամթերումների | | | | | |
|բնագավառում մատուցված| | | | | |
|ծառայություններ | 004 | | | | |
._____________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը __________ մարդ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի
տնօրեն ______________________ _____________________