Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈ ...

 

 

118.1169.310113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        01            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 1169-Ն

 

i

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը և 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

1. «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

2. «Գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգը»` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1169-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԾ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները ընտրանքային կարգով գնահատում է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն):

2. Կենտրոնը գնահատում է պատվիրատուների կողմից հաստատված և գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրավերներում և նախաորակավորման ընթացակարգի հայտարարություններում պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները, հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները.

1) գնահատման ենթակա են պատվիրատուների կազմակերպած գնման ընթացակարգերը` ըստ գնման յուրաքանչյուր ընթացակարգի, բացառությամբ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգերի, ներառելով ապրանքների ձեռքբերումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը,

2) գնահատման ենթակա պատվիրատուների և գնման ընթացակարգի ընտրությունը կատարվում է սույն կարգով սահմանված ընտրանքային կարգով,

3) պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները գնահատվում են մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից, բացառությամբ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի:

i

3. Կենտրոնը պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատումն իրականացնում է հաշվի առնելով, որ.

1) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված բաց ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում և յուրաքանչյուր 7-րդ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման,

2) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ հանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 5-րդ պարզեցված և յուրաքանչյուր 5-րդ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում,

3) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ չհանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 10-րդ բաց ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում և յուրաքանչյուր 7-րդ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման,

4) գնահատվում է պետական կառավարման մարմին և պետական հիմնարկ չհանդիսացող պատվիրատուների կողմից հայտարարված յուրաքանչյուր 7-րդ պարզեցված և յուրաքանչյուր 7-րդ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգերը` դրանք www.gnumner.am կայքում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում,

5) բացառությամբ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերի ցանկացած տասն աշխատանքային օրյա ժամանակահատվածում գնահատման ենթակա է ոչ ավելի, քան 40 ընթացակարգ, առաջնահերթությունը տալով բաց ընթացակարգերին,

6) ցանկացած տասն աշխատանքային օրյա ժամանակահատվածում նույն պատվիրատուի կողմից գնման նույն ձևով կազմակերպվող ընթացակարգը չի գնահատվում,

7) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում գնահատման ենթակա հերթական ընթացակարգը Կենտրոնի կողմից գնահատված վերջին հինգ պատվիրատուներից մեկի կողմից հայտարարված լինելու դեպքում գնահատվում է այլ պատվիրատուի հայտարարած հաջորդ ընթացակարգը:

(3-րդ կետը փոփ. 19.06.13 թիվ 494-Ն, 27.04.15 թիվ 251-Ն հրամաններ)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքներով Կենտրոնը`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքի դեպքում www.gnumner.am կայքում սույն կարգով սահմանված գնահատումն իրականացնելու օրը դրա արդյունքներով հրապարակում է գնահատման մասին դրական կամ բացասական եզրակացություն` նշելով հրապարակման ամսաթիվը.

2) պետության համար պարտավորություններ չառաջացնող գործարքի դեպքում սույն կարգով սահմանված գնահատումն իրականացնելու օրը բացասական եզրակացությունը ուղարկում է պատվիրատուին, իսկ ամսական կտրվածքով` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը www.gnumner.am կայքում հրապարակում է ամփոփ տեղեկատվություն` նշելով սույն կարգի համաձայն գնահատված գնման գործարքի ծածկագիրը, պատվիրատուի անվանումը, եզրակացությունը` դրական կամ բացասական, բացասական եզրակացության դեպքում` վերջինիս բովանդակությունը, բացասական եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պատվիրատուից ստացված պարզաբանումները և այդ պարզաբանումները ընդունելու կամ չընդունելու մասին Կենտրոնի եզրակացությունը:

(5-րդ կետը փոփ. 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

6. Բացասական եզրակացությունը հրապարակվելու կամ պատվիրատուին ուղարկելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր Կենտրոնին է ներկայացնում պարզաբանումներ բացասական եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների մասին:

(6-րդ կետը լրաց. 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

7. Կենտրոնը պատվիրատուի պարզաբանումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և ընդունում է այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին ՀՀ օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է գնման գործընթացի կազմակերպման կարգին և պատվիրատուն շտկել է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցնի գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

(7-րդ կետը լրաց. 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

8. Ներկայացված պարզաբանման քննարկման արդյունքների մասին Կենտրոնը սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքի դեպքում www.gnumner.am ինտերնետային կայքում հրապարակում է ինչպես պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով, այնպես էլ Կենտրոնի եզրակացությունը` նշելով հրապարակման ամսաթիվը,

2) պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կարիքների համար կատարվող գնման գործարքների դեպքում վերջիններիս և դրանց ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին է ուղարկում պատվիրատուների ներկայացրած պարզաբանումները` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով և այդ պարզաբանումների վերաբերյալ Կենտրոնի եզրակացությունը,

3) համայնքների կարիքների համար կատարվող գնման գործարքների դեպքում վերջիններիս և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ուղարկում պատվիրատուների ներկայացրած պարզաբանումները` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով և այդ պարզաբանումների վերաբերյալ Կենտրոնի եզրակացությունը,

4) համայնքային ոչ առևտրային և համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կարիքների համար կատարվող գնման գործարքների դեպքում վերջիններիս և դրանց ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին է ուղարկում նշված պատվիրատուների ներկայացրած պարզաբանումները` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով և այդ պարզաբանումների վերաբերյալ Կենտրոնի եզրակացությունը:

(8-րդ կետը լրաց. 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

9. Պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների մասով պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը Կենտրոնի կողմից չընդունելու դեպքում պատվիրատուն կարող է հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնի համար վերջնական է:

(9-րդ կետը լրաց. 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

10. Պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների դեպքում պատվիրատուի կողմից Կենտրոնի բացասական եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ չներկայացնելը կամ ներկայացված պարզաբանումը Կենտրոնի կողմից չընդունելը հանգեցնում են տվյալ գնման ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելը:

(10-րդ կետը լրաց. 27.04.15 թիվ 251-Ն հրաման)

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1169-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՎԱՐՄԱՆ

 

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները և ներկայացնում է եզրակացություններ:

2. Յուրաքանչյուր եռամսյակին, կիսամյակին և տարվան հաջորդող տասնհինգ օրացուցային օրվա ընթացքում գնումների համակարգողները գնումների վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի հավելված 2.1-ով հաստատված աղյուսակով` էլեկտրոնային եղանակով (excel ծրագրով) ուղարկում են Կենտրոն հետևյալ կերպ.

1) պետական կառավարման մարմինները, պետական հիմնարկները և ՀՀ քաղաքային համայնքները հավաքագրում և ուղարկում են Կենտրոն իրենց և իրենց ենթակայության տակ գտնվող պատվիրատուների` բացառությամբ դպրոցների կողմից իրականացվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը.

2) հանրային կազմակերպությունները հավաքագրում և ուղարկում են Կենտրոն իրենց գնումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Գնումների վերաբերյալ տվյալները վերլուծելու և եզրակացություններ ներկայացնելու նպատակով Կենտրոնը հիմք է ընդունում պատվիրատուներից ստացված տվյալները: Ընթացիկ վերլուծությունն իրականացվում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով:

3. Կենտրոնը վերլուծություններն իրականացնում է ըստ գնումների արժեքային և(կամ) քանակական բնութագրիչների և դրանց տարբեր համակցությամբ հետևյալ հիմնական ուղղություններով.

1) ըստ գնման նախահաշվային և կնքված պայմանագրերի արժեքների` համեմատվում են պատվիրատուների համանման գնումների նախահաշվային և(կամ) ձեռքբերման արժեքները,

2) ըստ տնտեսման` համեմատվում են համանման գնումների տնտեսման (գնման նախահաշվային և ձեռքբերման գնի դրական և բացասական տարբերությունները) ցուցանիշները,

3) ըստ գնման ընթացակարգերի քանակների և պատվիրատուների` համեմատվում են գնումների ընթացակարգերի ընդհանուր քանակական ցուցանիշները և գնման առանձին ընթացակարգերի տեսակարար կշիռները, այդ թվում` կայացած և չկայացած գնման ընթացակարգերը,

4) ըստ ընթացակարգերի մասնակցության` համեմատվում են մասնակիցների մասնակցության թիվն ըստ գնման տարբեր ընթացակարգերի:

i

4. Կատարված վերլուծությունների արդյունքների հիման վրա Կենտրոնը կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և ամփոփ տարեկան հաշվետվություններ: Եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունները կազմվում և ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացվում տվյալ ժամանակահատվածին հաջորդող երկրորդ ամսվա երկրորդ տասնօրյակի ընթացքում: Տարեկան ամփոփ հաշվետվությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը: Մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախորդ տարվա վերաբերյալ Կենտրոնի տարեկան ամփոփ հաշվետվությունը, որը ներառում է գնումների համակարգում առկա խնդիրները, հնարավոր ռիսկային հատվածները, դրանք վերացնելու և համակարգը բարելավվելու ուղղությամբ առաջարկությունները:

(4-րդ կետը փոփ. 02.04.14 թիվ 236-Ն հրաման)

 

Հավելված 2.1

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1169-Ն հրամանի թիվ 2

հավելվածով հաստատված կարգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

201__ թվականի _________________ եռամսյակի (կիսամյակի, տարվա)

ընթացքում իրականացված գնումների վերաբերյալ

 

.______________________________________________________________________

|N  |Պատվիրատուի  |Գնման    |Գնման    |Գնման |Գնման |Ամ-  |Չկա- |Չամ- |

|ը/կ|անվանումը    |ձևը      |առարկա-  |հայտով|հայտով|փոփ- |յացած|փոփ- |

|   |             |         |ների     |գնում-|գնում-|ված  |գնում|ված  |

|   |             |         |անվանում-|ների  |ների  |և    |ների |(ըն- |

|   |             |         |ները     |նախա- |նախա- |կայա-|նախա-|թաց- |

|   |             |         |         |հաշ-  |հաշվա-|ցած  |հաշ- |քում)|

|   |             |         |         |վային |յին   |գնում|վային|գնում|

|   |             |         |         |արժեքը|արժեքը|ների |արժեք|ների |

|   |             |         |         |ընդհա-|ընթա- |նախա-|ները |նախա-|

|   |             |         |         |նուր  |ցիկ   |հաշ- |(հազ.|հաշ- |

|   |             |         |         |(հազ. |տարվա |վային|ՀՀ   |վային|

|   |             |         |         |ՀՀ    |համար |արժեք|դրամ)|արժեք|

|   |             |         |         |դրամ) |(հազ. |ները |     |ները |

|   |             |         |         |      |ՀՀ    |(հազ.|     |(հազ.|

|   |             |         |         |      |դրամ) |ՀՀ   |     |ՀՀ   |

|   |             |         |         |      |      |դրամ)|     |դրամ)|

|   |             |         |         |      |      |     |     |     |

|   |             |         |         |      |      |     |     |     |

|   |             |         |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

| 1 |     2       |   3     |     4   |   5  |   6  |  7  |  8  |  9  |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|1.1|ՀՀ ֆինանսների|Բաց      |Աշխատանք-|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ընթացա-  |ներ      |      |      |     |     |     |

|   |թյուն        |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|1.2|ՀՀ ֆինանսների|Բաց      |Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |թյուն        |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|1.3|ՀՀ ֆինանսների|Բաց      |Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ընթացա-  |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|2.1|ՀՀ ֆինանսների|Շրջանա-  |Աշխա-    |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |կային    |տանքներ  |      |      |     |     |     |

|   |թյուն        |համաձայ- |         |      |      |     |     |     |

|   |             |նագրեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|2.2|ՀՀ ֆինանսների|Շրջանա-  |Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |   նախարարու-|կային    |         |      |      |     |     |     |

|   |   թյուն     |համաձայ- |         |      |      |     |     |     |

|   |             |նագրեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|2.3|ՀՀ ֆինանսների|Շրջանա-  |Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |կային    |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |համաձայ- |         |      |      |     |     |     |

|   |             |նագրեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|3.1|ՀՀ ֆինանսների|Պարզեցված|Աշխա-    |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ընթացա-  |տանքներ  |      |      |     |     |     |

|   |թյուն        |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|3.2|ՀՀ ֆինանսների|Պարզեցված|Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |թյուն        |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|3.3|ՀՀ ֆինանսների|Պարզեցված|Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ընթացա-  |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|4.1|ՀՀ ֆինանսների|Սահմա-   |Աշխա-    |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |նափակ    |տանքներ  |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|4.2|ՀՀ ֆինանսների|Սահմա-   |Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |նափակ    |         |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|4.3|ՀՀ ֆինանսների|Սահմա-   |Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |նափակ    |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|5.1|ՀՀ ֆինանսների|Մրցակցա- |Աշխա-    |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |յին      |տանքներ  |      |      |     |     |     |

|   |թյուն        |երկխոսու-|         |      |      |     |     |     |

|   |             |թյուններ |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|5.2|ՀՀ ֆինանսների|Մրցակցա- |Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |յին      |         |      |      |     |     |     |

|   |թյուն        |երկխոսու-|         |      |      |     |     |     |

|   |             |թյուններ |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|5.3|ՀՀ ֆինանսների|Մրցակցա- |Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |յին      |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |երկխոսու-|         |      |      |     |     |     |

|   |             |թյուններ |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|6.1|ՀՀ ֆինանսների|Բանակ-   |Աշխա-    |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ցային    |տանքներ  |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|   |             |հայտա-   |         |      |      |     |     |     |

|   |             |րարելով  |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|6.2|ՀՀ ֆինանսների|Բանակ-   |Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ցային    |         |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|   |             |հայտա-   |         |      |      |     |     |     |

|   |             |րարելով  |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|6.3|ՀՀ ֆինանսների|Բանակ-   |Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ցային    |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|   |             |հայտա-   |         |      |      |     |     |     |

|   |             |րարելով  |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|7.1|ՀՀ ֆինանսների|Բանակ-   |Աշխա-    |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ցային    |տանքներ  |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|   |             |առանց    |         |      |      |     |     |     |

|   |             |հայտա-   |         |      |      |     |     |     |

|   |             |րարելով  |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|7.2|ՀՀ ֆինանսների|Բանակ-   |Ապրանքներ|      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ցային    |         |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|   |             |առանց    |         |      |      |     |     |     |

|   |             |հայտա-   |         |      |      |     |     |     |

|   |             |րարելով  |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|7.3|ՀՀ ֆինանսների|Բանակ-   |Ծառայու- |      |      |     |     |     |

|   |նախարարու-   |ցային    |թյուններ |      |      |     |     |     |

|   |թյուն        |ընթացա-  |         |      |      |     |     |     |

|   |             |կարգեր   |         |      |      |     |     |     |

|   |             |առանց    |         |      |      |     |     |     |

|   |             |հայտա-   |         |      |      |     |     |     |

|   |             |րարելով  |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|8  |Ընդամենը,    |         |         |      |      |     |     |     |

|   |այդ թվում`   |         |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|ա  |Աշխատանքներ  |         |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|բ  |Ապրանքներ    |         |         |      |      |     |     |     |

|___|_____________|_________|_________|______|______|_____|_____|_____|

|գ  |Ծառայություն-|         |         |      |      |     |     |     |

|   | ներ         |         |         |      |      |     |     |     |

.______________________________________________________________________

 

______________________________________________________________________.

|Կնքը-|Կնքը- |Ընդհա-|Ընթա-|Ընդ- |Ամփոփ|Չկայա|Չամ- |Գնման|Մերժ- |Գնման |

|ված  |ված   |նուր  |ցիկ  |հա-  |ված  |ցած  |փոփ- |ընթա-|ված   |գործ- |

|պայմա|պայմա-|կայա- |տարվա|նուր |և    |գնում|ված  |ցակար|մասնա-|ընթաց |

|նա-  |նագրե-|ցած   |համար|կազ- |կայա-|ների |(ըն- |գերի |կից-  |ներին |

|գրերի|րի    |գնում-|կայա-|մա-  |ցած  |թվաքա|թաց- |մասնա|ների  |հետագա|

|գու- |գու-  |ների  |ցած  |կերպ-|գնում|նակը |քում)|կից- |թվաքա-|մասնակ|

|մարը |մարը  |արդ-  |գնում|ված  |ների |(հատ)|գնում|ների |նակը  |ցու-  |

|ընդհա|ընթա- |յուն- |ների |գնում|թվաքա|     |ների |թվաքա|(հատ) |թյու- |

|նուր |ցիկ   |քում  |արդ- |ների |նակը |     |թվաքա|նակը |      |նից   |

|(հազ.|տարվա |հաշվար|յուն-|թվաքա|(հատ)|     |նակը |(հատ)|      |հրա-  |

|ՀՀ   |համար |կային |քում |նակը |     |     |(հատ)|     |      |ժարվող|

|դրամ)|(հազ. |տնտե- |հաշ- |(հատ)|     |     |     |     |      |ների  |

|     |ՀՀ    |սում  |վար- |     |     |     |     |     |      |թվաքա-|

|     |դրամ) |(հազ. |կային|     |     |     |     |     |      |նակը  |

|     |      |ՀՀ    |տնտե-|     |     |     |     |     |      |(հատ) |

|     |      |դրամ) |սում |     |     |     |     |     |      |      |

|     |      |      |(հազ.|     |     |     |     |     |      |      |

|     |      |      |ՀՀ   |     |     |     |     |     |      |      |

|     |      |      |դրամ)|     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

| 10  |  11  |  12  | 13  | 14  |  15 | 16  | 17  | 18  |  19  |  20  |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|

|     |      |      |     |     |     |     |     |     |      |      |

______________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
25.12.2012
N 1169-Ն
Հրաման