Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0280.100599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 1999 թվականի թիվ 280

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի գինու և կոնյակի գործարանների գործունեությունն ուսումնասիրելու ու համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`

ա) 1999 թվականի մայիսի 11-15-ը Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն (կազմը կցվում է).

բ) 1999 թվականի մայիսի 10-15-ը Սարատով և Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ֆինանսների և տնտեսական հարցերի գլխավոր վարչության պետ Ռ. Ամիրյանին և նույն նախարարության իրավաբանական վարչության պետ Ռ. Հովհաննիսյանին:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և Ռ. Ամիրյանի ու Ռ. Հովհաննիսյանի Ռուսաստանի դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության և Ռ. Ամիրյանի ու Ռ. Հովհաննիսյանի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ԿԱԶՄ

 

1999 թվականի մայիսի 11-15-ը Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա

մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության

 

    Ա. Խաչատրյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Վ. Սիմոնյան         - ՀՀ սեփականաշնորհման նախարարության իրավաբանական

                          վարչության պետ  

    Ա. Շողերյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                          բարեփոխումների և մասնավորեցման վարչության պետ

    Ա. Կարապետյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                          ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության

                          բաժնի պետ

    Ա. Հովհաննիսյան     - ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության

                          գլխավոր մասնագետ

    Հ. Թարիմյան         - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                          նախարարության աշխատակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.05.1999
N 280
Որոշում