Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

Մասնագիտություն` Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի)    |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|

|    |        |անվանումը                      |դիտը|քանա-|սամ-|ների   |

|    |        |                               |    |կը   |յակը|հանրա- |

|    |        |                               |    |     |    |գումարը|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

| 1  |    2   |                3              |  4 |  5  |  6 |   7   |

|_____________________________________________________________________|

|                    1. Հումանիտար կրթաբաժին                          |

|_____________________________________________________________________|

|1.  | IV.1.1)|Միջազգային մարդասիրական        |    |     |    |       |

|    |        |իրավունք                       |   1|   30|   5|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|2.  | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1      |   1|   30|   1|      3|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմարվեստի պատմություն 2      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|3.  | IV.1.3)|Փիլիսոփայություն 1             |   1|   30|   3|      3|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Փիլիսոփայություն 2             |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|4.  | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և    |    |     |    |       |

|    |        |հոգեբանություն                 |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|5.  | IV.1.5)|Համապետական և  զինվորական      |    |     |    |       |

|    |        |օրենսդրություն                 |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|6.  | IV.1.6)|Հայոց լեզու                    |   2|   60|   1|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|7.  | IV.1.7)|Ռուսաց լեզու 1                 |   1|   30|   1|      3|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռուսաց լեզու 2                 |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|8.  | IV.1.8)|Անգլերեն լեզու 1               |   2|   60|   1|      6|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Անգլերեն լեզու 2               |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  626|    |     26|

|_____________________________________________________________________|

|                     2. Հիմնարար կրթաբաժին                           |

|_____________________________________________________________________|

|9.  | IV.2.1)|Մաթեմատիկա 1                   |   3|   90|   1|     10|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 2                   |   4|   88|   2|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 3                   |   3|   90|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1                       |   2|   60|   1|      8|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 2                       |   4|   88|   2|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 3                       |   2|   45|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|11. | IV.2.3)|Քիմիա                          |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|12. | IV.2.4)|ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 1                 |   2|   60|   1|      6|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 2                 |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  653|    |     26|

|_____________________________________________________________________|

|             3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին                   |

|_____________________________________________________________________|

|13. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1       |   2|   45|   3|      4|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ճարտարագիտական գրաֆիկա 2       |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|14. | IV.3.2)|Ավիացիոն նյութագիտություն և    |    |     |    |       |

|    |        |վառելիքաքսուքային նյութեր 1    |   3|   63|   4|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն նյութագիտություն և    |    |     |    |       |

|    |        |վառելիքաքսուքային նյութեր 2    |   2|   60|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|15. | IV.3.3)|Ավիացիոն նյութերի տեխնոլոգիա   |   2|   45|   5|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|16. | IV.3.4)|Նյութերի դիմադրություն 1       |   2|   60|   3|      6|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Նյութերի դիմադրություն 2       |   2|   42|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Նյութերի դիմադրություն 3       |   2|   45|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|17. | IV.3.5)|Տեսական մեխանիկա 1             |   2|   44|   2|      4|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Տեսական մեխանիկա 2             |   2|   60|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|18. | IV.3.6)|Մեխանիզմների և  մեքենաների     |    |     |    |       |

|    |        |տեսություն 1                   |   3|   75|   3|      6|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մեխանիզմների և  մեքենաների     |    |     |    |       |

|    |        |տեսություն 2                   |   3|   63|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|19. | IV.3.7)|Մեքենաների մասեր 1             |   4|   84|   4|      7|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մեքենաների մասեր 2             |   3|   60|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|20. | IV.3.8)|Էլեկտրատեխնիկա 1               |   3|   66|   2|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա 2               |   2|   60|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|21. | IV.3.9)|Ավիացիոն ավտոմատիկա            |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|22. |IV.3.10)|Հիդրավլիկա և                   |    |     |    |       |

|    |        |պնևմոհիդրավլիկական  համակարգերի|    |     |    |       |

|    |        |տարրեր                         |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|23. |IV.3.11)|Թերմոդինամիկա և  ջերմահաղորդում|   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|24. |IV.3.12)|Մեքենաշինության հիմունքներ     |   1|   30|   5|      4|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մեքենաշինության հիմունքներ     |   3|   63|   6|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  53| 1217|    |     53|

|_____________________________________________________________________|

|                4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին                      |

|_____________________________________________________________________|

|25. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 1           |   3|   60|   1|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 2           |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|26. | IV.4.2)|Շարային պատրաստություն 1       |   2|   45|   1|      3|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Շարային պատրաստություն 2       |   1|   22|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|27. | IV.4.3)|Կրակայի պատրաստություն         |   2|   45|   3|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|28. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1    |   2|   60|   5|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ընդհանուր մարտավարություն 2    |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|29. | IV.4.5)|Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 1                |   3|   63|   6|      4|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 2                |   1|   30|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|30. | IV.4.6)|Ռազմական տեղագրություն         |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|31. | IV.4.7)|Ռազմաինժեներական պատրաստություն|   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|32. | IV.4.8)|Պաշտպանություն զանգվածային     |    |     |    |       |

|    |        |խոցման զենքից                  |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|33. | IV.4.9)|Փնտրիչ-փրկարարական             |    |     |    |       |

|    |        |պատրաստություն և  գոյատևում    |    |     |    |       |

|    |        |արտակարգ իրավիճակներում        |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|34. |IV.4.10)|Ֆիզիկական պատրաստություն 1     |   1|   30|   1|     11|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 2     |   2|   44|   2|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 3     |   1|   30|   3|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 4     |   2|   42|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 5     |   1|   30|   5|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 6     |   2|   42|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 7     |   1|   30|   7|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 8     |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|35. |IV.4.11)|Ռազմաբժշկական պատրաստություն   |   1|   15|   1|      1|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  39|  901|    |     39|

|_____________________________________________________________________|

|                5. Ռազմամասնագիտական կրթաբաժին                       |

|_____________________________________________________________________|

|36. | IV.5.1)|Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն                |   3|   75|   7|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|37. | IV.5.2)|Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 1                      |   3|   90|   5|     10|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 2                      |   5|  105|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 3                      |   2|   45|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|38. | IV.5.3)|Թռչող ապարատների կառուցվածքը 1 |   4|   84|   6|      8|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 2 |   2|   60|   7|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 3 |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|39. | IV.5.4)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |տեսություն 1                   |   3|   90|   5|      8|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |տեսություն 2                   |   3|   63|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |տեսություն 3                   |   2|   45|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|40. | IV.5.5)|Ավիացիոն շարժիչների ամրության  |    |     |    |       |

|    |        |հաշվարկ                        |   3|   63|   6|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|41. | IV.5.6)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 1                  |   2|   60|   7|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 2                  |   3|  102|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|42. | IV.5.7)|Ավիացիոն սպառազինություն       |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|43. | IV.5.8)|Թռչող ապարատների աէրոդինամիկա  |   2|   42|   6|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|44. | IV.5.9)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ                 |   2|   51|   8|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|45. |IV.5.10)|Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ                 |   2|   68|   8|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|46. |IV.5.11)|Թռչող ապարատների տեխնիկական    |    |     |    |       |

|    |        |շահագործում 1                  |   3|   90|   7|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների տեխնիկական    |    |     |    |       |

|    |        |շահագործում 2                  |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|47. |IV.5.12)|Ավիացիոն շարժիչների տեխնիկական |    |     |    |       |

|    |        |շահագործում 1                  |   2|   45|   7|      5|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների տեխնիկական |    |     |    |       |

|    |        |շահագործում 2                  |   3|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|48. |IV.5.13)|Ինժեներաավիացիոն ծառայության   |    |     |    |       |

|    |        |կազմակերպում և  թռիչքների      |    |     |    |       |

|    |        |անվտանգության ապահովումը       |   2|   85|   8|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|49. |IV.5.14)|Ավիացիոն տեխնիկայի             |    |     |    |       |

|    |        |արտադրություն և  նորոգում 1    |   2|   60|   7|      4|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն տեխնիկայի             |    |     |    |       |

|    |        |արտադրություն և  նորոգում 2    |   2|   68|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  63| 1679|    |     63|

|_____________________________________________________________________|

|                 6. Պրակտիկաներ և  ստաժավորում                       |

|_____________________________________________________________________|

|50. |  4.6   |ՈՒսումնական պրակտիկա           |    |     |    |       |

|    |        |(մասնագիտության ներածություն)  |   4|  138|   2|     15|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|51. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|52. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|53. |        |Զորային ստաժավորում            |   3|  184|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  15|  690|    |     15|

|_____________________________________________________________________|

|                     Պետական քննություններ                           |

|_____________________________________________________________________|

|1   |Թռչող ապարատների և  շարժիչների          |    |     |    |       |

|    |տեխնիկական շահագործում                  |   6|     |   8|     18|

|____|________________________________________|____|_____|____|_______|

|2   |Թռչող ապարատների կառուցվածքը            |   6|     |   8|       |

|____|________________________________________|____|_____|____|_______|

|3   |և  ամրության հաշվարկ                    |   6|     |   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  18|     |    |     18|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     | 240| 5766|    |    240|

._____________________________________________________________________.

 

V. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 202 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները`141 շաբաթ,

2) ուսումնական պրակտիկաները`11 շաբաթ,

3) զորային ստաժավորումը`4 շաբաթ,

4) քննաշրջանները`16 շաբաթ,

5) պետական քննությունները` 3 շաբաթ,

6) ուսումնական ժամանակի պահուստ` 5 շաբաթ,

7) արձակուրդները` 22 շաբաթ:

 

VI. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ուսումնական հաստատությունները ինքնուրույն մշակում են ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

18. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների և նախագծերի խորհրդատվություն, պրակտիկաներ և զորային ստաժավորում) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ուսումնական հաստատությանը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%-ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ուսումնական հաստատությունը,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: Ռազմական ավիացիոն ինստիտուտի իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ավիացիոն ինստիտուտն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակելու դեպքում անհրաժեշտ է անցնել գիտելիքների գնահատման ավանդական համակարգին («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար», «ստուգված», «չստուգված»):

5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծ) կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային նախագծերի, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորման համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ դասընթացներ, որոնցում ընդգրկված ցանկը երաշխավորական բնույթ է կրում, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ավիացիոն ինստիտուտը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբաժիններին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ.

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,

2) ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, զորային ստաժավորում, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

3) Ռազմական ավիացիոն ինստիտուտի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ավիացիոն ինստիտուտը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային, լաբորատոր պարապմունքների, կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումը ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին.

22. ՈՒսումնական պրակտիկանների կազմակերպման պահանջները`

ՈՒսումնական պրակտիկան ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտն ու ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչությունն են: Կազմակերպվում է ինքնուրույն կամ ստորաբաժանման կազմում մասնագիտական գործնական հմտություններ տալու և կատարելագործելու, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման ունակությունները գնահատելու նպատակով:

23. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտն ու ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչությունն են: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության զորամասերում:

 

VII. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Ճարտարագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`

1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,

2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

4) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, ավիացիոն օղակի, էսկադրիլիայի մարտը (մարտավարական գործողությունները) կազմակերպելու կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները, արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,

6) գիտենա ավիացիոն ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

7) կարողանա պահպանել ավիացիոն ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

8) կարողանա կազմակերպել ավիացիոն ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

9) կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

10) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

11) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

12) գիտենա հաստիքային սպառազինության ու ավիացիոն տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ավիացիոն տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել սպառազինության ու ավիացիոն տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ավիացիոն տեխնիկայի նոր նմուշները,

13) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքները պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին.

25. Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտության ճարտարագիտության բակալավր եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննությունների հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

26. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`

Եզրափակիչ որակավորման (պետական) քննությունների բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը և հաստատում է ռազմական ավիացիոն ինստիտուտի Գիտական խորհուրդը: Ավարտական պետական քննությունների հանվող հարցաշարերը կիրառել ՀՀ ԶՈԻ ավիացիայի վարչության հետ համաձայնեցնելուց հետո: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

1) «Թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում» (համալիր քննություն` «Թռչող ապարատների տեխնիկական շահագործում», «Ավիացիոն շարժիչների տեխնիկական շահագործում» և «Ինժեներաավիացիոն ծառայության կազմակերպում և թռիչքների անվտանգության ապահովումը» առարկաներից):

2) «Թռչող ապարատների կառուցվածքը և ամրության հաշվարկ» (համալիր քննություն` «Թռչող ապարատների կառուցվածքը» և «Թռչող ապարատների կառուցվածքի հիմունքներ և ամրության հաշվարկ» առարկաներից):

3) «Ավիացիոն շարժիչների կառուցվածքը և տեսությունը» (համալիր քննություն` «Ավիացիոն շարժիչների կառուցվածքը» և «Ավիացիոն շարժիչների տեսություն» առարկաներից):

(3-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

Հավելված 4

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`        Թռչող ապարատներ և  շարժիչներ (ինքնաթիռ)

                            _________________________________________

                                    ծածկագրի, անվանում

 

    Որակավորման աստիճանը`    Ճարտարագիտության բակալավր անվանում

                            _________________________________________

 

ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ

 

I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր.

Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է ավիացիոն տեխնիկի, խմբի պետի պաշտոններ.

3.Մասնագիտական գործունեության բնագավառը`

1) Ավիացիոն ստորաբաժանման մարտական պատրաստությունն ու զորահավաքային պատրաստականությունը,

2) Ավիացիոն ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության կազմակերպումը,

3) Ավիացիոն ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքների ու զինվորական կարգապահության ապահովումը,

4) Ամենօրյա գործունեության և մարտական գործողությունների ընթացքում ավիացիոն ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների մարտական կիրառումն ու օգտագործումը,

5) Ստորաբաժանման զորային տնտեսության վարումը.

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`

Ավիացիոն ստորաբաժանման տեխնիկական շահագործման մաս.

5. Մասնագիտական գործունեության տեսակները`

1) կազմակերպչական,

2) կառավարման (մարտական ու ամենօրյա),

3) ռազմատեխնիկական,

4) դաստիարակչական,

5) ռազմամանկավարժական,

6) վարչատնտեսական.

6. Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել և ղեկավարել խմբի մարտական պատրաստությունը (պատրաստականությունը) ու ապահովել մարտական առաջադրանքների հաջող կատարումը, ուսուցումը, դաստիարակությունը, պահպանել ներքին կարգուկանոնը, խմբի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և գույքը, խմբում ստեղծել ամուր զինվորական կարգապահություն և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,

2) խմբի անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության (պատրաստականության) պարապմունքները,

3) գիտենալ ենթակա զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները, հոգ տանել նրանց կենցաղի մասին,

4) գիտենալ օղակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել դրանց մարտական պատրաստականության վիճակը,

5) ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ընթացքում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառելիս,

6) իրականացնել օղակի մարտական պատրաստության ցուցանիշների հաշվառում,

7) կազմակերպել ենթական անձնակազմի ծառայությունը.

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով օդաչու բակալավրը պարտավոր է կատարել հետևյալ գործառությունները`

1) տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ճարտարագիտական, հիմնարար և հումանիտար առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

2) ղեկավարել ավիացիոն ստորաբաժանումը խաղաղ և պատերազմի պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

3) ճիշտ և նպատակային օգտագործել հաստիքային մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց շահագործումը, նորոգումն ու պահպանումը և թռիչքների անվտանգության ապահովումը:

4) Ղեկավարել ստորաբաժանման տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը.

8. Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական չափորոշիչներին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու և վերապատրաստվելու հնարավորությունը`

Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1) որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական և քաղաքացիական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի ավարտական փաստաթուղթ վկայական կամ դիպլոմ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

III. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորման ծրագրերը.

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`

1) հումանիտար,

2) հիմնարար,

3) ընդհանուր ճարտարագիտական,

4) ընդհանուր ռազմական,

5) ռազմամասնագիտական,

6) պրակտիկաներ և ստաժավորում,

7) ինչպես նաև ամփոփիչ պետական որակավորումը` պետական քննություններ:

 

(4-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման