110.1171.110213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(8-րդ մաս)
IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ
15. Մասնագիտություն` Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ
._____________________________________________________________________.
|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի) |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|
| | |անվանումը |դիտը|քանա-|սամ-|ների |
| | | | |կը |յակը|հանրա- |
| | | | | | |գումարը|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_____________________________________________________________________|
| 1. Հումանիտար կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|1. | IV.1.1)|Միջազգային մարդասիրական | | | | |
| | |իրավունք | 1| 30| 5| 1|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|2. | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1 | 1| 30| 1| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռազմարվեստի պատմություն 2 | 2| 44| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|3. | IV.1.3)|Փիլիսոփայություն 1 | 1| 30| 3| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Փիլիսոփայություն 2 | 2| 42| 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|4. | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և | | | | |
| | |հոգեբանություն | 4| 84| 6| 4|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|5. | IV.1.5)|Համապետական զինվորական | | | | |
| | |օրենսդրություն | 4| 84| 4| 4|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|6. | IV.1.6)|Հայոց լեզու | 2| 60| 1| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|7. | IV.1.7)|Ռուսաց լեզու 1 | 1| 30| 1| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռուսաց լեզու 2 | 2| 44| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|8. | IV.1.8)|Անգլերեն լեզու 1 | 2| 60| 1| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Անգլերեն լեզու 2 | 4| 88| 2| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 26| 626| | 26|
|_____________________________________________________________________|
| 2. Հիմնարար կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|9. | IV.2.1)|Մաթեմատիկա 1 | 3| 90| 1| 10|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Մաթեմատիկա 2 | 4| 88| 2| 10|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Մաթեմատիկա 3 | 3| 90| 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1 | 2| 60| 1| 8|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկա 2 | 4| 88| 2| 8|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկա 3 | 2| 45| 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|11. | IV.2.3)|ԷՀՄ գործնական կիրառում և | | | | |
| | |ծրագրավորում 1 | 2| 60| 1| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |ԷՀՄ գործնական կիրառում և | | | | |
| | |ծրագրավորում 2 | 4| 88| 2| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 24| 609| | 24|
|_____________________________________________________________________|
| 3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|12. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1 | 2| 45| 3| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ճարտարագիտական գրաֆիկա 2 | 2| 42| 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|13. | IV.3.2)|Կիրառական մեխանիկա 1 | 2| 60| 3| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Կիրառական մեխանիկա 2 | 2| 42| 4| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Կիրառական մեխանիկա ԿՆ | 1| | 4| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|14. | IV.3.3)|Էլեկտրառադիոնյութագիտություն | 3| 63| 4| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|15. | IV.3.4)|Չափագիտություն և | | | | |
| | |էլեկտրառադիոչափումներ | 3| 63| 4| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|16. | IV.3.5)|Հիդրավլիկա և | | | | |
| | |պնևմոհիդրավլիկական համակարգերի| | | | |
| | |տարրեր | 4| 84| 4| 4|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|17. | IV.3.6)|Էլեկտրատեխնիկա 1 | 4| 88| 2| 7|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Էլեկտրատեխնիկա 2 | 2| 75| 3| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Էլեկտրատեխնիկա ԿՆ | 1| | 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|18. | IV.3.7)|Իմպուլսային տեխնիկայի | | | | |
| | |հիմունքներ | 3| 63| 6| 3|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|19. | IV.3.8)|Ռադիոհամակարգերի | | | | |
| | |էլեկտրատեխնիկական սարքեր | 2| 60| 5| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|20. | IV.3.9)|Ռադիոհաղորդիչ սարքեր 1 | 2| 42| 4| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոհաղորդիչ սարքեր 2 | 1| 30| 5| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|21. |IV.3.10)|Ռադիոընդունիչ սարքեր 1 | 2| 42| 4| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոընդունիչ սարքեր 2 | 2| 60| 5| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|22. |IV.3.11)|Ռադիոալիքների տարածում և | | | | |
| | |անտենաֆիդերային սարքեր 1 | 2| 45| 3| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոալիքների տարածում և | | | | |
| | |անտենաֆիդերային սարքեր 2 | 3| 63| 3| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|23. |IV.3.12)|Էլեկտրոնային սարքեր և | | | | |
| | |ուժեղարարներ 1 | 3| 63| 2| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Էլեկտրոնային սարքեր և | | | | |
| | |ուժեղարարներ 2 | 2| 75| 3| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 48| 1108| | 48|
|_____________________________________________________________________|
| 4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|24. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային | | | | |
| | |կանոնադրություններ 1 | 3| 60| 1| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |ՀՀ ԶՈՒ համազորային | | | | |
| | |կանոնադրություններ 2 | 2| 44| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|25. | IV.4.2)|Շարային պատրաստություն 1 | 2| 45| 1| 3|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Շարային պատրաստություն 2 | 1| 22| 2| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|26. | IV.4.3)|Կրակային պատրաստություն | 2| 45| 3| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|27. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1 | 2| 63| 4| 8|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ընդհանուր մարտավարություն 2 | 4| 90| 5| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ընդհանուր մարտավարություն 3 | 2| 42| 6| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|28. | IV.4.5)|Ստորաբաժանումների ղեկավարումը | | | | |
| | |խաղաղ ժամանակ 1 | 3| 63| 6| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ստորաբաժանումների ղեկավարումը | | | | |
| | |խաղաղ ժամանակ 2 | 1| 30| 7| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|29. | IV.4.6)|Ռազմական տեղագրություն | 2| 42| 4| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|30. | IV.4.7)|Պաշտպանություն զանգվածային | | | | |
| | |խոցման զենքից | 2| 44| 2| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|31. | IV.4.8)|ՓՓՊ և գոյատևում արտակարգ | | | | |
| | |իրավիճակներում | 2| 44| 2| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|32. | IV.4.9)|Ֆիզիկական պատրաստություն 1 | 1| 30| 1| 11|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 2 | 2| 44| 2| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 3 | 1| 30| 3| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 4 | 2| 42| 4| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 5 | 1| 30| 5| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 6 | 2| 42| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 7 | 1| 30| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ֆիզիկական պատրաստություն 8 | 1| 34| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|33. |IV.4.10)|Ռազմաբժշկական պատրաստություն | 1| 15| 1| 1|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|34. |IV.4.11)|Ռազմաինժեներական պատրաստություն| 2| 42| 4| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|35. |IV.4.12)|Ավտոմոբիլային պատրաստություն 1 | 2| 60| 5| 5|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ավտոմոբիլային պատրաստություն 2 | 3| 63| 6| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 47| 1096| | 47|
|_____________________________________________________________________|
| 5. Ռազմամասնագիտական կրթաբաժին |
|_____________________________________________________________________|
|36. | IV.5.1)|Զորային ՀՕՊ մարտավարություն 1 | 2| 45| 5| 9|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ մարտավարություն 2 | 2| 42| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ մարտավարություն 3 | 3| 75| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ մարտավարություն 4 | 2| 75| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|37. | IV.5.2)|Ռադիոլոկացիայի և | | | | |
| | |ռադիոէլեկտրոնային պայքարի | | | | |
| | |հիմունքներ 1 | 2| 45| 5| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոլոկացիայի և | | | | |
| | |ռադիոէլեկտրոնային պայքարի | | | | |
| | |հիմունքներ 2 | 2| 42| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Ռադիոլոկացիայի և | | | | |
| | |ռադիոէլեկտրոնային պայքարի | | | | |
| | |հիմունքներ 3 | 2| 60| 7| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|38. | IV.5.3)|Բազային թրթուրավոր | | | | |
| | |ինքնագնացներ 1 | 2| 45| 7| 4|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Բազային թրթուրավոր | | | | |
| | |ինքնագնացներ 2 | 2| 88| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|39. | IV.5.4)|Հրթիռների կառուցվածքը և | | | | |
| | |ղեկավարման հիմունքները | 2| 42| 6| 2|
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|40. | IV.5.5)|Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |կառուցվածքը 1 | 1| 30| 5| 9|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |կառուցվածքը 2 | 3| 63| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |կառուցվածքը 3 | 3| 90| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |կառուցվածքը 4 | 2| 88| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|41. | IV.5.6)|Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |շահագործումը 1 | 1| 30| 5| 9|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |շահագործումը 2 | 3| 63| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |շահագործումը 3 | 2| 60| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրետանային | | | | |
| | |սպառազինությունների | | | | |
| | |շահագործումը 4 | 3| 88| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|42. | IV.5.7)|Զենիթահրթիռային համալիրների | | | | |
| | |կառուցվածքը և շահագործումը 1 | 2| 42| 6| 6|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրթիռային համալիրների | | | | |
| | |կառուցվածքը և շահագործումը 2 | 2| 60| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զենիթահրթիռային համալիրների | | | | |
| | |կառուցվածքը և շահագործումը 3 | 2| 63| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|43. | IV.5.8)|Զորային ՀՕՊ ստորաբաժանումների | | | | |
| | |մարտական կիրառումը 1 | 1| 30| 5| 9|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ ստորաբաժանումների | | | | |
| | |մարտական կիրառումը 2 | 3| 63| 6| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ ստորաբաժանումների | | | | |
| | |մարտական կիրառումը 3 | 2| 45| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ ստորաբաժանումների | | | | |
| | |մարտական կիրառումը 4 | 3| 88| 8| |
|____|________|_______________________________|____|_____|____|_______|
|44. | IV.5.9)|Զորային ՀՕՊ սպառազինության | | | | |
| | |շահագործման և վերանորոգման | | | | |
| | |կազմակերպումը 1 | 2| 42| 6| 8|
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ սպառազինության | | | | |
| | |շահագործման և վերանորոգման | | | | |
| | |կազմակերպումը 2 | 2| 60| 7| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ սպառազինության | | | | |
| | |շահագործման և վերանորոգման | | | | |
| | |կազմակերպումը 3 | 3| 88| 8| |
| | |_______________________________|____|_____|____| |
| | |Զորային ՀՕՊ սպառազինության | | | | |
| | |շահագործման և վերանորոգման | | | | |
| | |կազմակերպումը ԿՆ | 1| | 8| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 62| 1637| | 62|
|_____________________________________________________________________|
| 6. Պրակտիկաներ և ստաժավորում |
|_____________________________________________________________________|
|45. | IV.6.|Էլեկտրառադիոմոնտաժային | | | | |
| | |ուսումնական պրակտիկա | 4| 138| 2| 15|
|____| |_______________________________|____|_____|____| |
|46. | |ՈՒսումնական պրակտիկա | 4| 184| 4| |
|____| |_______________________________|____|_____|____| |
|47. | |ՈՒսումնական պրակտիկա | 4| 184| 6| |
|____| |_______________________________|____|_____|____| |
|48. | |Զորային ստաժավորում | 3| 184| 8| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 15| 690| | 15|
|_____________________________________________________________________|
| Պետական քննություններ |
|_____________________________________________________________________|
|1 |Զորային ՀՕՊ մարտավարություն (համալիր | | | | |
| |քննություն) | 6| | 8| 18|
|____|________________________________________|____|_____|____| |
|2 |Զենիթահրետանային համալիրների կառուցվածք | | | | |
| |և շահագործում (համալիր քննություն) | 6| | 8| |
|____|________________________________________|____|_____|____| |
|3 |Զենիթահրթիռային համալիրների կառուցված | 6| | 8| |
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 18| | | 18|
|_____________________________________________|____|_____|____|_______|
|Ընդամենը | 240| 5766| | 240|
._____________________________________________________________________.
V. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
16.Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 202 շաբաթ է, որից`
1) ուսումնական պարապմունքները`141 շաբաթ,
2) ուսումնական պրակտիկաներ`11 շաբաթ,
3) զորային ստաժավորումները`4 շաբաթ,
4) քննաշրջանները`16 շաբաթ,
5) պետական քննությունները` շաբաթ,
6) ուսումնական ժամանակի պահուստ`5 շաբաթ,
7) արձակուրդները`22 շաբաթ:
VI. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ուսումնական հաստատությունները ինքնուրույն մշակում են ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.
18. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`
1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների և նախագծերի խորհրդատվություն, ուսումնական պրակտիկաներ և զորային ստաժավորում) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30% ը,
2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ուսումնական հաստատությունը,
3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: ՈՒսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների ամփոփիչ ատեստավորման եղանակի ընտրությունը և ձևի սահմանումը,
4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ընտրում գնահատման սանդղակ,
5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծ) կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 4 5-ը,
6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային նախագծերի, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորման համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի առկայությունը,
7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ դասընթացներ, որոնցում ընդգրկված ցանկը պարտադիր է իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը, գնահատումը և հաշվառումը ընդհանուր առաջադիմության հաշվարկում,
8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ուսումնական հաստատությունը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.
19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`
1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան, գիտական կոչում կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,
2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,
3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.
20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`
1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,
2) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, ուսումնական պրակտիկաներ, զորային ստաժավորում, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,
3) ՈՒսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.
21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները
Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների, կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումն ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին.
22. ՈՒսումնական պրակտիկաների կազմակերպման պահանջները`
ՈՒսումնական պրակտիկան ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ուսումնական հաստատությունն է պաշտպանության բնագավառի համապատասխան մարմնի հետ համատեղ: Կազմակերպվում է ինքնուրույն կամ ստորաբաժանման կազմում մասնագիտական գործնական հմտություններ տալու և կատարելագործելու, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման ունակությունները գնահատելու նպատակով.
23. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`
Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ուսումնական հաստատությունն է պաշտպանության բնագավառի համապատասխան մարմնի հետ համատեղ: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:
Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի մշտական պատրաստականության զորամասերում:
VII. ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`
1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,
2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպչական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմունքները,
3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,
4) գիտենա հակաօդային պաշտպանության միջոցների նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կազմը, կառուցվածքը և դրանց կիրառումը մարտական տարբեր իրավիճակներում,
5) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները համազորային մարտում, արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,
6) գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,
7) կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,
8) կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունների կատարումը, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,
9) կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,
10) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,
11) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,
12) գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի մարտական կիրառման ու շահագործման կարգը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, սահմանել ու ապահովել դրանց օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,
13) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքը (գաղտնիքները) պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին.
25. Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտությամբ եզրափակիչ պետական որակավորման պահանջները`
Հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրներ մասնագիտության ճարտարագիտության բակալավր եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննությունների հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.
26. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`
Եզրափակիչ որակավորման (պետական) քննությունների բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ուսումնական հաստատությունը, որոնք հաստատում է ուսումնական հաստատության Գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` Զորային ՀՕՊ մարտավարություն (համալիր` քննություն «Զորային ՀՕՊ մարտավարություն», «Զորային ՀՕՊ ստորաբաժանումների մարտական կիրառում» առարկաներից): Զենիթահրետանային համալիրների կառուցվածք և շահագործում (համալիր քննություն «Զենիթահրետանային համալիրների կառուցվածք», «Զենիթահրետանային համալիրների շահագործում» առարկաներից):
(9-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)
Հավելված 10
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2012 թ. դեկտեմբերի 25-ի
N 1171-Ն հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Մասնագիտությունը` Թռչող ապարատների թռիչքային շահագործում
(ուղղաթիռ)
__________________________________________
ծածկագրի, անվանում
Որակավորման աստիճանը` Օդաչու բակալավր
______________________
անվանում
ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:
1. Շրջանավարտի որակավորումը` օդաչու բակալավր.
Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետն է` 4 տարի 2 ամիս.
2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`
Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ օդաչու բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է ավիացիոն էսկադրիլիայի օդաչու պաշտոնը.
3. Մասնագիտական գործունեության բնագավառը`
1) Ավիացիոն ստորաբաժանման մարտական պատրաստությունն ու զորահավաքային պատրաստականությունը,
2) Ավիացիոն ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության կազմակերպումը,
3) Ավիացիոն ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքների ու զինվորական կարգապահության ապահովումը,
4) Ամենօրյա գործունեության և մարտական գործողությունների ընթացքում ավիացիոն ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների մարտական կիրառումն ու օգտագործումը.
4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`
Ավիացիոն օղակ, էսկադրիլիա.
5. Մասնագիտական գործունեության տեսակները`
1) կազմակերպչական,
2) կառավարման (մարտական ու ամենօրյա),
3) ռազմատեխնիկական,
4) դաստիարակչական,
5) ռազմամանկավարժական.
6. Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ օդաչու բակալավրը պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`
1) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել և ղեկավարել ենթակա անձնակազմի մարտական պատրաստությունը (պատրաստականությունը) ու ապահովել մարտական առաջադրանքների հաջող կատարումը, ուսուցումը, դաստիարակությունը, պահպանել ներքին կարգուկանոնը, օղակի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և գույքը, օղակում ստեղծել ամուր զինվորական կարգապահություն և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,
2) օղակի անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության (պատրաստականության) պարապմունքները,
3) գիտենալ ենթակա զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները, հոգ տանել նրանց կենցաղի մասին, վարել խմբի անվանական ցուցակը,
4) գիտենալ օղակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել դրանց մարտական պատրաստականության վիճակը,
5) ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ընթացքում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառելիս,
6) իրականացնել օղակի մարտական պատրաստության հաշվառումը,
7) կազմակերպել ենթակա անձնակազմի ծառայությունը.
7. Որակավորման պահանջները`
Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով օդաչու բակալավրը պարտավոր է կատարել հետևյալ գործառնությունները`
1) տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ճարտարագիտական, հիմնարար և հումանիտար առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,
2) ղեկավարել ավիացիոն ստորաբաժանումը խաղաղ և պատերազմի պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,
3) ճիշտ և նպատակային օգտագործել հաստիքային մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց շահագործումը, նորոգումն ու պահպանումը և թռիչքների անվտանգության ապահովումը.
8. Օդաչու բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին, չափորոշիչներին.
9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`
Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած օդաչու բակալավրը կարող է կրթությունը շարունակել`
1) որակավորման բարձրացման և վերաորակավորման դասընթացներում,
2) բարձրագույն ռազմական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:
II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`
միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.
11. Դիմորդը պետք է ունենա`
Միջնակարգ կրթության պետական նմուշի վկայական միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:
III. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՉՈՒ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և թռիչքային պրակտիկաների ծրագրերը.
13. Օդաչու բակալավրի պատրաստման, հիմնական կրթական ծրագրի բովանդակության, պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.
14. Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`
1) հումանիտար,
2) հիմնարար,
3) ընդհանուր ճարտարագիտական,
4) ընդհանուր ռազմական,
5) ռազմամասնագիտական,
6) պրակտիկաներ,
7) ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը` պետական քննություններ:
(10-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում