041.0154.260213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2013 թվականի N 154-Ա
Կ. ՄԽՈՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ Կ. Մխոյանին 2013 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային գիտափորձական համաժողովին մասնակցելու համար:
2. Կ. Մխոյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մխոյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ