Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿ ...

12.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.03.2013  -ից մինչեւ   12.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.2019 թիվ 1697-Ն որոշում)

i

040.0134.210213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 փետրվարի 2013 թվականի N 134-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 14-ի

N 134-Ն որոշման

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` ՊՀ և ՏԱՏ) կողմից` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Ռիսկի համակարգի ներդրման նպատակներն են`

1) վերանայել, վերլուծել և դասակարգել վերահսկման օբյեկտները` ըստ դրանց հրդեհային ռիսկի գործոնների.

2) ձևավորել տվյալների բազա` ըստ շինությունների և տնտեսավարող սուբյեկտների, որը թույլ կտա ըստ ռիսկայնության դասակարգել վերահսկման ենթակա օբյեկտները.

3) ձևավորել հրդեհների վիճակագրական բազա, որը հնարավորություն կտա հզորացնել ՊՀ և ՏԱՏ-ի վերլուծական կարողությունները.

4) բարձրացնել առկա տեսչական ռեսուրսների բաշխման արդյունավետությունը` դրանք կենտրոնացնելով առավել ռիսկային օբյեկտների վրա:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մեթոդաբանության հիմնական հասկացություններն են`

1) ռիսկ` վերահսկման օբյեկտում հրդեհի տեղի ունենալու հավանականության և հրդեհից ակնկալվող բացասական հետևանքների արտադրյալ.

2) կառույցի տեսակ` առանձին խմբավորած վերահսկման ենթակա օբյեկտներ, որոնք տարբերվում են միմյանցից կառույցի տիպային և նպատակային չափանիշներով`

ա. Ա - բազմաբնակարան շենքեր,

բ. Բ - բնակելի առանձնատներ,

գ. Գ - արտադրական շենքեր,

դ. Դ - գյուղատնտեսական նշանակության շենքեր,

ե. Ե - առևտրի օբյեկտներ (խանութ, շուկա և այլն),

զ. Զ - առողջապահական հիմնարկներ,

է. Է - պահեստներ,

ը. Ը - բենզագազալցակայաններ,

թ. Թ - հյուրանոցներ,

ժ. Ժ - կրթական հաստատություններ,

ժա. Ի - մարզամշակութային շինություններ,

ժբ. Լ - սոցիալական նշանակության շենքեր (ծերանոց և այլն),

ժգ. Խ - գրասենյակներ,

ժդ. Ծ - հասարակական սննդի օբյեկտներ,

ժե. Կ - կենցաղային սպասարկման օբյեկտներ,

ժզ. Հ - մանկապարտեզներ,

ժէ. Ձ - այլ նշանակության օբյեկտներ.

 

3) ռիսկի վերլուծություն` ՊՀ և ՏԱՏ-ի տրամադրության տակ առկա տեղեկատվության պարբերական վերլուծություն, որն իրականացվում է հրդեհի ծագման պայմանների և պատճառների բացահայտման, դրանց նույնականացման և հրդեհից ակնկալվող բացասական հետևանքների գնահատման համար.

4) ռիսկի չափանիշներ` նախապես տրված բնորոշիչներով սահմանված չափանիշներ, որոնց հիման վրա կատարվում է օբյեկտների նախնական ռիսկայնության գնահատումը:

Հետագայում ռիսկի չափանիշները կարող են ընդգրկվել ստուգաթերթերում տեղեկատվական հարցերի տեսքով.

5) ռիսկի գնահատում` կոնկրետ իրավիճակի և ճանաչված վտանգի հետ կապված հրդեհի ռիսկի քանակական և որակական արժեքի որոշում.

6) ռիսկի աստիճան` ռիսկի որակական և քանակական գնահատման արդյունք, այսինքն ռիսկի հավանական հետևանքների արտահայտում, այդ թվում` թվային.

7) ռիսկի պրոֆիլ` որևէ տարածքի վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության տեղեկատվության ամբողջություն, որը ձևավորելու նպատակով տվյալ տարածքում գտնվող վերահսկման ենթակա օբյեկտները գնահատվում են ռիսկի չափանիշների օգնությամբ և այդ գնահատման արդյունքները դասակարգվում են համապատասխան մատրիցայում.

8) ռիսկային խումբ` ռիսկի միավորների միջակայք, որում ընդգրկված վերահսկման ենթակա օբյեկտները ենթակա են ստուգման` ըստ հստակ սահմանված հաճախականության.

9) գործունեության ոլորտ` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի

(ՏԳՏԴ խմբ. 2) համապատասխան գործունեության տեսակի ծածկագրի տակ նկարագրված գործունեության տեսակ.

10) բազային գիծ` ռիսկայնության միավոր, որից ցածր և բարձր միավոր հավաքած վերահսկման ենթակա օբյեկտները պատկանում են տարբեր ռիսկի խմբերի:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը ենթադրում է ՊՀ և ՏԱՏ-ի կողմից ստուգման ենթակա բոլոր տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատում և դրանց վերահսկողության հաճախականության բաշխում` ըստ տվյալ սուբյեկտների ռիսկայնության աստիճանի:

5. ՊՀ և ՏԱՏ-ի առումով` վերահսկման օբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է ոլորտային և անհատական ռիսկայնության գնահատականների հիման վրա, որի առավելագույն հնարավոր արժեքն է 150 միավորը` 50-ը ոլորտային ռիսկի, իսկ 100-ը անհատական ռիսկի գնահատման հաշվին:

6. Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերի նախնական գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ`

1) քայլ 1. նախնական ռիսկի պրոֆիլի ձևավորման նպատակով ռիսկայնության գնահատման չափանիշների մշակում.

2) քայլ 2. մշակված չափանիշներով վերահսկման ենթակա օբյեկտների գնահատում.

3) քայլ 3. Երևան քաղաքի և մարզերի նախնական ռիսկի պրոֆիլների ձևավորում.

4) քայլ 4. մշակված ռիսկի պրոֆիլների հիման վրա կառույցների տեսակների ոլորտային ռիսկերի հաշվարկում.

5) քայլ 5. ստուգման արդյունքում ստուգաթերթերի ամփոփում և դրա հիման վրա օբյեկտների անհատական ռիսկայնության որոշում.

6) քայլ 6. ընդհանուր ռիսկայնության միավորի որոշման արդյունքներով` ստուգման ենթակա օբյեկտների դասակարգում` ըստ ռիսկայնության խմբերի:

7. Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերի հետագա գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ նախնական գնահատումից 3 տարի հետո`

1) քայլ 1. ՊՀ և ՏԱ-ի յուրաքանչյուր տարածքային մարմնի ռիսկի պրոֆիլի ձևավորում անցած 3 տարիների ստուգումներից ստացված արդյունքների հիման վրա.

2) քայլ 2. ՊՀ և ՏԱ-ի յուրաքանչյուր տարածքային մարմնի մշակված ռիսկի պրոֆիլների հիման վրա կառույցների տեսակների ոլորտային ռիսկերի հաշվարկում.

3) քայլ 3. ստուգման արդյունքում ստուգաթերթերի ամփոփում և դրա հիման վրա օբյեկտների անհատական ռիսկայնության որոշում.

4) քայլ 4. ընդհանուր ռիսկայնության միավորի որոշման արդյունքներով` ստուգման ենթակա օբյեկտների դասակարգում ըստ ռիսկայնության խմբերի:

 

IV. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

8. Ոլորտային ռիսկը ՊՀ և ՏԱՏ-ի համար հաշվարկվում է համաձայն ռիսկի պրոֆիլի աղյուսակի, որի առաջին նմուշը համաձայն մեթոդաբանության մշակվել է ՊՀ և ՏԱՏ-ի կողմից գնահատման աշխատանքների արդյունքում: Յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ յուրաքանչյուր տարածքային մարմնի ռիսկի պրոֆիլը պարտադիր կարգով ենթակա է թարմացման անցած երեք տարվա ստուգման արդյունքների հիման վրա:

9. Ռիսկի համակարգի ներդրման փուլում ՊՀ և ՏԱՏ-ի համար մշակվել է 2 ռիսկի պրոֆիլ` Երևան քաղաքի ռիսկի պրոֆիլ և մարզերի ռիսկի պրոֆիլ: Երևան քաղաքի ռիսկի պրոֆիլը մշակելու նպատակով ռիսկայնության չափանիշների հիման վրա կազմված գնահատման թերթերով գնահատվել է 8050 վերահսկման ենթակա օբյեկտ, իսկ մարզերի ռիսկի պրոֆիլի համար` 10993

 

Աղյուսակ N 1

Երևան քաղաքի ռիսկի պրոֆիլ

 

.________________________________________________________________________

|  | Ա   |  Բ| Գ |Դ |  Ե | Զ | Է| Ը|  Թ| Ժ | Ի| Լ | Խ | Ծ | Կ | Հ  | Ձ  |

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|50|625  |   | 65| 1| 162| 25|10|12| 8 | 55|23|  1| 50| 55| 59|  12|  50|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|45|289  |   | 25|  | 372| 21| 6| 4| 3 | 14| 8|   | 31| 28| 46|   6|  36|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|40|367  |   | 23|  | 220| 16| 8| 4| 7 | 22| 2|   | 34| 41| 37|   6|  47|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|35|385  |   | 32|  | 278| 17| 9| 5| 1 | 12|10|   | 46| 53| 35|   6|  47|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|30|138  |   | 25|  | 440| 29| 9| 2| 2 | 17| 6|   | 68| 53| 47|   7|  87|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|25| 92  |   | 30|  | 646| 23|12| 5| 6 | 14| 4|  1| 95| 51| 69|   8|  61|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|20| 18  |   | 15| 1| 622| 29| 8| 2|   |  7| 2|   | 66| 27| 68|   5|  52|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|15| 31  |   | 18|  | 277| 22|11| 1|   |  4|  |   | 48| 23| 41|   4|  34|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|10| 27  |   |  4| 1| 160| 11| 4| 1|   |  1| 1|   | 23| 13| 22|   1|  21|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|5 | 39  |   |  5|  | 231|  6| 5| 1|   |  4|  |   | 34| 20| 30|   5|  25|

|__|_____|___|___|__|____|___|__|__|___|___|__|___|___|___|___|____|____|

|  |2011 | 0 |242| 3|3408|199|82|37| 27|150|56|  2|495|364|454|  60| 460|

.________________________________________________________________________

.___ _____.

|  | |    |

|__| |____|

|50| |1213|

|__| |____|

|45| | 889|

|__| |____|

|40| | 834|

|__| |____|

|35| | 936|

|__| |____|

|30| | 930|

|__| |____|

|25| |1117|

|__| |____|

|20| | 922|

|__| |____|

|15| | 514|

|__| |____|

|10| | 290|

|__| |____|

|5 | | 405|

|__| |____|

|  | |8050|

.___ _____.

 

Աղյուսակ N 2

ՀՀ մարզերի ռիսկի պրոֆիլ

 

._________________________________________________________________________.

|  |   Ա|Բ| Գ | Դ|  Ե | Զ | Է| Ը |Թ | Ժ | Ի | Լ| Խ | Ծ | Կ |  Հ| Ձ  |     |

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|50| 442|0|184| 9| 879|109| 6|127|41|285| 98| 4|193| 85| 46|113|211 | 2832|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|45|  16|0| 46| 3| 202| 17| 1|  9| 5| 46| 22| 2| 42| 29| 16| 25| 63 |  544|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|40|  87|0| 58| 1| 323| 34| 3| 18| 8| 31| 21| 0| 65| 49| 27| 28| 47 |  800|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|35| 204|0| 57| 2| 247| 24| 1| 24| 5| 27| 17| 1| 38| 33| 14| 21|144 |  859|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|30| 577|0| 32| 1| 285| 29| 1| 29| 7| 27| 13| 1| 53| 35| 26| 10| 81 | 1207|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|25|  76|0| 49| 5| 321| 19| 4| 29| 3| 42| 15| 1| 61| 33| 27|  8| 64 |  757|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|20|  31|0| 50| 0| 767| 40| 1| 21| 4| 58|  7| 0| 65| 44| 39| 17|122 | 1266|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|15|  48|0| 45| 2| 732| 39| 0| 21| 1| 44| 12| 0|102| 17| 60|  3| 98 | 1224|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|10| 156|0| 17| 1| 328| 21| 0| 13| 1| 37|  3| 1| 60| 10| 23|  4| 73 |  748|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

| 5|  59|0| 15| 2| 344| 28| 0| 19| 1| 29|  3| 0| 81|  5| 41|  4| 125|  756|

|__|____|_|___|__|____|___|__|___|__|___|___|__|___|___|___|___|____|_____|

|  |1696|0|553|26|4428|360|17|310|76|626|211|10|760|340|319|233|1028|10993|

._________________________________________________________________________.

 

10. Համակարգի գործելուց երեք տարի հետո յուրաքանչյուր տարածքային մարմին պետք է մշակի իր տարածքի ռիսկի պրոֆիլը և իր տարածքի ռիսկերը կառավարի այդ պրոֆիլի հիման վրա:

11. Ռիսկի պրոֆիլը պետք է բացահայտի վերահսկվող օբյեկտների ռիսկայնության ընդհանուր պատկերն ըստ կառույցների տեսակների և որոշի յուրաքանչյուր կառույցի տեսակի ոլորտային ռիսկայնության արժեքը` ըստ միջին կշռված արժեքի:

12. Հավաքագրված տվյալները կիրառվում են վերահսկվող օբյեկտների ռիսկայնության վերլուծության համար` բացահայտելով ամենաբարձր միավորներ ունեցող օբյեկտների տեսակները, ինչը թույլ է տալիս թիրախավորել վերահսկողությունը և առավել արդյունավետ օգտագործել տեսչության ռեսուրսները:

13. Երևան քաղաքի ռիսկի պրոֆիլի ընթեռնելիության պարզեցման համար ստորև տրված են մի քանի բացատրական օրինակներ`

1) գնահատված օբյեկտների ընդհանուր քանակը` 8050.

2) ստուգված բազմաբնակարան շենքերի ընդհանուր քանակը` 2011 (Ա սյունակի հանրագումարը).

3) 2011-ից 625-ը գնահատվել են 50 միավորից բարձր, 289-ը` 45-50 միավոր և այդպես շարունակ.

4) ընդհանուր թվով 1213 օբյեկտ գնահատվել է 50-ից ավելի միավոր, 889-ը գնահատվել են 45-ի և 50-ի միջակայքում:

14. Ռիսկի պրոֆիլի ամփոփ NN 3 և 4 աղյուսակներում նշված են կառույցների տեսակների ոլորտային գնահատականների նշանակությունները` հաշվարկված համապատասխանաբար Երևան քաղաքի և մարզերի ռիսկի պրոֆիլներից:

 

Աղյուսակ N 3

 

.______________________________________________________.

|Կառույցի|Ռիսկի  | |Կառույցի|Ռիսկի  | |Կառույցի|Ռիսկի  |

|տեսակը  |միավորը| |տեսակը  |միավորը| |տեսակը  |միավորը|

|________|_______| |________|_______| |________|_______|

|Ա       | 39.8  | |  Է     | 28.8  | |   Խ    |  27.7 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Բ       |  -    | |  Ը     | 37    | |   Ց    |  31.5 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Գ       | 35.3  | |  Թ     | 39    | |   Կ    |  29.1 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Դ       | 26.6  | |  Ժ     | 38.4  | |   Հ    |  32.1 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Ե       | 27    | |  Ի     | 40.5  | |   Ձ    |  29.7 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Զ       | 29.7  | |  Լ     | 37.5  | |        |       |

.______________________________________________________.

 

Աղյուսակ N 4

 

.______________________________________________________.

|Կառույցի|Ռիսկի  | |Կառույցի|Ռիսկի  | |Կառույցի|Ռիսկի  |

|տեսակը  |միավորը| |տեսակը  |միավորը| |տեսակը  |միավորը|

|________|_______| |________|_______| |________|_______|

|Ա       | 32.9  | |    Է   |  38.2 | |   Խ    |  29.5 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Բ       | -     | |    Ը   |  35   | |   Ց    |  34.7 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Գ       | 35.6  | |    Թ   |  41.6 | |   Կ    |  25.6 |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Դ       | 29.4  | |    Ժ   |  34.4 | |   Հ    |  41   |

|________|_______| |________|_______| |________|_______|

|Ե       | 27.7  | |    Ի   |  40   | |   Ձ    |  28.8 |

|________|_______| |________|_______|__________________.

|Զ       | 31.9  | |    Լ   |  39   |

.___________________________________.

 

15. Անհատական ռիսկայնությունը ՊՀ և ՏԱՏ-ի համար հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր վերահսկողական բնույթ կրող հարց իր առջև ունի նաև ռիսկայնության միավոր, որը հարցում ֆիքսված պահանջը խախտելու դեպքում հաշվի է առնվում, իսկ այդ խախտումներից ստացված միավորների գումարն օգտագործվում է ստուգվող օբյեկտի անհատական ռիսկի միավորի հաշվարկման համար:

 

Անհատական ռիսկի միավորը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Rա = n/nmax * 100,

 

որտեղ`

Rա - անհատական ռիսկի միավորը, n1- վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է,

nmax - վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքն է:

 

V. ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

16. Ըստ ռիսկային միավորների նվազման հաջորդականության` վերահսկման ենթակա օբյեկտները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի: Ընդ որում, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են վերահսկման ենթակա օբյեկտների 20 տոկոսը, միջինում` ըստ նվազման կարգի մնացած 40 տոկոսը, իսկ ցածրում` նվազագույն ռիսկի միավոր հավաքած 40 տոկոսը:

17. Մինչև առաջին ստուգումը բոլոր վերահսկման ենթակա օբյեկտների անհատական ռիսկայնությունը համարվում է մաքսիմալ, ինչը թույլ է տալիս ստուգումների պլանավորման նախնական փուլում թիրախավորել այն օբյեկտները, որոնք չեն ենթարկվել ստուգման համակարգի ներդրումից հետո:

 

VI. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

18. Տվյալների բազայի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ առանց ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության հնարավոր չէ իրականացնել ռիսկերի գնահատում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ՊՀ և ՏԱՏ-ին ապահովել իրեն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ բոլոր այն մարմիններից, որոնք տիրապետում են նման տեղեկատվությանը:

19. Տվյալների բազաները բաղկացած են ծրագրային ապահովման վրա հիմնված «բաղադրիչներից», որոնք կառուցված են տեղեկություններ հավաքելու և պահելու համար, այնպես, որ օգտագործողը կարողանա որոնել, ավելացնել, թարմացնել կամ հեռացնել (ջնջել) այդ տեղեկությունները: Տվյալների բազան պետք է հնարավորություն ընձեռի ապագայում միանալու ազգային տվյալների պլանավորվող ծրագրին:

20. Տվյալների բազայի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից: Տվյալների բազան դասավորված է ըստ դաշտերի, գրառումների և ֆայլերի: Դաշտը տեղեկության մեկ կտոր է, գրառումը` դաշտերի ամբողջական համալիր, ֆայլը` գրառումների հավաքածու:

21. ՊՀՏ-ում ձևավորվում է տվյալների բազա` ըստ ՊՀ և ՏԱՏ-ի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների: Տվյալների բազան ներառում է նաև ստուգաթերթերում ներառված յուրաքանչյուր ստուգման ենթակա կազմակերպությունում գրանցված հրդեհների և տեխնածին վթարների վերաբերյալ տվյալները:

22. Տվյալների բազայի նպատակն է`

1) աջակցել տեսուչներին որոշումներ կայացնելու գործընթացում և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.

2) ստանալ վերահսկման օբյեկտի ռիսկի դասակարգման և ստուգումների հաճախականության վրա ազդող միտումները:

23. ՊՀ և ՏԱՏ-ի նպատակներից ելնելով ստեղծվում է տեսչության կողմից վերահսկվող բոլոր սուբյեկտների գրանցամատյան (ռեգիստր): Ռեգիստրում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) ՊՀ և ՏԱՏ-ի ռեգիստրում տնտեսավարող սուբյեկտի գրանցման համարը.

2) տնտեսավարող սուբյեկտի անվանումը (ներառյալ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը), անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).

3) պետական գրանցման կամ պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան և համարը.

5) տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը.

6) տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրը և կոնտակտային տվյալները (հեռախոսի համար և կապի այլ միջոցներ).

7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսը և կապի այլ միջոցներ.

8) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումներում իրականացվող գործունեության տեսակները.

9) տնտեսավարող սուբյեկտների և նրանց առանձնացված ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ).

10) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում տեղեկություններ լիցենզիայի մասին.

11) տնտեսավարող սուբյեկտների կողմից գործունեությունն սկսելու ամսաթիվը.

12) տնտեսավարող սուբյեկտների օբյեկտների կառուցման (վերջին վերակառուցման ամսաթիվը).

13) տնտեսավարող սուբյեկտի աշխատողների թիվը.

14) հրդեհների և տեխնածին վթարների դեպքերը.

15) տնտեսավարողի գործունեության վայրի մակերեսը.

16) կառույցի տեսակը համաձայն նպատակատիպային դասակարգման:

 

VII. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

24. Ռիսկայնությունը որոշող չափանիշները, ըստ ստուգվող օբյեկտների, նշված են N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

._________________________________________________________________________.

|Գնահատման|Չափանիշները|                Բալերը               |Մեկնաբանու-  |

|հիմքը    |           |                                     |թյուններ/    |

|         |           |_____________________________________|նշումներ     |

|         |           |  1  |   2  |  3  |  4  |   5  |  6  |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Շինության|Հրակայունու|1-2  |3-6   |7-9  |     |>10   |     |շենքի        |

|նկարագրու|թյունը     |     |      |     |     |      |     |բարձրությունը|

|թյունը   |(հարկերի   |     |      |     |     |      |     |             |

|         |քանակը)    |     |      |     |     |      |     |             |

|         |           |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Զրոյական   |1    |      |1-2  |     |>2    |     |նկուղի       |

|         |նիշից      |     |      |     |     |      |     |մակարդակը    |

|         |ցածր գտնվող|     |      |     |     |      |     |             |

|         |հարկերի    |     |      |     |     |      |     |             |

|         |քանակը     |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____________________________________|_____________|

|         |Մակերեսը   |                                     |             |

|         |(շինության |                                     |             |

|         |ընդհանուր  |                                     |             |

|         |մակերես)   |                                     |             |

|         |(մ2)       |                                     |             |

|         |___________|_____________________________________|_____________|

|         |- արդյունա-|<300 |300-  |     |500- |>1000 |     |օդակայան,    |

|         |բերական    |     |500   |     |1000 |      |     |առևտրային    |

|         |տարածքներ  |     |      |     |     |      |     |կենտրոն,     |

|         |           |     |      |     |     |      |     |կինոթատրոնի  |

|         |           |     |      |     |     |      |     |համալիրներ,  |

|         |           |     |      |     |     |      |     |մետրո և  այլն|

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |- հասարակա-|<50  |      |50-  |     |>500  |     |             |

|         |կան        |     |      |500  |     |      |     |             |

|         |տարածքներ  |     |      |     |     |      |     |             |

|         |և  այլն    |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Հրակայու-  |     |      |3-րդ |     |4-րդ  |     |             |

|         |նության    |     |      |     |     |      |     |             |

|         |աստիճանը   |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Մարդկանց   |<15  |15-50 |50-  |     |>300  |     |օդակայան,    |

|         |միաժամա-   |     |      |300  |     |      |     |առևտրային    |

|         |նակյա      |     |      |     |     |      |     |կենտրոն,     |

|         |առկայու-   |     |      |     |     |      |     |կինոթատրոնի  |

|         |թյուն      |     |      |     |     |      |     |համալիրներ,  |

|         |տարածքում  |     |      |     |     |      |     |մետրո և  այլն|

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Շինության  |10-  |20-50 |50-ից|     |      |     |             |

|         |տարիքը     |20 տ |      |ավելի|     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Տարածքում  |<8   |      |8-16 |     |16-24 |     |             |

|         |մարդկանց   |     |      |     |     |      |     |             |

|         |գտնվելու   |     |      |     |     |      |     |             |

|         |տևողու-    |     |      |     |     |      |     |             |

|         |թյունն     |     |      |     |     |      |     |             |

|         |օրվա       |     |      |     |     |      |     |             |

|         |ընթացքում  |     |      |     |     |      |     |             |

|         |/Ժ/        |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Գիշերային  |     |      |     |     |23:   |     |գիշերային    |

|         |ժամերին    |     |      |     |     |00-ից |     |ակումբներ,   |

|         |աշխատող    |     |      |     |     |հաջորդ|     |ժամանցի      |

|         |հասարակական|     |      |     |     |օրվա  |     |վայրեր և     |

|         |օբյեկտները |     |      |     |     |06:00 |     |այլն         |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Տարածքից   |     |      |     |     |<30   |>30  |հիվանդա-     |

|         |տարհան-    |     |      |     |     |      |     |նոցներ,      |

|         |վելու համար|     |      |     |     |      |     |ծերանոցներ,  |

|         |օգնության  |     |      |     |     |      |     |մանկապարտեզ  |

|         |կարիք      |     |      |     |     |      |     |և  այլն      |

|         |ունեցող    |     |      |     |     |      |     |             |

|         |մարդկանց   |     |      |     |     |      |     |             |

|         |քանակը     |     |      |     |     |      |     |             |

|         |(սահմանա-  |     |      |     |     |      |     |             |

|         |շարժունա-  |     |      |     |     |      |     |             |

|         |կությամբ   |     |      |     |     |      |     |             |

|         |կամ շարժու-|     |      |     |     |      |     |             |

|         |նակության  |     |      |     |     |      |     |             |

|         |բացակայու- |     |      |     |     |      |     |             |

|         |թյամբ      |     |      |     |     |      |     |             |

|         |մարդիկ)    |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Տարածքային |     |      |     |Ծանոթ|      |     |կապված       |

|         |և          |     |      |     |չեն  |      |     |հյուրանոցների|

|         |տարհանման  |     |      |     |     |      |     |առևտրային    |

|         |ելքերին    |     |      |     |     |      |     |կենտրոնների, |

|         |ծանոթ      |     |      |     |     |      |     |երաժշտական   |

|         |լինելը     |     |      |     |     |      |     |դահլիճների և |

|         |           |     |      |     |     |      |     |այլն         |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Տարհանման  |     |      |     |     |      |խոչ- |             |

|         |ելքերը     |     |      |     |     |      |ընդոտ|             |

|         |           |     |      |     |     |      |վում |             |

|         |           |     |      |     |     |      |են   |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Հրդեհային|Դյուրավառ  |     |      |<100 |     |100-  |>1000|հեղուկ       |

|բեռնվա-  |կամ այրվող |     |      |     |     |1000  |     |վառելիք և    |

|ծությունը|հեղուկների |     |      |     |     |      |     |այլն         |

|         |առկայու-   |     |      |     |     |      |     |             |

|         |թյունը (լ) |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Գազի շրջա- |     |      |     |     |      |առկա |             |

|         |նառությունը|     |      |     |     |      |է    |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Այրունակ   |     |<10   |10-30|>30  |      |     |կարգերն ըստ  |

|         |նյութերի   |     |      |     |     |      |     |SNIP-»A,B    |

|         |առկայու-   |     |      |     |     |      |     |& E» ըստ ք/մ,|

|         |թյունը     |     |      |     |     |      |     |համապատասխան |

|         |/կգ/քառ.   |     |      |     |     |      |     |զբաղեցմամբ ու|

|         |մետր/      |     |      |     |     |      |     |օգտագործմամբ |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Հրդեհածին|Բաց կրակ/  |     |      |     |առկա |      |     |             |

|արտադրա- |բոց        |     |      |     |է    |      |     |             |

|կան պատ- |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|ճառները  |Շփումներից |     |      |     |առկա |      |     |             |

|         |առաջացող   |     |      |     |է    |      |     |             |

|         |կայծերը    |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Կաթսաներից,|     |      |     |     |առկա է|     |             |

|         |վառարան-   |     |      |     |     |      |     |             |

|         |ներից,     |     |      |     |     |      |     |             |

|         |հնոցներից  |     |      |     |     |      |     |             |

|         |առաջացող   |     |      |     |     |      |     |             |

|         |վտանգները  |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Ինքնաբռընկ-|     |      |     |     |առկա է|     |             |

|         |ման հակում |     |      |     |     |      |     |             |

|         |ունեցող    |     |      |     |     |      |     |             |

|         |նյութերի   |     |      |     |     |      |     |             |

|         |փոխազդեցու-|     |      |     |     |      |     |             |

|         |թյունը     |     |      |     |     |      |     |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Էլեկտրա- |Էլեկտրական |     |      |     |     |առկա է|     |տեղադրումն ու|

|տեխնիկա- |լարերից    |     |      |     |     |      |     |վիճակը «շատ  |

|կան      |առաջացող   |     |      |     |     |      |     |լավ, բավարար,|

|պատճառ-  |կայծերը    |     |      |     |     |      |     |վատ»         |

|ները     |           |     |      |     |     |      |     |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|(վտանգ-  |Էլեկտրական |     |      |     |առկա |      |     |             |

|ներ)     |կոմուտատո- |     |      |     |է    |      |     |             |

|         |րային      |     |      |     |     |      |     |             |

|         |վահանակի/  |     |      |     |     |      |     |             |

|         |սարքավորման|     |      |     |     |      |     |             |

|         |տեղակայման |     |      |     |     |      |     |             |

|         |սենյակները |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Տրանսֆորմա-|1    |      |>1   |     |      |     |             |

|         |տորները    |     |      |     |     |      |     |             |

|         |/կվտ/      |     |      |     |     |      |     |             |

|_________|_______________________________________________________________|

|Հրդեհային|                              (ակտիվ)                          |

|անվտան-  |_______________________________________________________________|

|գության  |Ինքնաշխատ  |     |      |     |     |      |     |նորմատիվ     |

|համակար- |համակարգերը|     |      |     |     |      |     |ակտերով      |

|գերի     |           |     |      |     |     |      |     |պահանջվում է |

|պահանջը  |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |- հրդեհա-  |     |      |     |     |      |պա-  |             |

|         |շիջման     |     |      |     |     |      |հանջ-|             |

|         |           |     |      |     |     |      |վում |             |

|         |           |     |      |     |     |      |է    |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |- ազդարար- |     |      |     |     |պահանջ|     |             |

|         |ման        |     |      |     |     |վում է|     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Արտաքին    |     |      |     |     |պահանջ|     |հակահրդեհային|

|         |հրդեհա-    |     |      |     |     |վում է|     |ջրավազան     |

|         |շիջման     |     |      |     |     |      |     |հիդրանտ      |

|         |համակարգը  |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Ծխահեռացման|     |      |     |     |պահանջ|     |             |

|         |համակարգը, |     |      |     |     |վում է|     |             |

|         |օդի դիմհարի|     |      |     |     |      |     |             |

|         |համակարգը  |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Գազի       |     |      |առկա |     |      |     |             |

|         |արտահոսքը  |     |      |չէ   |     |      |     |             |

|         |որսող և    |     |      |     |     |      |     |             |

|         |ահազանգող  |     |      |     |     |      |     |             |

|         |համակարգը  |     |      |     |     |      |     |             |

|         |_______________________________________________________________|

|         |                      (պասիվ)                                  |

|         |_______________________________________________________________|

|         |- հակահրդե-|     |      |     |     |      |բացա-|             |

|         |հային      |     |      |     |     |      |կա-  |             |

|         |պատնեշների |     |      |     |     |      |յում |             |

|         |առկայու-   |     |      |     |     |      |է    |             |

|         |թյուն      |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |- տարհան-  |     |      |     |     |      |բացա-|ելքի դռներ,  |

|         |ման        |     |      |     |     |      |կա-  |ելքի նշաններ,|

|         |ուղիների   |     |      |     |     |      |յում |վթարային     |

|         |առկայու-   |     |      |     |     |      |է    |լույսեր      |

|         |թյուն      |     |      |     |     |      |     |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Արտաքին  |Հակահրդե-  |     |>9 մ  |3-9 մ|<3   |      |     |             |

|վտանգա-  |հային միջ- |     |      |     |     |      |     |             |

|վորու-   |տարածու-   |     |      |     |     |      |     |             |

|թյունը   |թյունները  |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Հարևան     |ավելի|նույնը|ավելի|     |      |     |արդյունա-    |

|         |տարածքների |ցածր |      |բարձր|     |      |     |բերական,     |

|         |հրդեհա-    |     |      |     |     |      |     |վտանգի բարձր |

|         |վտանգավո-  |     |      |     |     |      |     |աստիճան,     |

|         |րության    |     |      |     |     |      |     |դյուրավառ    |

|         |աստիճանը   |     |      |     |     |      |     |պահեստներ /  |

|         |           |     |      |     |     |      |     |խանութներ    |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Գերատես- |Վերապատրաս-|     |      |     |     |Բացա- |     |հրդեհային    |

|չական    |տում,      |     |      |     |     |կայում|     |ուսուցման    |

|հրդեհային|վարժանքներ |     |      |     |     |է     |     |ձեռնարկ և    |

|պահպանու-|           |     |      |     |     |      |     |կանոններ /   |

|թյան     |           |     |      |     |     |      |     |տարեկան,     |

|վիճակը   |           |     |      |     |     |      |     |կիսամյակային,|

|         |           |     |      |     |     |      |     |ոչ մի        |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Գերատես- |Օբյեկտի    |     |      |     |     |սահմա-|բացա-|բացակայում է,|

|չական    |հասանելիու-|     |      |     |     |նափակ |կա-  |սահմանափակ է,|

|հրդեհային|թյան       |     |      |     |     |է     |յում |հասանելի է   |

|պահպանու-|աստիճանը   |     |      |     |     |      |է    |             |

|թյան խոչ-|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|ընդոտները|Օբյեկտ     |     |      |     |     |      |նորմե|             |

|         |հասնելու   |     |      |     |     |      |րից  |             |

|         |ժամանակը   |     |      |     |     |      |ավելի|             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Ջրամատակա- |     |      |     |     |      |բացա-|             |

|         |րարման     |     |      |     |     |      |կա-  |             |

|         |առկայու-   |     |      |     |     |      |յում |             |

|         |թյունը     |     |      |     |     |      |է    |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Տարածքի  |Հրդեհային  |     |      |     |     |հնարա-|     |             |

|օգտագործ-|համակարգերի|     |      |     |     |վոր է |     |             |

|ման      |փոփոխու-   |     |      |     |     |      |     |             |

|նպատակի  |թյունը     |     |      |     |     |      |     |             |

|փոփոխու- |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|թյունը   |Հրդեհային  |     |      |     |     |հնարա-|     |             |

|         |բեռի փոփո- |     |      |     |     |վոր է |     |             |

|         |խությունը  |     |      |     |     |      |     |             |

|         |___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|         |Շինարարական|     |      |     |     |հնարա-|     |             |

|         |փոփոխու-   |     |      |     |     |վոր է |     |             |

|         |թյունները  |     |      |     |     |      |     |             |

|_________|___________|_____|______|_____|_____|______|_____|_____________|

|Գնահատման|Մշակութային|     |      |     |     |      |առկա |թանգարաններ, |

|այլ      |արժեքների  |     |      |     |     |      |է    |եկեղեցիներ,  |

|սկզբունք-|առկայու-   |     |      |     |     |      |     |արխիվներ,    |

|ները     |թյունը     |     |      |     |     |      |     |օպերա և      |

|         |           |     |      |     |     |      |     |այլն         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.02.2013
N 134-Ն
Որոշում