041.0162.270213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2013 թվականի N 162-Ա
Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Բ. Հարությունյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի փետրվարի 27-ի
N 162-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Յու. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
հայագիտության և հասարակական գիտությունների
բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
(համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Ա. Սիմոնյան - ԵՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Մինասյան - ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)