Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈ ...

 

 

041.0168.050313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2013 թվականի N 168-Ա

 

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Է. Հակոբյանին 2013 թվականի մարտի 6-8-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն` Եվրոպայի արբանյակային ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Գ. Բեգլարյանի, Գ. Գրիգորյանի և Է. Հակոբյանի` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.03.2013
N 168-Ա
Որոշում