Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

N ԱԽ-4-Ո-8

2013 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ` ԱԽ անդամներ           Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Մ. Մակյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի,

                                          Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2013 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 25.12.2012 թ. թիվ N-Կ-2-12/2012 թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ռ. Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 73/12-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԿԴ/0367/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Գրիգոր Պողոսյանի ընդդեմ Զորիկ Հովհաննիսյանի` նախավճարի պայմանագիրը կատարելու և հիմնական պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին:

Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 01.03.2011 թ., որը դատավոր Ռ.Ներսիսյանին մակագրվել է 02.03.2011 թ. և ընդունվել Դատարանի վարույթ` 09.03.2011 թ.:

Նշված քաղաքացիական գործով Դատարանը առաջին դատական նիստը հրավիրել է հայցադիմումը վարույթ ընդունելուց (09.03.2011 թ.) շուրջ 15 ամիս (1 տարի 3 ամիս) հետո` 08.06.2012 թ., սակայն դատական նիստը չի կայացել Դատարանի վարույթում քննվող մեկ այլ անավարտ գործի քննության կապակցությամբ: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել 20.09.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց ավելի քան 18 ամիս անց:

04.10.2012 թ. կայացված վճռով հայցը մերժվել է:

Թիվ ԵԿԴ/1208/02/11 քաղաքացիական գործով, ըստ հայցի Արմեն Հարությունյանի ընդդեմ Արմեն Ճուղուրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 09.06.2011 թ., որը դատավոր Ռ.Ներսիսյանին մակագրվել է 10.06.2011 թ. և ընդունվել Դատարանի վարույթ` 15.06.2011 թ.:

Սույն քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելուց և հայցն ապահովելու մասին որոշում կայացնելուց հետո (15.06.2011 թ.) առաջին դատական նիստը հրավիրվել է շուրջ 10 ամիս հետո` 26.04.2012 թ., որը սակայն չի կայացել Դատարանի վարույթում քննվող մեկ այլ անավարտ գործի քննության կապակցությամբ: Առաջին նիստը տեղի է ունեցել 05.06.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց:

19.06.2012 թ. վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Նմանատիպ գործ է հանդիսանում թիվ ԵԿԴ/0671/02/11 քաղաքացիական գործը:

Նմանատիպ գործեր են նաև թիվ ԵԿԴ/2660/02/10 քաղաքացիական գործը, որի քննությունը տևել է շուրջ 1 տարի 10 ամիս, թիվ ԵԿԴ/0190/02/11 քաղաքացիական գործը` 1 տարի 8 ամիս:

Դատարանի թիվ ԵԿԴ/0672/02/11 քաղաքացիական գործով հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը կայացվել է 14.04.2011 թ., իսկ դրանք ավարտելու վերաբերյալ որոշումները 27.09.2011 թ. Դատարան ստացվելուց հետո դատական նիստ չի նշանակվել:

15.03.2012 թ. Դատարանում ստացվել է հայցվորի ներկայացուցչի դիմումն այն մասին, որ կատարողական վարույթներն ավարտվել են, և խնդրել է դատական նիստ նշանակել:

15.03.2012 թ. Դատարանի կողմից կայացվել է որոշում 03.05.2012 թ. նախնական դատական նիստ հրավիրելու մասին (կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումները Դատարանում ստացվելուց` 8 ամիս անց):

Թիվ ԵԿԴ/1067/02/09 քաղաքացիական գործով, ըստ հայցի Վահագն Ատոմյանի ընդդեմ «Գռադինվեստե» ՍՊ ընկերության` վնասի հատուցման պահանջի մասին, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 27.05.2009 թ., որը նույն օրը մակագրվել է դատավոր Ռ. Ներսիսյանին և ընդունվել Դատարանի վարույթ` 31.05.2009 թ.:

Սույն քաղաքացիական գործի քննությունը տևել է 39 ամիս, որից 8 ամիսը գտնվել է կասեցված վիճակում: Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելուց հետո

(13.07.2010 թ.) ավելի քան 26 ամսվա ընթացքում որևէ դատական նիստ ըստ էության չի կայացել (գործը քննելու առումով)` դատական նիստերը 3 անգամ հետաձգվել են պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալու պատճառով, 5 դատական նիստեր չեն կայացել` դատարանի վարույթում քննվող մեկ այլ անավարտ գործի քննության պատճառով:

Բացի այդ, 31.01.2012 թ. նշանակված դատական նիստից հետո, որը չի կայացել Դատարանի վարույթում քննվող մեկ այլ անավարտ գործի քննության կապակցությամբ, դատական նիստ չի նշանակվել, այդ ընթացքում որևէ դատավարական գործողություն չի կատարվել և միայն 12.10.2012 թ.` 10 ամիս հետո է նշանակվել դատական նիստ:

Սույն գործով դատավոր Ռ. Ներսիսյանը 02.11.2012 թ. հայտնել է ինքնաբացարկ:

Դատավոր Ռ.Ներսիսյանի վարույթում են գտնվել և գտնվում են.

թիվ ԵԿԴ/0532/02/11 քաղաքացիական գործը` 18 ամիս, նիստերի միջակայքը` 7 ամիս, 30.11.2012 թ. վճիռ,

թիվ ԵԿԴ/1095/02/11` 15 ամիս, նիստերի միջակայքը` 6 ամիս, անավարտ,

թիվ ԵԿԴ/0595/02/11` 17 ամիս, նիստերի միջակայքը` 6 ամիս, անավարտ,

թիվ ԵԿԴ/1042/02/11` 16 ամիս, նիստերի միջակայքը` 7 ամիս, անավարտ,

թիվ ԵԿԴ/1230/02/11` 15 ամիս, նիստերի միջակայքը` 6 ամիս, 18.09.12 թ. վճիռ,

թիվ ԵԿԴ/0772/02/11` 17 ամիս, նիստերի միջակայքը` 6 ամիս, անավարտ,

թիվ ԵԿԴ/0473/02/11` 18 ամիս, նիստերի միջակայքը` 7 ամիս, 6 ամիս, 02.10.2012 թ. վճիռ,

թիվ ԵԿԴ/1279/02/10` 26 ամիս, նիստերի միջակայքը` 6 ամիս, 27.11.2012 թ. վճիռ:

1. ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.6-րդ հոդվածի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`

1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011 թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն` գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթը նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու դատարանի նկատմամբ վստահությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր DH (97) հանձնարարականում ընդգծել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայության համար»:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քաղաքացիական գործերով ողջամտության ժամկետի հաշվարկման սկզբնակետ է համարում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու պահը: Վարույթի տևողության ողջամտությունը Դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքում գնահատվում է ըստ կոնկրետ հանգամանքների, մասնավորապես դատաքննության ողջամտությունը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:

Մինչդեռ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ մատնանշված քաղաքացիական գործերով Դատարանի կողմից թույլ են տրվել օրենքներով և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջների էական խախտումներ:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ և՛ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը, և՛ նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտումները չեն կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա արդյունավետ և ողջամիտ ժամկետներում չի կազմակերպել իր աշխատանքը, չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել վարքագծի կանոնների, ինչպես նաև դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ռ. Ներսիսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«2011-2012 թթ. իմ վարույթում քննված գործերի մի մասը եղել են մեծածավալ, հասարակական հնչեղություն ունեցող, ուստի դրանց քննությունը տեղի է ունեցել երկար ժամանակահատվածում, որի պատճառով այլ քաղաքացիական գործերի քննությունը հետաձգվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում առկա են դատական նիստերի անցկացման համար նախատեսված վեց դահլիճներ, որի պատճառով նույն դատարանի դատավոր Մ. Պապոյանի հետ ստիպված ենք մեկ դահլիճում նշանակել դատական նիստերը:

Իմ կողմից արձակվել են բազմաթիվ վճարման կարգադրություններ, ինչպես նաև ի տարբերություն քաղաքացիական մասնագիտացում ունեցող այլ դատավորների, իմ կողմից նշված ժամանակահատվածում քննվել և ավարտվել են նաև բազմաթիվ մինչդատական վարույթներ:

Այնուամենայնիվ, գտնում եմ, որ նշված հանգամանքները չեն կարող պատճառ հանդիսանալ նշված գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման համար, ուստի Կարգապահական հանձնաժողովի կողմից 25.12.2012 թ. հարուցված թիվ Կ-2-12/2012 կարգապահական վարույթի վերաբերյալ որևէ առարկություն չունեմ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Թիվ ԵԿԴ/0367/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 09.03.2011 թ., սակայն առաջին դատական նիստը կայացել է 20.09.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց ավելի քան 18 ամիս անց, իսկ 04.10.2012 թ. կայացվել է վճիռ:

2) Թիվ ԵԿԴ/1208/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 15.06.2011 թ., սակայն առաջին նիստը կայացել է 05.06.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց, իսկ 19.06.2012 թ. կայացվել է վճիռ:

3) Թիվ ԵԿԴ/0671/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 14.04.2011 թ., սակայն առաջին նիստը կայացել է 04.05.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց, իսկ 12.07.2012 թ. կայացվել է վճիռ:

4) Թիվ ԵԿԴ/0672/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 14.04.2011 թ., սակայն առաջին նիստը կայացել է 03.05.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց, իսկ 12.07.2012 թ. կայացվել է վճիռ:

5) Թիվ ԵԿԴ/1067/02/09 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 31.05.2009 թ.: Սույն քաղաքացիական գործը գտնվել է Դատարանի վարույթում շուրջ 41 ամիս` մինչ 02.11.2012 թ. ինքնաբացարկ հայտնելը:

ՈՒշագրավ է, որ 31.01.2012 թ. նշանակված դատական նիստից հետո, որը չի կայացել Դատարանի վարույթում քննվող մեկ այլ անավարտ գործի քննության կապակցությամբ, դատական նիստ չի նշանակվել, այդ ընթացքում որևէ դատավարական գործողություն չի կատարվել և միայն 12.10.2012 թ.` 10 ամիս հետո է նշանակվել դատական նիստ:

6) Թիվ ԵԿԴ/2660/02/10, թիվ ԵԿԴ/0190/02/11, թիվ ԵԿԴ/0532/02/11, թիվ ԵԿԴ/1095/02/11, թիվ ԵԿԴ/0595/02/11, թիվ ԵԿԴ/1042/02/11, թիվ ԵԿԴ/1230/02/11, թիվ ԵԿԴ/0772/02/11, թիվ ԵԿԴ/0473/02/11 և թիվ ԵԿԴ/1279/02/10 քաղաքացիական գործերի քննությունը համապատասխանաբար տևել է շուրջ 1 տարի 10 ամիս, 1 տարի 8 ամիս, 18 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 16 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 18 ամիս և 26 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիական գործերից վերջին ութի նիստերի միջակայքը կազմել է 6-7 ամիս:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, ուսումնասիրելով դատավորի բացատրությունը, վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.6-րդ հոդվածի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`

1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն` գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Էյչն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում նշել է, որ «...Դատարանն անտեղյակ չէ այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են տարբեր գործոնների արդյունքում և երբեմն կարող են ազգային դատարանների կողմից գործերի հետաձգման պատճառ հանդիսանալ: Այդուհանդերձ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է գործերը քննել ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունն ու վստահությունը վերջինիս նկատմամբ» (տե՛ս Էյչն (H.) ընդդեմ Ֆրանսիայի, 1989 թ. հոկտեմբերի 24, գանգատ թիվ 10073/82, կետ 58):

ՀՀ վճռաբեկ դատարանը գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից (տե՛ս օրինակ` Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի, Սամսոն Շահվերդյանն ընդդեմ Զոյա Գրիգորյանի և մյուսների թիվ 3-1345(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումները):

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում` խուսափելով գործի անհարկի ձգձգումներից:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԿԴ/0367/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 09.03.2011 թ., սակայն առաջին դատական նիստը տեղի է ունեցել 20.09.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց ավելի քան 18 ամիս անց, իսկ 04.10.2012 թ. կայացվել է վճիռ:

Թիվ ԵԿԴ/1208/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 15.06.2011 թ., սակայն առաջին նիստը կայացել է 05.06.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց, իսկ 19.06.2012 թ. կայացվել է վճիռ:

Թիվ ԵԿԴ/0671/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 14.04.2011 թ., սակայն առաջին նիստը կայացել է 04.05.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց, իսկ 12.07.2012 թ. կայացվել է վճիռ:

Թիվ ԵԿԴ/0672/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 14.04.2011 թ., սակայն առաջին նիստը կայացել է 03.05.2012 թ.` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ավելի քան 12 ամիս անց, իսկ 12.07.2012 թ. կայացվել է վճիռ:

Թիվ ԵԿԴ/1067/02/09 քաղաքացիական գործը Դատարանի կողմից ընդունվել է վարույթ 31.05.2009 թ.: Սույն քաղաքացիական գործը գտնվել է Դատարանի վարույթում շուրջ 41 ամիս` մինչ 02.11.2012 թ. ինքնաբացարկ հայտնելը: Ընդ որում, 31.01.2012 թ. նշանակված դատական նիստից հետո, որը չի կայացել Դատարանի վարույթում քննվող մեկ այլ անավարտ գործի քննության կապակցությամբ, դատական նիստ չի նշանակվել, այդ ընթացքում որևէ դատավարական գործողություն չի կատարվել և միայն 12.10.2012 թ.` 10 ամիս հետո է նշանակվել դատական նիստ:

Թիվ ԵԿԴ/2660/02/10, թիվ ԵԿԴ/0190/02/11, թիվ ԵԿԴ/0532/02/11, թիվ ԵԿԴ/1095/02/11, թիվ ԵԿԴ/0595/02/11, թիվ ԵԿԴ/1042/02/11, թիվ ԵԿԴ/1230/02/11, թիվ ԵԿԴ/0772/02/11, թիվ ԵԿԴ/0473/02/11 և թիվ ԵԿԴ/1279/02/10 քաղաքացիական գործերի քննությունը համապատասխանաբար տևել է շուրջ 1 տարի 10 ամիս, 1 տարի 8 ամիս, 18 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 16 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 18 ամիս և 26 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիական գործերից վերջին ութի նիստերի միջակայքը կազմել է 6-7 ամիս:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատաքննության տևողության ողջամտությանը, նշել է` դատաքննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի` հաշվի առնելով գործի հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը (տե՛ս Հումենն ընդդեմ Լեհաստանի, 1999 թ. հոկտեմբերի 15, գանգատ թիվ 26614/95, կետ 60): Կոնվենցիայի անդամ պետությունների խնդիրն է այնպես կազմակերպել իրենց իրավական համակարգը, որ իրենց դատարաններն ապահովեն յուրաքանչյուրի` քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող վեճերով ողջամիտ ժամկետում վերջնական որոշում ստանալու իրավունքը (տե՛ս Ջի. Էյչն (G.H.) ընդդեմ Ավստրիայի, 2000 թ. հոկտեմբերի 3, գանգատ թիվ 31266/96, կետ 20):

Միաժամանակ հարկ է ընդգծել, որ 1997 թվականի հուլիսի 11-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած DH (97) 336 հռչակագրում ամրագրվել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում մասնավորապես իրավունքի գերակայության համար»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

Ինչ վերաբերում է դատավոր Ռ. Ներսիսյանի այն փաստարկին, որ 2011-2012 թթ. քննված գործերի մի մասը եղել են մեծածավալ, հասարակական հնչեղություն ունեցող, ուստի դրանց քննությունը տեղի է ունեցել երկար ժամանակահատվածում, որի պատճառով այլ քաղաքացիական գործերի քննությունը հետաձգվել է, ապա Խորհուրդը գտնում է, որ դատավորը ցանկացած ծանրաբեռնվածության պայմաններում պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովելու համար:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չպահպանելով իր վարույթում գտնված գործերի քննության ողջամիտ ժամկետները, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Գ. Խանդանյան

                                             Մ. Մարտիրոսյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
31.01.2013
N ԱԽ-4-Ո-8
Որոշում