110.1171.110213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ
15. Մասնագիտություն` Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ
._____________________________________________________________________.
|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի) |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|
| | |անվանումը |դիտը|քանա-|սամ-|ների |
| | | | |կը |յակը|հանրա- |
| | | | | | |գումարը|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_____________________________________________________________________|
| 1. Հումանիտար կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|1. | IV.1.1)|Միջազգային մարդասիրական | | | | |
| | |իրավունք | 1| 30| 5| 1|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|2. | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1 | 1| 30| 1| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռազմարվեստի պատմություն 2 | 2| 44| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|3. | IV.1.3)|Փիլիսոփայություն 1 | 1| 30| 3| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Փիլիսոփայություն 2 | 2| 42| 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|4. | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և | | | | |
| | |հոգեբանություն | 4| 84| 6| 4|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|5. | IV.1.5)|Համապետական զինվորական | | | | |
| | |օրենսդրություն | 4| 84| 4| 4|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|6. | IV.1.6)|Հայոց լեզու | 2| 60| 1| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|7. | IV.1.7)|Ռուսաց լեզու 1 | 1| 30| 1| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռուսաց լեզու 2 | 2| 44| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|8. | IV.1.8)|Անգլերեն լեզու 1 | 2| 60| 1| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Անգլերեն լեզու 2 | 4| 88| 2| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 26| 626| | 26|
|_____________________________________________________________________|
| 2. Հիմնարար կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|9. | IV.2.1)|Մաթեմատիկա 1 | 3| 90| 1| 10|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Մաթեմատիկա 2 | 4| 88| 2| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Մաթեմատիկա 3 | 3| 90| 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1 | 2| 60| 1| 8|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկա 2 | 4| 88| 2| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկա 3 | 2| 45| 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|11. | IV.2.3)|ԷՀՄ գործնական կիրառում և | | | | |
| | |ծրագրավորում 1 | 2| 60| 1| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |ԷՀՄ գործնական կիրառում և | | | | |
| | |ծրագրավորում 2 | 4| 88| 2| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 24| 609| | 24|
|_____________________________________________________________________|
| 3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|12. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1 | 2| 45| 3| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ճարտարագիտական գրաֆիկա 2 | 2| 42| 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|13. | IV.3.2)|Էլեկտրառադիոնյութագիտություն | 3| 63| 4| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|14. | IV.3.3)|Էլեկտրատեխնիկա 1 | 4| 88| 2| 7|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Էլեկտրատեխնիկա 2 | 2| 75| 3| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Էլեկտրատեխնիկա ԿՆ | 1| | 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|15. | IV.3.4)|Էլեկտրոնային սարքեր և | | | | |
| | |ուժեղարարներ 1 | 3| 66| 2| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Էլեկտրոնային սարքեր և | | | | |
| | |ուժեղարարներ 2 | 2| 75| 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|16. | IV.3.5)|Ռադիոալիքների տարածում և | | | | |
| | |անտենաֆիդերային սարքեր 1 | 2| 45| 3| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոալիքների տարածում և | | | | |
| | |անտենաֆիդերային սարքեր 2 | 4| 84| 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|17. | IV.3.6)|Ռադիոհամակարգերի | | | | |
| | |էլեկտրատեխնիկական սարքեր | 3| 60| 5| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|18. | IV.3.7)|Ռադիոտեխնիկական շղթաներ և | | | | |
| | |ազդանշաններ 1 | 2| 60| 3| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոտեխնիկական շղթաներ և | | | | |
| | |ազդանշաններ 2 | 4| 84| 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|19. | IV.3.8)|Իմպուլսային և թվային սարքեր 1 | 2| 75| 5| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Իմպուլսային և թվային սարքեր 2 | 3| 63| 6| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|20. | IV.3.9)|Չափագիտություն և | | | | |
| | |էլեկտրառադիոչափումներ | 3| 63| 4| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|21. |IV.3.10)|Ռադիոավտոմատիկա | 4| 84| 6| 4|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|22. |IV.3.11)|Ռադիոհաղորդիչ սարքեր 1 | 2| 42| 4| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոհաղորդիչ սարքեր 2 | 1| 30| 5| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|23. |IV.3.12)|Ռադիոընդունիչ սարքեր 1 | 2| 42| 4| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոընդունիչ սարքեր 2 | 2| 60| 5| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոընդունիչ սարքեր ԿՆ | 1| | 5| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|24. |IV.3.13)|Քվանտային և գերբարձր | | | | |
| | |հաճախության սարքեր | 4| 84| 4| 4|
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 58| 1330| | 58|
|_____________________________________________________________________|
| 4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|25. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային | | | | |
| | |կանոնադրություններ 1 | 3| 60| 1| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |ՀՀ ԶՈՒ համազորային | | | | |
| | |կանոնադրություններ 2 | 2| 44| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|26. | IV.4.2)|Շարային պատրաստություն 1 | 2| 45| 1| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Շարային պատրաստություն 2 | 1| 22| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|27. | IV.4.3)|Կրակայի պատրաստություն | 2| 45| 3| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|28. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1 | 2| 60| 5| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ընդհանուր մարտավարություն 2 | 3| 63| 6| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|29. | IV.4.5)|Ռազմական տեղագրություն | 2| 42| 4| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|30. | IV.4.6)|Ռազմաինժեներական պատրաստություն| 2| 42| 4| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|31. | IV.4.7)|ՓՓՊ և գոյատևում արտակարգ | | | | |
| | |իրավիճակներում | 2| 44| 2| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|32. | IV.4.8)|Ֆիզիկական պատրաստություն 1 | 1| 30| 1| 11|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 2 | 2| 44| 2| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 3 | 1| 30| 3| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 4 | 2| 42| 4| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 5 | 1| 30| 5| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 6 | 2| 42| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 7 | 1| 30| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 8 | 1| 34| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|33. | IV.4.9)|Ավտոմոբիլային պատրաստություն 1 | 2| 60| 5| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ավտոմոբիլային պատրաստություն 2 | 2| 63| 6| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|34. |IV.4.10)|Պաշտպանություն զանգվածային | | | | |
| | |խոցման զենքից | 2| 44| 2| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|35. |IV.4.11)|Ռազմաբժշկական պատրաստություն | 1| 15| 1| 1|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|36. |IV.4.12)|Ստորաբաժանումների ղեկավարումը | | | | |
| | |խաղաղ ժամանակ 1 | 3| 63| 6| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ստորաբաժանումների ղեկավարումը | | | | |
| | |խաղաղ ժամանակ 2 | 1| 30| 7| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 43| 1024| | 43|
|_____________________________________________________________________|
| 5. Ռազմամասնագիտական կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|37. | IV.5.1)|Ռադիոտեխնիկական զորքերի | | | | |
| | |մարտավարություն 1 | 1| 45| 5| 11|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոտեխնիկական զորքերի | | | | |
| | |մարտավարություն 2 | 3| 63| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոտեխնիկական զորքերի | | | | |
| | |մարտավարություն 3 | 3| 90| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոտեխնիկական զորքերի | | | | |
| | |մարտավարություն 4 | 4| 170| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|38. | IV.5.2)|Ռադիոլոկացիայի և | | | | |
| | |ռադիոէլեկտրոնային պայքարի | | | | |
| | |հիմունքներ 1 | 2| 45| 5| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոլոկացիայի և | | | | |
| | |ռադիոէլեկտրոնային պայքարի | | | | |
| | |հիմունքներ 2 | 2| 42| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոլոկացիայի և | | | | |
| | |ռադիոէլեկտրոնային պայքարի | | | | |
| | |հիմունքներ 3 | 2| 60| 7| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|39. | IV.5.3)|Ռադիոտեխնիկական զորքերի | | | | |
| | |ավտոմատացված կառավարման | | | | |
| | |համակարգ | 3| 85| 8| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|40. | IV.5.4)|Վերգետնյա ռադիոլոկացիոն | | | | |
| | |հարցուցիչի կառուցվածք և | | | | |
| | |շահագործում 1 | 3| 63| 6| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Վերգետնյա ռադիոլոկացիոն | | | | |
| | |հարցուցիչի կառուցվածք և | | | | |
| | |շահագործում 2 | 3| 75| 7| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|41. | IV.5.5)|19Ժ6 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք և շահագործում 1 | 2| 42| 6| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |19Ժ6 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք և շահագործում 2 | 2| 45| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |19Ժ6 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք և շահագործում 3 | 2| 68| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|42. | IV.5.6)|Պ18 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք 1 | 2| 45| 5| 9|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Պ18 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք 2 | 3| 63| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Պ18 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք 3 | 2| 60| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Պ18 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |կառուցվածք 4 | 2| 68| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|43. | IV.5.7)|Պ18 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |շահագործում 1 | 3| 75| 7| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Պ18 ռադիոլոկացիոն կայանի | | | | |
| | |շահագործում 2 | 3| 85| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|44. | IV.5.8)|Ռադիոլոկացիոն կայանների | | | | |
| | |տեխնիկական սպասարկման և | | | | |
| | |նորոգման կազմակերպում 1 | 2| 21| 6| 9|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոլոկացիոն կայանների | | | | |
| | |տեխնիկական սպասարկման և | | | | |
| | |նորոգման կազմակերպում 2 | 3| 75| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոլոկացիոն կայանների | | | | |
| | |տեխնիկական սպասարկման և | | | | |
| | |նորոգման կազմակերպում 3 | 4| 102| 8| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 56| 1487| | 56|
|_____________________________________________________________________|
| 6. Պրակտիկաներ և ստաժավորում |
|_____________________________________________________________________|
|45. | 4.6|Էլեկտրառադիոմոնտաժային | | | | |
| | |ուսումնական պրակտիկա | 4| 138| 2| 15|
|____| |_______________________________|____|_____|____| |
|46. | |ՈՒսումնական պրակտիկա | 4| 184| 4| |
|____| |_______________________________|____|_____|____| |
|47. | |ՈՒսումնական պրակտիկա | 4| 184| 6| |
|____| |_______________________________|____|_____|____| |
|48. | |Զորային ստաժավորում | 3| 184| 8| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 15| 690| | 15|
|_____________________________________________________________________|
| Պետական քննություններ |
|_____________________________________________________________________|
|1 |ՀՕՊ ռադիոտեխնիկական զորքերի | | | | |
| |մարտավարություն | 6| | 8| 18|
|____|________________________________________|____|_____|____| |
|2 |ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների կազմ և | | | | |
| |կառուցվածք (համալիր քննություն) | 6| | 8| |
|____|________________________________________|____|_____|____| |
|3 |ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների | | | | |
| |շահագործում (համալիր քննություն) | 6| | 8| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 18| | | 18|
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 240| 5766| | 240|
._____________________________________________________________________.
V. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
16. Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 202 շաբաթ է, որից`
1) ուսումնական պարապմունքները`141 շաբաթ,
2) ուսումնական պրակտիկաներ` 11 շաբաթ,
3) զորային ստաժավորումները`4 շաբաթ,
4) քննաշրջանները`16 շաբաթ,
5) պետական քննությունները` 3 շաբաթ,
6) ուսումնական ժամանակի պահուստ`5 շաբաթ,
7) արձակուրդները` 22 շաբաթ:
VI. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա ուսումնական հաստատություններն ինքնուրույն մշակում են ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.
18. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`
1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների և նախագծերի խորհրդատվություն, ուսումնական պրակտիկաներ և զորային ստաժավորում) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30% ը,
2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ուսումնական հաստատությունը,
3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: ՈՒսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների ամփոփիչ ատեստավորման եղանակի ընտրությունը և ձևի սահմանումը,
4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ընտրում գնահատման սանդղակը,
5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծ) կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,
6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների, նախագծերի, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի առկայությունը,
7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ դասընթացներ, որոնցում ընդգրկված ցանկը պարտադիր է իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը, գնահատումը և հաշվառումը ընդհանուր առաջադիմության հաշվարկում,
8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ուսումնական հաստատությունը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.
19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`
1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան, գիտական կոչում կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,
2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,
3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.
20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`
1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,
2) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, ուսումնական պրակտիկաներ, զորային ստաժավորումներ, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,
3) ՈՒսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.
21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`
Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որն ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների, կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումն ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին:
22. ՈՒսումնական պրակտիկաների կազմակերպման պահանջները`
ՈՒսումնական պրակտիկան ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ուսումնական հաստատությունն է պաշտպանության բնագավառի համապատասխան վարչության հետ համատեղ: Կազմակերպվում է ինքնուրույն կամ ստորաբաժանման կազմում մասնագիտական գործնական հմտություններ տալու և կատարելագործելու, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման ունակությունները գնահատելու նպատակով:
23. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`
Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ուսումնական հաստատությունն է պաշտպանության բնագավառի համապատասխան վարչության հետ համատեղ: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:
Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի մշտական պատրաստականության զորամասերում:
VII. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`
1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ,Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,
2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպչական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,
3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,
4) գիտենա հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրների նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կազմը, կառուցվածքը և դրանց կիրառումը մարտական տարբեր իրավիճակներում,
5) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները համազորային մարտում, արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,
6) գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,
7) կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը,կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,
8) կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունների կատարումը, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,
9) կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,
10) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,
11) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,
12) գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի մարտական կիրառման ու շահագործման կարգը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, սահմանել ու ապահովել դրանց օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,
13) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքները պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին.
25. Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`
Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ մասնագիտության ռազմական կառավարման բակալավրի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննությունների հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:
26. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`
Եզրափակիչ որակավորման (պետական) քննությունների բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ուսումնական հաստատությունը և հաստատում է ուսումնական հաստատության գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`
1) «ՀՕՊ ռադիոտեխնիկական զորքերի մարտավարություն»,
2) «ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների կազմ և կառուցվածք» (համալիր քննություն` «Պ18 ռադիոլոկացիոն կայանի կառուցվածք», «19Ժ6 ռադիոլոկացիոն կայանի կառուցվածք և շահագործում», «Վերգետնյա ռադիոլոկացիոն հարցուցիչի կառուցվածք և շահագործում» առարկաներից),
3) «ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործում» (համալիր քննություն` «Պ-18 ռադիոլոկացիոն կայանի շահագործում» և «Ռադիոլոկացիոն կայանների տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպում» առարկաներից):
(8-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)
Հավելված 9
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2012 թ. դեկտեմբերի 25-ի
N 1171-Ն հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Մասնագիտությունը` Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության
զենիթային համալիրների շահագորշում
_______________________________________________
ծածկագիր, անվանում
Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր
______________________________
անվանում
ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ
I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:
1.Շրջանավարտի որակավորումը` Ճարտարագիտության բակալավր.
Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.
2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`
Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է դասակի հրամանատարի, հաշվարկի պետի, կամ դրանց հավասարազոր պաշտոններ.
3.Մասնագիտական գործունեության բնագավառը`
1) ստորաբաժանման մարտական պատրաստությունն ու զորահավաքային պատրաստականությունը,
2) ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության կազմակերպումը,
3) ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքների ու զինվորական կարգապահության ապահովումը,
4) մարտական գործողությունների և ամենօրյա գործունեության ընթացքում ստորաբաժանման ՀՕՊ միջոցների սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների մարտական կիրառումն ու օգտագործումը,
5) ստորաբաժանման զորային տնտեսության վարումը.
4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`
ՀՕՊ դասակ (մարտկոց).
5. Մասնագիտական գործունեության տեսակները.
1) կազմակերպչական,
2) կառավարման (մարտական ու ամենօրյա),
3) ռազմատեխնիկական,
4) դաստիարակչական,
5) ռազմամանկավարժական,
6) վարչատնտեսական.
6. Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրը պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`
1) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել և ղեկավարել դասակի մարտական պատրաստությունը (պատրաստականությունը) ու ապահովել մարտական առաջադրանքների հաջող կատարումը, ուսուցումը, դաստիարակությունը, պահպանել ներքին կարգուկանոնը, դասակի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և գույքը,
2) դասակում ստեղծել ամուր զինվորական կարգապահություն և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,
3) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել ՀՕՊ միջոցների մարտական կիրառումը, շահագործումը և սպասարկումը,
4) դասակի անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության (պատրաստականության) պարապմունքները և հետևել ջոկերի հրամանատարների կողմից անձնակազմի ճիշտ ուսուցմանը,
5) գիտենալ ենթակա զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները, հոգ տանել նրանց կենցաղի մասին,
6) գիտենալ դասակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել դրանց մարտական պատրաստականության վիճակը,
7) ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ընթացքում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառելիս,
8) իրականացնել դասակի մարտական պատրաստության ցուցանիշների հաշվառում.
7. Որակավորման պահանջները`
Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով Ճարտարագիտության բակալավրը պարտավոր է կատարել հետևյալ գործառությունները`
1) տիրապետել ռազմական մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր ճարտարագիտական, հիմնարար և հումանիտար առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,
2) ղեկավարել ստորաբաժանումը խաղաղ և պատերազմի պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,
3) ճիշտ և նպատակային օգտագործել հաստիքային մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց շահագործումը, նորոգումն ու պահպանումը,
4) ղեկավարել վաշտային տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը.
8. Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական չափորոշիչներին:
9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`
Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած Ճարտարագիտության բակալավրը կարող է կրթությունը շարունակել`
1) որակավորման բարձրացման դասընթացներում,
2) բարձրագույն ռազմական և քաղաքացիական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:
II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`
միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն:
11. Դիմորդը պետք է ունենա`
պետական նմուշի փաստաթուղթ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ մասնագիտական կրթություն ստանալու մասին:
III. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12.Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, պրակտիկաների և զորային ստաժավորման ծրագրերը.
13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.
14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`
1) հումանիտար,
2) հիմնարար,
3) ընդհանուր ճարտարագիտական,
4) ընդհանուր ռազմական,
5) ռազմամասնագիտական,
6) պրակտիկաներ և ստաժավորում,
7) ինչպես նաև ամփոփիչ պետական ատեստավորում` պետական քննություններ:
(9-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում