Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

15. Մասնագիտություն` Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի)    |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|

|    |        |անվանումը                      |դիտը|քանա-|սամ-|ների   |

|    |        |                               |    |կը   |յակը|հանրա- |

|    |        |                               |    |     |    |գումարը|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

| 1  |    2   |                3              |  4 |  5  |  6 |   7   |

|_____________________________________________________________________|

|                    1. Հումանիտար կրթաբաժին                          |

|_____________________________________________________________________|

|1   | IV.1.1)|Միջազգային մարդասիրական        |    |     |    |       |

|    |        |իրավունք                       |   1|   30|   5|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|2   | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1      |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմարվեստի պատմություն 2      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|3   | IV.1.3)|Փիլիսոփայություն 1             |   1|   30|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Փիլիսոփայություն 2             |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|4   | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և    |    |     |    |       |

|    |        |հոգեբանություն                 |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|5   | IV.1.5)|Համապետական և  զինվորական      |    |     |    |       |

|    |        |օրենսդրություն                 |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|6   | IV.1.6)|Հայոց լեզու                    |   2|   60|   1|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|7   | IV.1.7)|Ռուսաց լեզու 1                 |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռուսաց լեզու 2                 |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|8   | IV.1.8)|Անգլերեն լեզու 1               |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Անգլերեն լեզու 2               |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  626|    |     26|

|_____________________________________________________________________|

|                     2. Հիմնարար կրթաբաժին                           |

|_____________________________________________________________________|

|9   | IV.2.1)|Մաթեմատիկա 1                   |   3|   90|   1|     10|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 2                   |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 3                   |   3|   90|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|10  | IV.2.2)|Ֆիզիկա 1                       |   2|   60|   1|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 2                       |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 3                       |   2|   45|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|11  | IV.2.3)|Քիմիա                          |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|12  | IV.2.4)|ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 1                 |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 2                 |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  651|    |     26|

|_____________________________________________________________________|

|             3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին                   |

|_____________________________________________________________________|

|13  | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1       |   2|   45|   3|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ճարտարագիտական գրաֆիկա 2       |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|14  | IV.3.2)|Էլեկտրառադիոնյութագիտություն   |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|15  | IV.3.3)|Կիրառական մեխանիկա 1           |   2|   60|   3|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կիրառական մեխանիկա 2           |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|16  | IV.3.4)|Էլեկտրատեխնիկա 1               |   4|   88|   2|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա 2               |   3|   75|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|17  | IV.3.5)|Էլեկտրոնային սարքեր և          |    |     |    |       |

|    |        |ուժեղարարներ 1                 |   3|   66|   2|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրոնային սարքեր և          |    |     |    |       |

|    |        |ուժեղարարներ 2                 |   2|   75|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|18  | IV.3.6)|Ռադիոտեխնիկա 1                 |   2|   45|   3|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոտեխնիկա 2                 |   3|   63|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոտեխնիկա 3                 |   3|   60|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|19  | IV.3.7)|Իմպուլսային և  թվային սարքեր 1 |   3|   75|   5|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Իմպուլսային և  թվային սարքեր 2 |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|20  | IV.3.8)|Չափագիտություն և               |    |     |    |       |

|    |        |էլեկտրառադիոչափումներ          |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|21  | IV.3.9)|Կողային համակարգիչների         |    |     |    |       |

|    |        |տեխնիկական սպասարկումը և       |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը                    |   3|   90|   5|      3|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  43| 1015|    |     43|

|_____________________________________________________________________|

|                4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին                      |

|_____________________________________________________________________|

|22  | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 1           |   3|   60|   1|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 2           |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|23  | IV.4.2)|Շարային պատրաստություն 1       |   2|   45|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Շարային պատրաստություն 2       |   1|   22|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|24  | IV.4.3)|Կրակային պատրաստություն        |   2|   45|   3|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|25  | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1    |   2|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ընդհանուր մարտավարություն 2    |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|26  | IV.4.5)|Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 1                |   3|   63|   6|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 2                |   1|   30|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|27  | IV.4.6)|Ռազմական տեղագրություն         |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|28  | IV.4.7)|Ռազմաինժեներական պատրաստություն|   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|29  | IV.4.8)|Պաշտպանություն զանգվածային     |    |     |    |       |

|    |        |խոցման զենքից                  |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|30  | IV.4.9)|Փնտրիչ-փրկարարական             |    |     |    |       |

|    |        |պատրաստություն և  գոյատևում    |    |     |    |       |

|    |        |արտակարգ իրավիճակներում        |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|31  |IV.4.10)|Ֆիզիկական պատրաստություն 1     |   1|   30|   1|     11|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 2     |   2|   44|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 3     |   1|   30|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 4     |   2|   42|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 5     |   1|   30|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 6     |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 7     |   1|   30|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 8     |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|32  |IV.4.11)|Ռազմաբժշկական պատրաստություն   |   1|   15|   1|      1|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  39|  901|    |     39|

|_____________________________________________________________________|

|                5. Ռազմամասնագիտական կրթաբաժին                       |

|_____________________________________________________________________|

|33  | IV.5.1)|Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն 1              |   1|   30|   7|      2|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն 2              |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|34  | IV.5.2)|Թռչող ապարատների աէրոդինամիկայի|    |     |    |       |

|    |        |հիմունքներ                     |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|35  | IV.5.3)|Օդային նավարկություն           |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|36  | IV.5.4)|Ավիացիոն ավտոմատիկա 1          |   1|   30|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն ավտոմատիկա 2          |   4|   84|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|37  | IV.5.5)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 1               |   4|   84|   4|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 2               |   2|   45|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|38  | IV.5.6)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 1                  |   2|   60|   5|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 2                  |   2|   42|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|39  | IV.5.7)|Թռչող ապարատների կառուցվածքը 1 |   2|   42|   6|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 2 |   1|   30|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 3 |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|40  | IV.5.8)|Ավիացիոն սպառազինություն 1     |   2|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն սպառազինություն 2     |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|41  | IV.5.9)|Ավիացիոն էլեկտրական մեքենաներ 1|   2|   42|   6|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն էլեկտրական մեքենաներ 2|   3|   60|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|42  |IV.5.10)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |էլեկտրասարքավորումներ 1        |   3|   63|   6|      9|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |էլեկտրասարքավորումներ 2        |   3|   60|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |էլեկտրասարքավորումներ 3        |   3|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|43  |IV.5.11)|Թռչող ապարատների սարքավորանք և |    |     |    |       |

|    |        |չափիչ համակարգեր 1             |   3|   63|   6|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների սարքավորանք և |    |     |    |       |

|    |        |չափիչ համակարգեր 2             |   2|   60|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների սարքավորանք և |    |     |    |       |

|    |        |չափիչ համակարգեր 3             |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|44  |IV.5.12)|Կողային էլեկտրոնային հաշվիչ    |    |     |    |       |

|    |        |մեքենաներ 1                    |   2|   42|   6|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կողային էլեկտրոնային հաշվիչ    |    |     |    |       |

|    |        |մեքենաներ 2                    |   2|   60|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կողային էլեկտրոնային հաշվիչ    |    |     |    |       |

|    |        |մեքենաներ 3                    |   2|   85|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|45  |IV.5.13)|Թռիչքային նավիգացիոն           |    |     |    |       |

|    |        |համակարգեր 1                   |   2|   60|   7|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռիչքային նավիգացիոն           |    |     |    |       |

|    |        |համակարգեր 2                   |   4|  136|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|46  |IV.5.14)|Ավիացիոն սարքավորումների       |    |     |    |       |

|    |        |տեխնիկական շահագործում 1       |   2|   60|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն սարքավորումների       |    |     |    |       |

|    |        |տեխնիկական շահագործում 2       |   3|  102|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|47  |IV.5.15)|Ինժեներաավիացիոն ծառայության   |    |     |    |       |

|    |        |կազմակերպում և  թռիչքների      |    |     |    |       |

|    |        |անվտանգության ապահովում        |   2|   60|   7|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|48  |IV.5.16)|Ավիացիոն սարքավորումների       |    |     |    |       |

|    |        |արտադրություն և  վերանորոգում  |   2|   51|   8|      2|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  73| 1883|    |     73|

|_____________________________________________________________________|

|                 6. Պրակտիկաներ և  ստաժավորում                       |

|_____________________________________________________________________|

|49  |   IV.6.|ՈՒսումնական պրակտիկա           |    |     |    |       |

|    |        |(մասնագիտության ներածություն)  |   4|  138|   2|     15|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|50  |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|51  |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|52  |        |Զորային ստաժավորում            |   3|  184|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  15|  690|    |     15|

|_____________________________________________________________________|

|                     Պետական քննություններ                           |

|_____________________________________________________________________|

|1.  |Թռչող ապարատների էլեկտրասարքավորումներ  |    |     |    |       |

|    |և  չափիչ համակարգեր                     |   6|     |   8|     18|

|____|________________________________________|____|_____|____|       |

|2.  |Կողային էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և |    |     |    |       |

|    |թռիչքային նավիգացիոն համակարգեր         |   6|     |   8|       |

|____|________________________________________|____|_____|____|       |

|3.  |Թռչող ապարատների ավիացիոն               |    |     |    |       |

|    |սարքավորումների տեխնիկական շահագործում  |    |     |    |       |

|    |և  ինժեներաավիացիոն ծառայության         |    |     |    |       |

|    |կազմակերպումը                           |   6|     |   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  18|     |    |     18|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     | 240| 5766|    |    240|

._____________________________________________________________________.

 

V. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 202 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները` 141 շաբաթ,

2) զորային ստաժավորում` 4 շաբաթ,

3) ուսումնական պրակտիկաները` 11 շաբաթ,

4) քննաշրջանները` 16 շաբաթ,

5) պետական քննությունները` 3 շաբաթ,

6) արձակուրդները` 22 շաբաթ,

7) ուսումնական ժամանակի պահուստ` 5 շաբաթ:

 

IV. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ավիացիոն ինստիտուտն ինքնուրույն մշակում է ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

18. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների և նախագծերի խորհրդատվություն, պրակտիկաներ և զորային ստաժավորումներ) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30% ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ավիացիոն ինստիտուտը,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: Ռազմական ավիացիոն ինստիտուտի իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ավիացիոն ինստիտուտն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակելու դեպքում անհրաժեշտ է անցնել գիտելիքների գնահատման ավանդական համակարգին («գերազանց», «լավ», «բավարար» «անբավարար», «ստուգված», «չստուգված»),

5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծը) կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային նախագծերի և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ դասընթացներ որոնցում ընդգրկված ցանկը երաշխավորական բնույթ է կրում, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ավիացիոն ինստիտուտը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական ավիացիոն մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,

2) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաներ, զորային ստաժավորում) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

3) Ռազմական ավիացիոն ինստիտուտի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ավիացիոն ինստիտուտը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որն ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումը ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին.

22. Պրակտիկաների և զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

ՈՒսումնական պրակտիկան ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտն ու ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչությունն են: Կազմակերպվում է ինքնուրույն կամ ստորաբաժանման կազմում մասնագիտական գործնական հմտություններ տալու և կատարելագործելու, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման ունակությունները գնահատելու նպատակով.

23. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտն ու ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչությունն են: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության զորամասերում:

 

VII. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`

1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,

2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ավիացիոն ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ավիացիոն ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

4) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, ավիացիոն օղակի (էսկադրիլիայի) հրամանատարի (հետագայում` ավիացիոն ստորաբաժանման հրամանատար)` մարտը (մարտավարական գործողությունները) կազմակերպելու կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողություններն արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,

5) գիտենա ավիացիոն ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

6) կարողանա պահպանել ավիացիոն ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

7) կարողանա կազմակերպել ավիացիոն ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

8) կարողանա վարել, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ավիացիոն ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

9) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ավիացիոն ստորաբաժանման զինծառայողներին,

10) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

11) գիտենա հաստիքային ավիացիոն սպառազինության ու ավիացիոն ռազմական տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային ավիացիոն սպառազինությունն ու ավիացիոն ռազմական տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել ավիացիոն սպառազինության ու ռազմական ավիացիոն տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել ավիացիոն սպառազինության ու ռազմական ավիացիոն տեխնիկայի նոր նմուշները,

12) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքները պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին.

25. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ մասնագիտության ճարտարագիտության բակալավրի, եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում,

26. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`

Եզրափակիչ որակավորման (պետական) քննությունների բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը և հաստատում ռազմական ավիացիոն ինստիտուտի Գիտական խորհուրդը: Ավարտական պետական քննությունների հանվող հարցաշարերը կիրառել ՀՀ ԶՈԻ ավիացիայի վարչության հետ համաձայնեցնելուց հետո: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

1) Թռչող ապարատների էլեկտրասարքավորումներ և չափիչ համակարգեր (համալիր քննություն`»Թռչող ապարատների էլեկտրասարքավորումներ», «Թռչող ապարատների սարքավորանք և չափիչ համակարգեր» առարկաներից),

2) Կողային էլեկտրոնային, հաշվիչ մեքենաներ և թռիչքային նավիգացիոն համակարգեր (համալիր քննություն`»Կողային էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ», «Թռիչքային նավիգացիոն համակարգեր» առարկաներից),

3) Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ տեխնիկական շահագործում և ինժեներաավիացիոն ծառայության կազմակերպումը (համալիր քննություն`»Ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում», «Ինժեներաավիացիոն ծառայության կազմակերպումը և թռիչքների անվտանգության ապահովումը» առարկաներից):

(7-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

Հավելված 8

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`         Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն

                                        համալիրներ

                             ________________________________________

                              ծածկագիր, անվանում

 

    Որակավորման աստիճանը`         Ճարտարագիտության բակալավր

                              _________________________________

                                          անվանում

 

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

 

I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը` Ճարտարագիտության բակալավր.

Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է ռադիոլոկացիոն կայանի պետի, հաշվարկի պետի կամ դրանց հավասարազոր պաշտոններ.

3. Մասնագիտական գործունեության բնագավառը`

1) ստորաբաժանման մարտական պատրաստությունն ու զորահավաքային պատրաստականությունը,

2) ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության կազմակերպումը,

3) ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքների ու զինվորական կարգապահության ապահովումը,

4) մարտական գործողությունների և ամենօրյա գործունեության ընթացքում ստորաբաժանման ՀՕՊ միջոցների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների մարտական կիրառումն ու օգտագործումը,

5) ստորաբաժանման զորային տնտեսության վարումը.

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`

ռադիոլոկացիոն կայանները, հանգույցները (վաշտերը):

5. Մասնագիտական գործունեության տեսակները.

1) կազմակերպչական,

2) կառավարման (մարտական ու ամենօրյա),

3) դաստիարակչական,

4) ռազմամանկավարժական,

5) ռազմատեխնիկական,

6) վարչատնտեսական.

6. Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրը պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել և ղեկավարել հաշվարկի մարտական պատրաստությունը (պատրաստականությունը) ու ապահովել մարտական առաջադրանքների հաջող կատարումը, ուսուցումը, դաստիարակությունը, պահպանել ներքին կարգուկանոնը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և գույքը, հաշվարկում ստեղծել ամուր զինվորական կարգապահություն և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,

2) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել ռազմական տեխնիկայի մարտական կիրառումը, շահագործումը և սպասարկումը,

3) հաշվարկի անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության (պատրաստականության) պարապմունքները և հետևել ջոկի հրամանատարի կողմից անձնակազմի ճիշտ ուսուցմանը,

4) հաշվարկել և կառուցել ռադիոլոկացիոն համալիրի տեսանելիության գոտիները, այդ թվում նաև խանգարումների դեպքում,

5) կոդավորել տեղեկությունները համաձայն կապի կոդավորման փաստաթղթերի և այդ կոդերով տանել խոսակցություններ բաց կապուղիներով,

6) կատարել կրճատ մարտական հաշվարկի հիմնական անձանց գործառույթային պարտականություններն ավտոմատացված և ոչ ավտոմատացված հրամանատարական կետում, տարբեր իրավիճակներում,

7) միացնել, ստուգել ռադիոլոկացիոն համալիրի և զուգակցված համակարգերի մարտունակությունը,

8) կատարել ռադիոլոկացիոն համալիրի գործառման վերահսկում, գնահատել նրա պատրաստականությունը,

9) գտնել անսարքությունները, կազմակերպել սպասարկման և վերանորոգման աշխատանքները,

10) ստուգել և կարգաբերել ռադիոլոկացիոն համալիրի և զուգակցված համակարգերի բոլոր հիմնական ագրեգատները, հանգույցները, բլոկները,

11) պլանավորել և անցկացնել ռադիոլոկացիոն համալիրի և զուգակցված համակարգի կանոնակարգման աշխատանքները,

12) անցկացնել ռադիոլոկացիոն համալիրի և վերերկրյա ռադիոտեղորոշումային հարցուցիչի տեղակայումը, կողմնորոշումը և հորիզոնավորումը,

13) ռադիոլոկացիոն համալիրի վրա տանել մարտական աշխատանք, շրջանաձև դիտարկման ինդիկատորի վրա հայտնաբերել նշանակետը, որոշել նրա կոորդինատները և պետական պատկանելիությունը,

14) լրացնել կայանի տեխնիկական փաստաթղթերը,

15) մշտական հսկողության տակ պահել ռադիոլոկացիոն համալիրի և վերերկրյա ռադիոտեղորոշումային հարցուցիչի տեխնիկական վիճակը և անսարքության ի հայտ գալուն պես անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց վերացման ուղղությամբ,

16) կատարել ռադիոլոկացիոն համալիրի աշխատանքի վերլուծություն և միջոցներ ձեռնարկել մարտունակության բարձրացման ուղղությամբ,

17) բացազատել և ապածավալել ռադիոլոկացիոն համալիրը և վերերկրյա ռադիոտեղորոշումային հարցուցիչը.

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով Ճարտարագիտության բակալավրը պարտավոր է կատարել հետևյալ գործառությունները`

1) տիրապետել ռազմական մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր Ճարտարագիտական, հիմնարար և հումանիտար առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

2) ղեկավարել ստորաբաժանումը խաղաղ և պատերազմի պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

3) ճիշտ և նպատակային օգտագործել հաստիքային մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց շահագործումը, նորոգումն ու պահպանումը,

4) ղեկավարել վաշտային տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը.

8. Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական չափորոշիչներին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.

Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած Ճարտարագիտության բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1 որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական և քաղաքացիական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական կամ դիպլոմ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

III. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորման ծրագրերը.

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`

1) հումանիտար,

2) հիմնարար,

3) ընդհանուր ճարտարագիտական,

4) ընդհանուր ռազմական,

5) ռազմամասնագիտական,

6) պրակտիկաներ և ստաժավորում,

7) ինչպես նաև ամփոփիչ պետական ատեստավորում` պետական քննություններ:

 

(8-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման