Սեղմել Esc փակելու համար:
2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ...

 

 

050.0308.060213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2012 թվականի թիվ 308-Ն

 

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ», «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿ», «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ԵՎ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2013 թվականի հունվարի 14-ից շրջանառության մեջ դնել «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ», «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ», «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» և «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 13-ի

թիվ 308-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ` հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013»: Ներքևում` վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում «1888» և «1968» տարեթվերն են, աջ և ձախ կողմերում, վարագույրի ֆոնին` «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունները:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը           10 000 դրամ

    Մետաղը և  հարգը            ոսկի, 9000

    Քաշը                       8,6 գ

    Տրամագիծը                  22,0 մմ

    Դրամաշուրթը                ատամնավոր

    Որակը                      պրուֆ

    Տպաքանակը                  1000 հատ

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

1.1 «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2. «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013», ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Վերևի և ներքևի եզրաշուրթով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ստեփան Աղաջանյանի դիմանկարը, ներկապնակ և վրձիններ: Վերևի և ներքևի եզրաշուրթով` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN» մակագրություններն են:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը           100 դրամ

    Մետաղը և  հարգը            արծաթ, 9250

    Քաշը                       28,28 գ

    Չափը                       28,0x40,0 մմ

    Դրամաշուրթը                հարթ

    Որակը                      լավացված

    Տպաքանակը                  500 հատ

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

2.1 «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

3. «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Վերևի և ձախ եզրաշուրթերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարդումը: Ձախ և ներքևի եզրաշուրթերով «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը           100 դրամ

    Մետաղը և  հարգը            ոսկի, 9250

    Քաշը                       28,28 գ

    Չափը                       28,0x40,0 մմ

    Դրամաշուրթը                հարթ

    Որակը                      լավացված

    Տպաքանակը                  500 հատ

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

3.1 «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

4. «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը` «2013», եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները:

Եզրագծով «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN 1913-1985» մակագրություններն են:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը           1000 դրամ

    Մետաղը և  հարգը            ոսկի, 9250

    Քաշը                       33,6 գ

    Տրամագիծը                  40,0 մմ

    Դրամաշուրթը                ատամնավոր

    Որակը                      պրուֆ

    Տպաքանակը                  500 հատ

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

4.1 «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.11.2012
N 308-Ն
Որոշում