Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

15. Մասնագիտություն` Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի)    |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|

|    |        |անվանումը                      |դիտը|քանա-|սամ-|ների   |

|    |        |                               |    |կը   |յակը|հանրա- |

|    |        |                               |    |     |    |գումարը|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

| 1  |    2   |                3              |  4 |  5  |  6 |   7   |

|_____________________________________________________________________|

|                    1. Հումանիտար կրթաբաժին                          |

|_____________________________________________________________________|

|1.  |IV.1.1) |Միջազգային մարդասիրական        |    |     |    |       |

|    |        |իրավունք                       |   1|   30|   5|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|2.  | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1      |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմարվեստի պատմություն 2      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|3.  | IV.1.3)|Փիլիսոփայություն 1             |   1|   30|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Փիլիսոփայություն 2             |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|4.  | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և    |    |     |    |       |

|    |        |հոգեբանություն                 |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|5.  | IV.1.5)|Համապետական և  զինվորական      |    |     |    |       |

|    |        |օրենսդրություն                 |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|6.  | IV.1.6)|Հայոց լեզու                    |   2|   60|   1|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|7.  | IV.1.7)|Ռուսաց լեզու 1                 |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռուսաց լեզու 2                 |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|8.  | IV.1.8)|Անգլերեն լեզու 1               |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Անգլերեն լեզու 2               |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  626|    |     26|

|_____________________________________________________________________|

|                     2. Հիմնարար կրթաբաժին                           |

|_____________________________________________________________________|

|9.  | IV.2.1)|Մաթեմատիկա 1                   |   3|   90|   1|     10|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 2                   |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 3                   |   3|   90|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1                       |   2|   60|   1|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 2                       |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 3                       |   2|   45|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|11. | IV.2.3)|Քիմիա                          |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|12. | IV.2.4)|ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 1                 |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 2                 |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  653|    |     26|

|_____________________________________________________________________|

|             3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին                   |

|_____________________________________________________________________|

|13. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1       |   2|   45|   3|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ճարտարագիտական գրաֆիկա 2       |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|14. | IV.3.2)|Ավիացիոն նյութագիտություն և    |    |     |    |       |

|    |        |վառելիքաքսուքային նյութեր 1    |   3|   63|   4|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն նյութագիտություն և    |    |     |    |       |

|    |        |վառելիքաքսուքային նյութեր 2    |   2|   60|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|15. | IV.3.3)|Ավիացիոն նյութերի տեխնոլոգիա   |   2|   45|   5|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|16. | IV.3.4)|Նյութերի դիմադրություն 1       |   2|   60|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Նյութերի դիմադրություն 2       |   2|   42|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Նյութերի դիմադրություն 3       |   2|   45|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|17. | IV.3.5)|Տեսական մեխանիկա 1             |   2|   44|   2|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Տեսական մեխանիկա 2             |   2|   60|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|18. | IV.3.6)|Մեխանիզմների և  մեքենաների     |    |     |    |       |

|    |        |տեսություն 1                   |   3|   75|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մեխանիզմների և  մեքենաների     |    |     |    |       |

|    |        |տեսություն 2                   |   3|   63|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|19. | IV.3.7)|Մեքենաների մասեր 1             |   4|   84|   4|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մեքենաների մասեր 2             |   3|   60|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|20. | IV.3.8)|Էլեկտրատեխնիկա 1               |   3|   66|   2|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա 2               |   2|   60|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|21. | IV.3.9)|Ավիացիոն ավտոմատիկա            |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|22. |IV.3.10)|Հիդրավլիկա և                   |    |     |    |       |

|    |        |պնևմոհիդրավլիկական  համակարգերի|    |     |    |       |

|    |        |տարրեր                         |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|23. |IV.3.11)|Թերմոդինամիկա և  ջերմահաղորդում|   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|24. |IV.3.12)|Մեքենաշինության հիմունքներ     |   1|   30|   5|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մեքենաշինության հիմունքներ     |   3|   63|   6|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  53| 1217|    |     53|

|_____________________________________________________________________|

|                4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին                      |

|_____________________________________________________________________|

|25. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 1           |   3|   60|   1|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 2           |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|26. | IV.4.2)|Շարային պատրաստություն 1       |   2|   45|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Շարային պատրաստություն 2       |   1|   22|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|27. | IV.4.3)|Կրակային պատրաստություն        |   2|   45|   3|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|28. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1    |   2|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ընդհանուր մարտավարություն 2    |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|29. | IV.4.5)|Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 1                |   3|   63|   6|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 2                |   1|   30|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|30. | IV.4.6)|Ռազմական տեղագրություն         |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|31. | IV.4.7)|Ռազմաինժեներական պատրաստություն|   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|32. | IV.4.8)|Պաշտպանություն զանգվածային     |    |     |    |       |

|    |        |խոցման զենքից                  |    |   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|33. | IV.4.9)|Փնտրիչ-փրկարարական             |    |     |    |       |

|    |        |պատրաստություն և  գոյատևում    |    |     |    |       |

|    |        |արտակարգ իրավիճակներում        |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|34. |IV.4.10)|Ֆիզիկական պատրաստություն 1     |   1|   30|   1|     11|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 2     |   2|   44|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 3     |   1|   30|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 4     |   2|   42|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 5     |   1|   30|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 6     |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 7     |   1|   30|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 8     |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|35. |IV.4.11)|Ռազմաբժշկական պատրաստություն   |   1|   15|   1|      1|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  39|  901|    |     39|

|_____________________________________________________________________|

|                5. Ռազմամասնագիտական կրթաբաժին                       |

|_____________________________________________________________________|

|36. | IV.5.1)|Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն                |   3|   75|   7|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|37. | IV.5.2)|Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 1                      |   3|   90|   5|     10|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 2                      |   5|  105|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 3                      |   2|   45|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|38. | IV.5.3)|Թռչող ապարատների կառուցվածքը 1 |   4|   84|   6|      8|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 2 |   2|   60|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 3 |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|39. | IV.5.4)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |տեսություն 1                   |   3|   90|   5|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |տեսություն 2                   |   3|   63|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |տեսություն 3                   |   2|   45|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|40. | IV.5.5)|Ավիացիոն շարժիչների ամրության  |    |     |    |       |

|    |        |հաշվարկ                        |   3|   63|   6|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|41. | IV.5.6)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 1                  |   2|   60|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 2                  |   3|  102|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|42. | IV.5.7)|Ավիացիոն սպառազինություն       |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|43. | IV.5.8)|Թռչող ապարատների աէրոդինամիկա  |   2|   42|   6|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|44. | IV.5.9)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ                 |   2|   51|   8|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|45. |IV.5.10)|Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ                 |   2|   68|   8|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|46. |IV.5.11)|Թռչող ապարատների տեխնիկական    |    |     |    |       |

|    |        |շահագործում 1                  |   3|   90|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների տեխնիկական    |    |     |    |       |

|    |        |շահագործում 2                  |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|47. |IV.5.12)|Ավիացիոն շարժիչների տեխնիկական |    |     |    |       |

|    |        |շահագործում 1                  |   2|   45|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների տեխնիկական |    |     |    |       |

|    |        |շահագործում 2                  |   3|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|48. |IV.5.13)|Ինժեներաավիացիոն ծառայության   |    |     |    |       |

|    |        |կազմակերպում և  թռիչքների      |    |     |    |       |

|    |        |անվտանգության ապահովումը       |   2|   85|   8|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|49. |IV.5.14)|Ավիացիոն տեխնիկայի             |    |     |    |       |

|    |        |արտադրություն և  նորոգում 1    |   2|   60|   7|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն տեխնիկայի             |    |     |    |       |

|    |        |արտադրություն և  նորոգում 2    |   2|   68|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  63| 1679|    |     63|

|_____________________________________________________________________|

|                 6. Պրակտիկաներ և  ստաժավորում                       |

|_____________________________________________________________________|

|50. |   4.6  |ՈՒսումնական պրակտիկա           |    |     |    |       |

|    |        |(մասնագիտության ներածություն)  |   4|  138|   2|     15|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|51. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|52. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|53. |        |Զորային ստաժավորում            |   3|  184|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  15|  690|    |     15|

|_____________________________________________________________________|

|                     Պետական քննություններ                           |

|_____________________________________________________________________|

|1   |Թռչող ապարատների և  շարժիչների          |    |     |    |       |

|    |տեխնիկական շահագործում                  |   6|     |   8|     18|

|____|________________________________________|____|_____|____|       |

|2   |Թռչող ապարատների կառուցվածքը            |    |     |    |       |

|    |և  ամրության հաշվարկ                    |   6|     |   8|       |

|____|________________________________________|____|_____|____|       |

|3   |Ավիացիոն շարժիչների կառուցվածքը և       |    |     |    |       |

|    |տեսությունը                             |   6|     |   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  18|     |    |     18|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     | 240| 5766|    |    240|

._____________________________________________________________________.

 

V. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ և ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 202 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները` 141 շաբաթ,

2) ուսումնական պրակտիկաները` 11 շաբաթ,

3) զորային ստաժավորումը` 4 շաբաթ,

4) քննաշրջանները`16 շաբաթ,

5) պետական քննությունները` 3 շաբաթ,

6) ուսումնական ժամանակի պահուստ` 5 շաբաթ,

7) արձակուրդները` 22 շաբաթ:

 

VI. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ուսումնական հաստատությունները ինքնուրույն մշակում են ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

18. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների և նախագծերի խորհրդատվություն, պրակտիկաներ և զորային ստաժավորում) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30% ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ուսումնական հաստատությունը,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: ՈՒսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների ամփոփիչ ատեստավորման եղանակի ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ընտրում գնահատման սանդղակը,

5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և մտնում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվարկի մեջ: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծ) կատարելը պարտադիր է, բայց ուսումնառության ամբողջ շրջանում դրանց թիվը չի կարող գերազանցել 4-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային նախագծերի, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորման համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի առկայությունը,

7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ /կամընտրական/ դասընթացներ, որոնցում ընդգրկված ցանկը պարտադիր է, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը, գնահատումը և հաշվառումը ընդհանուր առաջադիմության հաշվարկում,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ուսումնական հաստատությունը իրավասու է 15%ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%ի սահմաններում,

19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական և քաղաքացիական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային մասնագիտական կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացումների դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան, գիտական կոչում կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական /սեմինար/ պարապմունքներին,

2) ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և համացանցային ու սահմանափակ տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, զորային ստաժավորում, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

3) ՈՒսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ, ինչպես նաև համացանցին միացված համակարգիչներով.

21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազա, որը ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային, լաբորատոր պարապմունքների, կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումը ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին.

22. ՈՒսումնական պրակտիկանների կազմակերպման պահանջները`

ՈՒսումնական պրակտիկան ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ուսումնական հաստատությունն է պաշտպանական բնագավառի համապատասխան վարչության հետ համատեղ: Կազմակերպվում է ինքնուրույն կամ ստորաբաժանման կազմում մասնագիտական գործնական հմտություններ տալու և կատարելագործելու, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման ունակությունները գնահատելու նպատակով.

23. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ուսումնական հաստատությունն է պաշտպանական բնագավառի համապատասխան վարչության հետ համատեղ: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության զորամասերում:

 

VII. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Ճարտարագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`

1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,

2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

4) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, ավիացիոն օղակի, էսկադրիլիայի մարտը (մարտավարական գործողությունները) կազմակերպելու կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները, արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,

5) գիտենա ավիացիոն ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

6) կարողանա պահպանել ավիացիոն ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

7) կարողանա կազմակերպել ավիացիոն ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

8) կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

9) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

10) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

11) գիտենա հաստիքային սպառազինության ու ավիացիոն տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ավիացիոն տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել սպառազինության ու ավիացիոն տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ավիացիոն տեխնիկայի նոր նմուշները,

12) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքները պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին.

25. Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Թռչող ապարատներ և շարժիչներ մասնագիտության ճարտարագիտության բակալավր եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննությունների հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

26. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`

Եզրափակիչ որակավորման (պետական) քննությունների բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը և հաստատում է ռազմական ավիացիոն ինստիտուտի գիտական խորհուրդը: Ավարտական պետական քննությունների հանվող հարցաշարերը կիրառել ՀՀ ԶՈԻ համապատասխան վարչության հետ համաձայնեցնելուց հետո: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

1) «Թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում» (համալիր քննություն «Թռչող ապարատների տեխնիկական շահագործում», «Ավիացիոն շարժիչների տեխնիկական շահագործում» և «Ինժեներաավիացիոն ծառայության կազմակերպում և թռիչքների անվտանգության ապահովումը» առարկաներից),

2) «Թռչող ապարատների կառուցվածքը և ամրության հաշվարկ» (համալիր քննություն` «Թռչող ապարատների կառուցվածքը» և «Թռչող ապարատների կառուցվածքի հիմունքներ և ամրության հաշվարկ» առարկաներից),

3) «Ավիացիոն շարժիչների կառուցվածքը և տեսությունը» (համալիր քննություն` «Ավիացիոն շարժիչների կառուցվածքը» և «Ավիացիոն շարժիչների տեսություն» առարկաներից):

(4-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

Հավելված 5

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`       Հետախուզական ստորաբաժանումների կառավարում

                           ___________________________________________

                                          ծածկագիր, անվանում

 

    Որակավորման աստիճանը`          Ռազմական կառավարման բակալավր

                           ___________________________________________

                                               անվանում

 

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունը հաստատված է Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը` ռազմական կառավարման բակալավր.

Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրը բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո կարող է զբաղեցնել հետախուզական դասակի, վաշտի հրամանատարի կամ դրանց հավասարազոր պաշտոն.

3. Մասնագիտական գործունեության բնագավառը`

հետախուզական դասակի, վաշտի կառավարում:

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`

հետախուզական դասակներ, վաշտեր:

5. Մասնագիտական գործունեության տեսակները.

1) հրամանատարական,

2) ռազմամանկավարժական,

3) ռազմատեխնիկական,

4) վարչատնտեսական.

6. Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի հիմնական գործառույթներն են`

1) ղեկավարում և վերահսկում,

2) խնդիրների առաջադրում,

3) որոշումների ընդունում,

4) գործունեության ապահովման կազմակերպում,

5) փոխգործողության և կառավարման կազմակերպում,

6) ուսուցում և վերապատրաստում.

 

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ռազմական կառավարման բակալավրը պարտավոր է`

1) տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական, հասարակագիտական, լեզուներ կրթաբաժինների առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

2) ղեկավարել ենթակա ստորաբաժանումը խաղաղ և ճգնաժամային պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

3) նպատակային օգտագործել հաստիքային և տրված մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց սպասարկումը, շահագործումն ու պահպանումը,

4) պահպանել դասակի ունեցվածքը, վարել վաշտային տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը,

5) կատարելագործել իր մասնագիտական ունակություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը.

8. Ռազմական կառավարման բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվ նյութերին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`

Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ռազմական կառավարման բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1) որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ կրթության (համապատասխան վկայական) կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

III. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և զորային ստաժավորումների ծրագրերը.

13. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.

14. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբաժինները`

ա) Մասնագիտական առարկաների`

1) Մարտավարություն

2) Սպառազինություն և հրաձգություն

3) Մարտական մեքենաների շահագործում

4) Մարտական մեքենաների վարում

5) Մարտավարամասնագիտական պատրաստություն

6) Հետախուզական տեխնիկական սարքեր և միջոցներ

7) Օդադեսանտային պատրաստություն

8) Լեռնային պատրաստություն

9) Հատուկ ֆիզիկական պատրաստություն

10) Ինժեներական պայթեցման աշխատանքներ

11) ԱԻՎԱՀ

12) Ադրբեջաներեն /թուրքերեն/

բ) Ընդհանուր ռազմական առարկաների`

1) Զինվորական մանկավարժություն

2) Զինվորական հոգեբանություն

3) Ռազմաինժեներական պատրաստություն

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ

5) Ռազմական տեղագրություն

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ

7) Ռազմաիրավական պատրաստություն

8) Կապի միջոցներ և կառավարում

9) Պատերազմի պատմություն և ռազմարվեստ

10) Հրետանու մարտավարություն և ՄԿ

11) Ավտոմոբիլային պատրաստություն

12) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն

13) Ռազմաբժշկական պատրաստություն

14) Ֆիզիկական պատրաստություն

15) Շարային պատրաստություն

16) Առաջնորդում և կառավարում

17) Համազորային կանոնադրություններ

գ) Ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական առարկաների`

1) Բարձրագույն մաթեմատիկա

2) Ֆիզիկա

3) Ինժեներական գրաֆիկա

4) Կոնստրուկցիոն նյութեր

5) Տեսական մեխանիկա

6) Նյութերի դիմադրություն

7) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր

8) Էլեկտրատեխնիկայի և էլեկրոնիկայի հիմունքներ

9) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ

դ) Հասարակագիտական առարկաների`

1) Հայ եկեղեցու պատմություն

2) Փիլիսոփայություն

3) Զինվորական էթիկա և մշակույթ

4) Քաղաքագիտություն

5) Միջազգային մարդասիրական իրավունք

6) Հայոց պատմություն

ե) Լեզուների`

1) Հայոց լեզու

2) Ռուսաց լեզու

3) Անգլերեն /գերմաներեն/:

զ) ՈՒսուցման ամփոփում

1) Ամփոփիչ ատեստավորում:

 

4. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏՆԵՐԸ

 

15. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (39% ` 2012 ժամ), 101 կրեդիտ`

1) Մարտավարություն` 638 ժամ, 32 կրեդիտ

2) Սպառազինություն և հրաձգություն` 518 ժամ, 26 կրեդիտ

3) Մարտական մեքենաների շահագործում` 98 ժամ, 5 կրեդիտ

4) Մարտական մեքենաների վարում` 54 ժամ, 3 կրեդիտ

5) Մարտավարամասնագիտական պատրաստություն` 340 ժամ, 17 կրեդիտ

6) Հետախուզական տեխնիկական սարքեր և միջոցներ` 22 ժամ, 1 կրեդիտ

7) Օդադեսանտային պատրաստություն` 50 ժամ, 3 կրեդիտ

8) Լեռնային պատրաստություն` 32 ժամ, 2 կրեդիտ

9) Հատուկ ֆիզիկական պատրաստություն` 64 ժամ, 3 կրեդիտ

10) Ինժեներական պայթեցման աշխատանքներ` 26 ժամ, 1 կրեդիտ

11) ԱԻՎԱՀ` 30 ժամ, 1 կրեդիտ

12) Ադրբեջաներեն /թուրքերեն/` 140 ժամ, 7 կրեդիտ

16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (33% ` 1530 ժամ) 76 կրեդիտ`

1) Զինվորական մանկավարժություն` 82 ժամ, 4 կրեդիտ

2) Զինվորական հոգեբանություն` 84 ժամ, 4 կրեդիտ

3) Ռազմաինժեներական պատրաստություն` 136 ժամ, 7 կրեդիտ

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ` 60 ժամ, 3 կրեդիտ

5) Ռազմական տեղագրություն`160 ժամ, 8 կրեդիտ

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ` 18 ժամ, 1 կրեդիտ

7) Ռազմաիրավական պատրաստություն` 76 ժամ, 4 կրեդիտ

8) Կապի միջոցներ և կառավարում` 126 ժամ, 6 կրեդիտ

9) Պատերազմների պատմություն և ռազմարվեստ` 54 ժամ, 3 կրեդիտ

10) Հրետանու մարտավարություն և մարտական կիրառում` 26 ժամ, 1 կրեդիտ

11) Ավտոմոբիլային պատրաստություն` 212 ժամ, 11 կրեդիտ

12) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն` 76 ժամ, 3 կրեդիտ

13) Ռազմաբշժկական պատրաստություն` 34 ժամ, 2 կրեդիտ

14) Ֆիզիկական պատրաստություն` 206 ժամ, 10 կրեդիտ

15) Շարային պատրաստություն` 66 ժամ, 3 կրեդիտ

16) Առաջնորդում և կառավարում` 32 ժամ, 2 կրեդիտ

17) Համազորային կանոնադրություններ` 82 ժամ, 4 կրեդիտ

17. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (15% ` 724 ժամ), 36 կրեդիտ`

1) Բարձրագույն մաթեմատիկա` 140 ժամ, 7 կրեդիտ

2) Ֆիզիկա`120 ժամ, 6 կրեդիտ

3) Ինժեներական գրաֆիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

4) Կոնստրուկցիոն նյութեր` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Տեսական մեխանիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

6) Նյութերի դիմադրություն` 50 ժամ, 2 կրեդիտ

7) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր` 74 ժամ, 5 կրեդիտ

8) Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներ`110 ժամ, 6 կրեդիտ

9) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ` 80 ժամ, 4 կրեդիտ

18. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (6%` 290 ժամ), 14 կրեդիտ`

1) Հայ եկեղեցու պատմություն` 20 ժամ, 1 կրեդիտ

2) Փիլիսոփայություն` 50 ժամ, 2 կրեդիտ

3) Զինվորական էթիկա և մշակույթ` 50ժամ, 3 կրեդիտ

4) Քաղաքագիտություն` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Միջազգային մարդասիրական իրավունք` 40 ժամ, 2 կրեդիտ

6) Հայոց պատմություն` 80 ժամ, 4 կրեդիտ

19. ԼԵԶՈՒՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (7% ` 250 ժամ), 13 կրեդիտ`

1) Հայոց լեզու ` 80 ժամ, 4 կրեդիտ

2) Ռուսաց լեզու ` 70 ժամ, 4 կրեդիտ

3) Անգլերեն լեզու /գերմաներեն/ ` 100 ժամ, 5 կրեդիտ

Ընդամենը 4806 ժամ, 240 կրեդիտ:

 

V. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 204 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները` 152 շաբաթ,

2) զորային ստաժավորումները`5 շաբաթ,

3) քննաշրջանները` 24 շաբաթ,

4) պետական քննությունները`3 շաբաթ,

5) արձակուրդները`20 շաբաթ:

 

VI. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ուսումնական հաստատությունը ինքնուրույն մշակում է ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

22. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և զորային ստաժավորումներ) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%-ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ուսումնական հաստատությունը: Տվյալ դասընթացից կուրսանտի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով, այն պետք է հաշվի առնի կուրսանտի ակտիվությունը դասընթացների և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի(ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60 %-ը` ամփոփիչ ատեստավորման արդյունքով,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: Ռազմական ուսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ուսումնական հաստատությունն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակվում է` գիտելիքների գնահատման քսան բալային համակարգով, ինչպես նաև «ստուգված» և «չստուգված»,

5) Կուրսային աշխատանքը դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը երաշխավորական բնույթ է կրում և կուրսանտի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կրթաբլոկին հատկացրած ժամաքանակներին վերաբերող դասընթացներից կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

23. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

24. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

1) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական (սեմինար) պարապմունքներին,

2) Բարձրորակ մասնագետի պատրաստումը և կուրսանտի մուտքը տարբեր տեղեկատվական աղբյուրներ ապահովող անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծումը,

3) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, զորային ստաժավորումներ, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

4) Ռազմական ուսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

25. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ուսումնական հաստատությունը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների նախապատրաստման ու հետազոտական աշխատանքների կատարումը.

26. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ուսումնական հաստատությունն է: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության հետախուզական զորամասերում:

 

VII. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Ռազմական կառավարման բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Ռազմական կառավարման բակալավրը պետք է`

1) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

2) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

3) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, հետախուզական դասակի, վաշտի հրամանատարի` մարտը կազմակերպելու աշխատանքի կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները, կրակը համազորային մարտում, կազմակերպել փոխգործակցություն այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ,

4) գիտենա հետախուզության իրականացման ձևերն ու միջոցները, հետախուզության անհատական, խմբային և տեխնիկական միջոցների կիրառման ձևերը,

5) կարողանա կազմակերպել հետախուզության անցկացումը տարբեր մարտական գործողությունների ժամանակ, հմտորեն ղեկավարել ենթակաների գործողությունները հատուկ նշանակության առաջադրանքների կատարման ժամանակ,

6) կարողանա արտակարգ իրավիճակներում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,

7) ունենա առաջնորդի հատկանիշներ, մասնագիտական կարգապահություն, հեղինակություն, անձնական նախաձեռնություն, թիմային և անհատական աշխատանքի արդյունավետություն, կարողանա առաջնորդել ենթականերին բարդ մարտական, արագ փոփոխվող իրադրության պայմաններում,

8) գիտենա առօրյա խնդիրների կատարման կանոնադրական յուրաքանչյուր պահանջի գործնական նշանակությունը, դրան հասնելու առավել արդյունավետ եղանակները,

9) գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

10) կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

11) կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

12) կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

13) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

14) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

15) գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,

16) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքը (գաղտնիքները) պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին,

17) տիրապետի խոսքի կուլտուրային և ռազմական ոճաբանությանը, տարբեր իրավիճակներում ճիշտ հաղորդակցվի ենթակաների հետ,

18) կարողանա հաղորդակցվել երկու օտար լեզուներով, ունենա մասնագիտական և ռազմատեխնիկական անհրաժեշտ բառապաշար,

19) կարողանա կատարել ֆիզիկական պատրաստության նորմացույցները, կազմակերպել և մեթոդապես ճիշտ անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքները և սպորտմասսայական միջոցառումները,

20) գիտենա շարային կանոնադրության դրույթները, կարողանա հստակորեն կատարել շարային վարժաձևերը, գրագետ կերպով ղեկավարել ստորաբաժանումների շարքերը, պահպանել օրինակելի արտաքին տեսք և ճշտորեն կրել զինվորական համազգեստը.

28. Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտության ռազմական կառավարման բակալավր եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

29. Ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները`

Ամփոփիչ ատեստավորման բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը և հաստատում ռազմական ուսումնական հաստատության գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

«Ընդհանուր մարտավարություն»,

«Սպառազինություն և հրաձգություն»,

«Մարտավարամասնագիտական պատրաստություն»:

 

(5-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման