Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

Մասնագիտություն` Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի)    |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|

|    |        |անվանումը                      |դիտը|քանա-|սամ-|ների   |

|    |        |                               |    |կը   |յակը|հանրա- |

|    |        |                               |    |     |    |գումարը|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

| 1  |    2   |                3              |  4 |  5  |  6 |   7   |

|_____________________________________________________________________|

|                    1. Հումանիտար կրթաբաժին                          |

|_____________________________________________________________________|

|1.  | IV.1.1)|Միջազգային մարդասիրական        |    |     |    |       |

|    |        |իրավունք                       |   1|   30|   1|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|2.  | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1      |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմարվեստի պատմություն 2      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|3.  | IV.1.3)|Փիլիսոփայություն               |   1|   48|   3|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|4.  | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և    |    |     |    |       |

|    |        |հոգեբանություն                 |   1|   42|   7|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|5.  | IV.1.5)|Համապետական զինվորական         |    |     |    |       |

|    |        |օրենսդրություն                 |   4|   88|   2|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|6.  | IV.1.6)|Հայոց լեզու                    |   1|   36|   3|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|7.  | IV.1.7)|Ռուսաց լեզու 1                 |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռուսաց լեզու 2                 |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|8.  | IV.1.8)|Անգլերեն լեզու                 |   3|   72|   5|      3|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  17|  464|    |     17|

|_____________________________________________________________________|

|                     2. Հիմնարար կրթաբաժին                           |

|_____________________________________________________________________|

|9.  | IV.2.1)|Մաթեմատիկա 1                   |   4|   90|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 2                   |   2|   66|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1                       |   2|   60|   1|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 2                       |   2|   66|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|11. | IV.2.3)|ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 1                 |   2|   48|   5|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ԷՀՄ-ի գործնական կիրառում և     |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 2                 |   1|   42|   7|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  13|  372|    |     13|

|_____________________________________________________________________|

|             3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին                   |

|_____________________________________________________________________|

|12. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա         |   3|   60|   1|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|13. | IV.3.2)|Ավիացիոն նյութագիտություն և    |    |     |    |       |

|    |        |վառելիքաքսուքային նյութեր      |   1|   30|   1|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|14. | IV.3.3)|Կիրառական մեխանիկա 1           |   1|   30|   1|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կիրառական մեխանիկա 2           |   3|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|15. | IV.3.4)|Էլեկտրատեխնիկա 1               |   2|   44|   2|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա 2               |   2|   48|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|16. | IV.3.5)|Ավիացիոն ավտոմատիկայի          |    |     |    |       |

|    |        |հիմունքներ                     |   2|   48|   3|      2|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  14|  304|    |     14|

|_____________________________________________________________________|

|                4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին                      |

|_____________________________________________________________________|

|17. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 1           |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 2           |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|18. | IV.4.2)|Շարային պատրաստություն         |   1|   30|   1|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|19. | IV.4.3)|Կրակային պատրաստություն        |   1|   30|   1|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|20. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1    |   1|   24|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ընդհանուր մարտավարություն 2    |   2|   48|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|21. | IV.4.5)|Ռազմական տեղագրություն         |   2|   48|   5|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|22. | IV.4.6)|Պաշտպանություն զանգվածային     |    |     |    |       |

|    |        |խոցման զենքից                  |   2|   42|   7|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|23. | IV.4.7)|Պարաշյուտափրկարարական          |    |     |    |       |

|    |        |պատրաստություն 1               |   1|   12|   2|      2|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Պարաշյուտափրկարարական          |    |     |    |       |

|    |        |պատրաստություն 2               |   1|   24|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|24. | IV.4.8)|Գոյատևումը  արտակարգ           |    |     |    |       |

|    |        |իրավիճակներում                 |   1|   10|   2|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|25. | IV.4.9)|Ֆիզիկական պատրաստություն 1     |   1|   30|   1|      9|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 2     |   2|   44|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 3     |   2|   48|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 4     |   0|   38|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 5     |   2|   48|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 6     |   0|   38|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 7     |   2|   42|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 8     |   0|   54|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|26. |IV.4.10)|Ավիացիոն բժշկություն           |   2|   44|   2|      2|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  728|    |     26|

|_____________________________________________________________________|

|                5. Ռազմամասնագիտական կրթաբաժին                       |

|_____________________________________________________________________|

|27. |IV.5.1) |Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն 1              |   2|   48|   5|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն 2              |   4|   84|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|28. | IV.5.2)|Ավիացիոն սպառազինություն և  նրա|    |     |    |       |

|    |        |մարտական կիրառումը 1           |   1|   24|   3|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն սպառազինություն և  նրա|    |     |    |       |

|    |        |մարտական կիրառումը 2           |   2|   48|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն սպառազինություն և  նրա|    |     |    |       |

|    |        |մարտական կիրառումը 3           |   2|   63|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|29. | IV.5.3)|Օդային կրակի և  ռմբահարման     |    |     |    |       |

|    |        |տեսություն                     |   2|   42|   7|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|30. | IV.5.4)|Օդային նավարկություն 1         |   2|   44|   2|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Օդային նավարկություն 2         |   2|   48|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Օդային նավարկություն 3         |   2|   48|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Օդային նավարկություն 4         |   2|   42|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|31. | IV.5.5)|Թռչող ապարատների աէրոդինամիկա 1|   1|   30|   1|     10|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների աէրոդինամիկա 2|   3|   66|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների աէրոդինամիկա 3|   2|   48|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների աէրոդինամիկա 4|   2|   48|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների աէրոդինամիկա 5|   2|   42|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|32. | IV.5.6)|Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 1                      |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքի   |    |     |    |       |

|    |        |հիմունքներ և  ամրության        |    |     |    |       |

|    |        |հաշվարկ 2                      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|33. | IV.5.7)|Ավիացիոն շարժիչների տեսություն1|   2|   44|   2|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների տեսություն2|   1|   24|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների տեսություն |   2|   48|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|34. | IV.5.8)|Թռչող ապարատների կառուցվածքը 1 |   2|   44|   2|      9|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 2 |   2|   48|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 3 |   3|   72|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 4 |   2|   63|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|35. | IV.5.9)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 1                  |   4|   84|   3|      9|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 2                  |   3|   72|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 3                  |   2|   63|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|36. |IV.5.10)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 1               |   2|   48|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 2               |   1|   24|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 3               |   3|   84|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|37. |IV.5.11)|Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 1               |   2|   48|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 2               |   1|   24|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 3               |   3|   84|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|38. |IV.5.12)|Ավիացիոն օդերևութաբանություն  1|   3|   60|   3|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն օդերևութաբանություն  2|   2|   48|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|39. |IV.5.13)|Թռիչքների ռադիոկապ և           |    |     |    |       |

|    |        |ռադիոտեխնիկական ապահովումը 1   |   2|   48|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռիչքների ռադիոկապ և           |    |     |    |       |

|    |        |ռադիոտեխնիկական ապահովումը 2   |   1|   24|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|40. | IV.5.14|Թռիչքային աշխատանքների         |    |     |    |       |

|    |        |կազմակերպումը և  թռիչքների     |    |     |    |       |

|    |        |անվտանգության ապահովումը 1     |   2|   48|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռիչքային աշխատանքների         |    |     |    |       |

|    |        |կազմակերպումը և  թռիչքների     |    |     |    |       |

|    |        |անվտանգության ապահովումը 2     |   1|   24|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|41. | IV.5.15|Թռչող ապարատների թռիչքային     |    |     |    |       |

|    |        |շահագործման ուղեցույց 1        |   3|   60|   3|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների թռիչքային     |    |     |    |       |

|    |        |շահագործման ուղեցույց 2        |   3|   72|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների թռիչքային     |    |     |    |       |

|    |        |շահագործման ուղեցույց 3        |   1|   21|   7|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  87| 2078|    |     87|

|_____________________________________________________________________|

|                        6. Պրակտիկաներ                               |

|_____________________________________________________________________|

|42. |     4.6|Օդանավակայանային պրակտիկա      |    |     |    |       |

|    |        |ուսումնական օդանավակայանում    |   4|  138|   2|     67|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|43. |        |Թռիչքային պրակտիկա 1           |  24|  836|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|44. |        |Թռիչքային պրակտիկա 2           |  24|  836|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|45. |        |Թռիչքային պրակտիկա 3           |  15| 1188|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  67| 2998|    |     67|

|_____________________________________________________________________|

|                     Պետական քննություններ                           |

|_____________________________________________________________________|

|1   |Թռչող ապարատների կառուցվածքը և          |    |     |    |       |

|    |թռիչքային շահագործումը                  |   4|     |   7|     16|

|____|________________________________________|____|_____|____|       |

|2   |Թռչող ապարատների աէրոդինամիկա           |   4|     |   7|       |

|____|________________________________________|____|_____|____|       |

|3   |Ռազմաօդային ուժերի մարտավարություն և    |    |     |    |       |

|    |ավիացիոն սպառազինություն                |   4|     |   7|       |

|____|________________________________________|____|_____|____|       |

|4   |Թռչող ապարատների օդանավավարման տեխնիկա  |   4|     |   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  16|     |    |     16|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     | 240| 6944|    |    240|

._____________________________________________________________________.

 

V. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՉՈՒ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. Թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 212 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները`106 շաբաթ,

2) պրակտիկանները`68 շաբաթ,

3) քննաշրջանները`10 շաբաթ,

4) պետական քննությունները`4 շաբաթ,

5) ուսումնական ժամանակի պահուստը`4 շաբաթ,

6) արձակուրդները`20 շաբաթ:

 

VI. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՉՈՒ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ավիացիոն ինստիտուտն ինքնուրույն մշակում է օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

18. Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաներ և զորային ստաժավորումներ) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%-ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ավիացիոն ինստիտուտը,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: Ռազմական ավիացիոն ինստիտուտի իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը.

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ավիացիոն ինստիտուտն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակելու դեպքում անհրաժեշտ է անցնել գիտելիքների գնահատման ավանդական համակարգին («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար», «ստուգված», «չստուգված»),

5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծը) կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային նախագծերի, ուսումնական պրակտիկաների և զորային ստաժավորման համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ դասընթացներ, որոնցում ընդգրկված ցանկը երաշխավորական բնույթ է կրում, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ավիացիոն ինստիտուտն իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`

1) Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,

2) Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, թռիչքային պրակտիկաներ) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

3) Ռազմական ավիացիոն ինստիտուտի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Օդաչու բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ավիացիոն ինստիտուտը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային, լաբորատոր պարապմունքների, կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումը ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին.

22. Պրակտիկաների կազմակերպման պահանջները`

Պրակտիկաները կուրսանտների մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն են, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտը և ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչությունն են:

 

VII. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՉՈՒ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Օդաչու բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`

1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,

2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

4) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, ավիացիոն օղակի էսկադրիլիայի մարտը (մարտավարական գործողությունները) կազմակերպելու կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները, արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,

5) գիտենա ավիացիոն ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

(10-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

Հավելված 11

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`       Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային

                                      սարքավորումներ

                          ______________________________________

                                      ծածկագրի, անվանում

 

    Որակավորման աստիճանը`         Ճարտարագիտության բակալավր

                          ______________________________________

                                          անվանում

 

ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր.

Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո զբաղեցնում է թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկի պաշտոնը.

3. Մասնագիտական գործունեության բնագավառը`

1) ավիացիոն ստորաբաժանման մարտական պատրաստությունն ու զորահավաքային պատրաստականությունը,

2) ավիացիոն ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության կազմակերպումը,

3) ավիացիոն ստորաբաժանման մարտական ու ամենօրյա գործունեության բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքների ու զինվորական կարգապահության ապահովումը,

4) ամենօրյա գործունեության և մարտական գործողությունների ընթացքում ավիացիոն ռադիոէլեկտրոնային սարքավորումների, սպառազինության, ռազմական ավիացիոն տեխնիկայի և այլ նյութական միջոցների մարտական կիրառումն ու օգտագործումը.

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները` Ավիացիոն ստորաբաժանման տեխնիկական շահագործման մաս.

5. Մասնագիտական գործունեության տեսակները`

1) կազմակերպչական,

2) կառավարման (մարտական ու ամենօրյա),

3) դաստիարակչական,

4) ռազմամանկավարժական,

5) ռազմատեխնիկական,

6) վարչատնտեսական.

6. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`

1) խաղաղ և պատերազմի ժամանակ կազմակերպել և ղեկավարել ենթակա անձնակազմի (խմբի) մարտական պատրաստությունը (պատրաստականությունը) ու ապահովել մարտական առաջադրանքների հաջող կատարումը, ուսուցումը, դաստիարակությունը, պահպանել ներքին կարգուկանոնը, խմբի ռազմական տեխնիկան և գույքը, խմբում ստեղծել ամուր զինվորական կարգապահություն և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ,

2) խմբի անձնակազմի հետ անձամբ անցկացնել մարտական պատրաստության (պատրաստականության) պարապմունքները,

3) գիտենալ ենթակա զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները, հոգ տանել նրանց կենցաղի մասին, վարել խմբի անվանական ցուցակը,

4) գիտենալ խմբի սպառազինության և ռազմական ավիացիոն տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել դրանց մարտական պատրաստականության վիճակը,

5) ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ընթացքում, ավիացիոն սպառազինությունն ու ռազմական ավիացիոն տեխնիկան կիրառելիս,

6) իրականացնել խմբի մարտական պատրաստության հաշվառում.

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ճարտարագիտության բակալավրը պարտավոր է կատարել հետևյալ գործառնությունները`

1) տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր, ճարտարագիտական, հումանիտար և հիմնարար առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ավիացիոն ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

2) ղեկավարել ավիացիոն ստորաբաժանումը խաղաղ և պատերազմի պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

3) ճիշտ և նպատակային օգտագործել հաստիքային մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց շահագործումը, նորոգումն ու պահպանումը և թռիչքների անվտանգության պահպանումը.

8. Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին, չափորոշիչներին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`

Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1) որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն:

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

III. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, պրակտիկաների և զորային ստաժավորման ծրագրերը.

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով.

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`

1) հումանիտար,

2) հիմնարար,

3) ընդհանուր ճարտարագիտական,

4) ընդհանուր ռազմական,

5) ռազմամասնագիտական

6) պրակտիկա և զորային ստաժավորում

ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը` պետական քննություններ:

 

IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

15. Մասնագիտություն` Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի)    |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|

|    |        |անվանումը                      |դիտը|քանա-|սամ-|ների   |

|    |        |                               |    |կը   |յակը|հանրա- |

|    |        |                               |    |     |    |գումարը|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

| 1  |    2   |                3              |  4 |  5  |  6 |   7   |

|_____________________________________________________________________|

|                    1. Հումանիտար կրթաբաժին                          |

|_____________________________________________________________________|

|1.  | IV.1.1)|Միջազգային մարդասիրական        |    |     |    |       |

|    |        |իրավունք                       |   1|   30|   5|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|2.  | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1      |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմարվեստի պատմություն 2      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|3.  | IV.1.3)|Փիլիսոփայություն 1             |   1|   30|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Փիլիսոփայություն 2             |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|4.  | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և    |    |     |    |       |

|    |        |հոգեբանություն                 |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|5.  | IV.1.5)|Համապետական և  զինվորական      |    |     |    |       |

|    |        |օրենսդրություն                 |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|6.  | IV.1.6)|Հայոց լեզու                    |   2|   60|   1|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|7.  | IV.1.7)|Ռուսաց լեզու 1                 |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռուսաց լեզու 2                 |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|8.  | IV.1.8)|Անգլերեն լեզու 1               |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Անգլերեն լեզու 2               |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  626|    |     26|

|_____________________________________________________________________|

|                     2. Հիմնարար կրթաբաժին                           |

|_____________________________________________________________________|

|9.  | IV.2.1)|Մաթեմատիկա 1                   |   3|   90|   1|     10|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 2                   |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 3                   |   3|   90|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1                       |   2|   60|   1|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 2                       |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 3                       |   2|   45|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|11. | IV.2.3)|ԷՀՄի գործնական կիրառում և      |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 1                 |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ԷՀՄի գործնական կիրառում և      |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում 2                 |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  24|  609|    |     24|

|_____________________________________________________________________|

|             3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին                   |

|_____________________________________________________________________|

|12. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1       |   2|   45|   3|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ճարտարագիտական գրաֆիկա 2       |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|13. | IV.3.2)|Էլեկտրառադիոնյութագիտություն   |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|14. | IV.3.3)|Էլեկտրատեխնիկա 1               |   4|   88|   2|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա 2               |   3|   75|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|15. | IV.3.4)|Ռադիոտեխնիկական շղթաներ և      |    |     |    |       |

|    |        |ազդանշաններ 1                  |   2|   60|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոտեխնիկական շղթաներ և      |    |     |    |       |

|    |        |ազդանշաններ 2                  |   4|   84|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|16. | IV.3.5)|Էլեկտրոնային սարքեր և          |    |     |    |       |

|    |        |ուժեղարարներ 1                 |   3|   66|   2|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրոնային սարքեր և          |    |     |    |       |

|    |        |ուժեղարարներ 2                 |   2|   75|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|17. | IV.3.6)|Քվանտային և  գերբարձր          |    |     |    |       |

|    |        |հաճախականության սարքեր         |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|18. | IV.3.7)|Ռադիոալիքների տարածում և       |    |     |    |       |

|    |        |անտենաֆիդերային սարքեր 1       |   2|   45|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոալիքների տարածում և       |    |     |    |       |

|    |        |անտենաֆիդերային սարքեր 2       |   4|   84|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|19. | IV.3.8)|Ռադիոհամակարգերի               |    |     |    |       |

|    |        |էլեկտրատեխնիկական սարքեր       |   2|   60|   5|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|20. | IV.3.9)|Իմպուլսային և  թվային սարքեր   |   2|   75|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Իմպուլսային և  թվային սարքեր   |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|21. |IV.3.10)|Չափագիտություն և               |    |     |    |       |

|    |        |էլեկտրառադիոչափումներ          |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|22. |IV.3.11)|Ռադիոհաղորդիչ սարքեր 1         |   2|   42|   4|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոհաղորդիչ սարքեր 2         |   1|   30|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|23. |IV.3.12)|Ռադիոընդունիչ սարքեր 1         |   2|   42|   4|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոընդունիչ սարքեր 2         |   2|   60|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|24. |IV.3.13)|Ռադիոլոկացիայի հիմունքներ 1    |   3|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոլոկացիայի հիմունքներ 2    |   2|   42|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|25. |IV.3.14)|Ռադիոավտոմատիկա                |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|26. |IV.3.15)|Հեռուստատեսության հիմունքներ   |   2|   42|   6|      2|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  63| 1474|    |     63|

|_____________________________________________________________________|

|                4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին                      |

|_____________________________________________________________________|

|27. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 1           |   3|   60|   1|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 2           |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|28. | IV.4.2)|Շարային պատրաստություն 1       |   2|   45|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Շարային պատրաստություն 2       |   1|   22|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|29. | IV.4.3)|Կրակային պատրաստություն        |   2|   45|   3|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|30. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1    |   2|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ընդհանուր մարտավարություն 2    |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|31. | IV.4.5)|Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 1                |   3|   63|   6|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 2                |   1|   30|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|32. | IV.4.6)|Ռազմական տեղագրություն         |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|33. | IV.4.7)|Ռազմաինժեներական պատրաստություն|   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|34. | IV.4.8)|Պաշտպանություն զանգվածային     |    |     |    |       |

|    |        |խոցման զենքից                  |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|35. | IV.4.9)|Փնտրիչ-փրկարարական             |    |     |    |       |

|    |        |պատրաստություն և  գոյատևում    |    |     |    |       |

|    |        |արտակարգ իրավիճակներում        |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|36. |IV.4.10)|Ֆիզիկական պատրաստություն 1     |   1|   30|   1|     11|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 2     |   2|   44|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 3     |   1|   30|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 4     |   2|   42|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 5     |   1|   30|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 6     |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 7     |   1|   30|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 8     |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|37. |IV.4.11)|Ռազմաբժշկական պատրաստություն   |   1|   15|   1|      1|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  39|  901|    |     39|

|_____________________________________________________________________|

|                5. Ռազմամասնագիտական կրթաբաժին                       |

|_____________________________________________________________________|

|38. | IV.5.1)|Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն 1              |   1|   30|   7|      2|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմաօդային ուժերի             |    |     |    |       |

|    |        |մարտավարություն 2              |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|39. | IV.5.2)|Օդային նավարկություն           |   2|   45|   5|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|40. | IV.5.3)|Թռչող ապարատների աէրոդինամիկա  |   2|   45|   5|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|41. | IV.5.4)|Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 1                  |   1|   30|   7|      2|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն շարժիչների            |    |     |    |       |

|    |        |կառուցվածքը 2                  |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|42. | IV.5.5)|Թռչող ապարատների կառուցվածքը 1 |   2|   60|   7|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների կառուցվածքը 2 |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|43. | IV.5.6)|Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 1               |   3|   63|   6|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 2               |   2|   45|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների ավիացիոն      |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 3               |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|44. | IV.5.7)|Ավիացիոն սպառազինություն 1     |   2|   45|   7|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ավիացիոն սպառազինություն 2     |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|45. | IV.5.8)|Թռչող ապարատների ռադիոկապի     |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 1               |   2|   45|   5|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների ռադիոկապի     |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 2               |   5|  105|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|46. | IV.5.9)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոնավիգացիոն սարքավորումներ1|   2|   60|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոնավիգացիոն սարքավորումներ2|   3|   85|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|47. |IV.5.10)|Թռչող ապարատների ռադիոլոկացիոն |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 1               |   2|   60|   7|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների ռադիոլոկացիոն |    |     |    |       |

|    |        |սարքավորումներ 2               |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|48. |IV.5.11)|Ռադիոէլեկտրոնային պայքարի      |    |     |    |       |

|    |        |համակարգեր 1                   |   5|  105|   6|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոէլեկտրոնային պայքարի      |    |     |    |       |

|    |        |համակարգեր 2                   |   2|   45|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|49. |IV.5.12)|Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումների տեխնիկական     |    |     |    |       |

|    |        |շահագործում 1                  |   2|   45|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Թռչող ապարատների               |    |     |    |       |

|    |        |ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումների տեխնիկական     |    |     |    |       |

|    |        |շահագործում 2                  |   3|  102|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|50. |IV.5.13)|Ինժեներաավիացիոն ծառայության   |    |     |    |       |

|    |        |կազմակերպում և  թռիչքների      |    |     |    |       |

|    |        |անվտանգության ապահովում        |   2|   60|   7|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|51. |IV.5.14)|Ռադիոէլեկտրոնային              |    |     |    |       |

|    |        |սարքավորումների արտադրություն  |    |     |    |       |

|    |        |և  վերանորոգում                |   2|   51|   8|      2|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  55| 1466|    |     55|

|_____________________________________________________________________|

|                 6. Պրակտիկաներ և  ստաժավորում                       |

|_____________________________________________________________________|

|52. |   IV.6.|ՈՒսումնական պրակտիկա           |    |     |    |       |

|    |        |(մասնագիտության ներածություն)  |   4|  138|   2|     15|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|53. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|54. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|55. |        |Զորային ստաժավորում            |   3|  184|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  15|  690|  15|       |

|_____________________________________________________________________|

|                     Պետական քննություններ                           |

|_____________________________________________________________________|

|1   |Թռչող ապարատների ռադիոկապի և            |    |     |    |       |

|    |ռադիոնավիգացիոն սարքավորումներ          |   6|     |   8|     18|

|____|________________________________________|____|_____|____|       |

|2   |Թռչող ապարատների ռադիոլոկացիոն          |    |     |    |       |

|    |սարքավորումներ և  ռադիոէլեկտրոնային     |    |     |    |       |

|    |պայքարի համակարգեր                      |   6|     |   8|       |

|____|________________________________________|____|_____|____|       |

|3   |Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային      |    |     |    |       |

|    |սարքավորումների տեխնիկական շահագործումը |    |     |    |       |

|    |և  ինժեներաավիացիոն ծառայության         |    |     |    |       |

|    |կազմակերպումը                           |   6|     |   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  18|     |    |     18|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     | 240| 5766|    |    240|

._____________________________________________________________________.

 

(11-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման