Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

IV. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

15. Մասնագիտություն` Կապի ռազմական տեխնիկա

 

._____________________________________________________________________.

|Հ/հ | Դասիչը |Դասընթացի (կրթական մոդուլի)    |Կրե-|Ժամա-|Կի- |Կրեդիտ-|

|    |        |անվանումը                      |դիտը|քանա-|սամ-|ների   |

|    |        |                               |    |կը   |յակը|հանրա- |

|    |        |                               |    |     |    |գումարը|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

| 1  |    2   |                3              |  4 |  5  |  6 |   7   |

|_____________________________________________________________________|

|                    1. Հումանիտար կրթաբաժին                          |

|_____________________________________________________________________|

|1.  | IV.1.1)|Միջազգային մարդասիրական        |    |     |    |       |

|    |        |իրավունք                       |   1|   30|   5|      1|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|2.  | IV.1.2)|Ռազմարվեստի պատմություն 1      |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռազմարվեստի պատմություն 2      |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|3.  | IV.1.3)|Փիլիսոփայություն 1             |   1|   30|   3|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Փիլիսոփայություն 2             |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|4.  | IV.1.4)|Ռազմական մանկավարժություն և    |    |     |    |       |

|    |        |հոգեբանություն                 |   4|   84|   6|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|5.  | IV.1.5)|Համապետական զինվորական         |    |     |    |       |

|    |        |օրենսդրություն                 |   4|   84|   4|      4|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|6.  | IV.1.6)|Հայոց լեզու                    |   2|   60|   1|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|7.  | IV.1.7)|Ռուսաց լեզու 1                 |   1|   30|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռուսաց լեզու 2                 |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|8.  | IV.1.8)|Անգլերեն լեզու 1               |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Անգլերեն լեզու 2               |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  26|  626|    |     26|

|_____________________________________________________________________|

|                     2. Հիմնարար կրթաբաժին                           |

|_____________________________________________________________________|

|9.  | IV.2.1)|Մաթեմատիկա 1                   |   3|   90|   1|     10|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 2                   |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Մաթեմատիկա 3                   |   3|   90|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|10. | IV.2.2)|Ֆիզիկա 1                       |   2|   60|   1|      8|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 2                       |   4|   88|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկա 3                       |   2|   45|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|11. | IV.2.3)|ԷՀՄ գործնական կիրառում և       |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում                   |   2|   60|   1|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ԷՀՄ գործնական կիրառում և       |    |     |    |       |

|    |        |ծրագրավորում                   |   4|   88|   2|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  24|  609|    |     24|

|_____________________________________________________________________|

|             3. Ընդհանուր ճարտարագիտական կրթաբաժին                   |

|_____________________________________________________________________|

|12. | IV.3.1)|Ճարտարագիտական գրաֆիկա 1       |   2|   45|   3|      4|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ճարտարագիտական գրաֆիկա 2       |   2|   42|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|13. | IV.3.2)|Էլեկտրատեխնիկա 1               |   4|   88|   2|      7|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա 2               |   2|   75|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրատեխնիկա ԿՆ              |   1|     |   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|14. | IV.3.3)|Էլեկտրոնային սարքեր և          |    |     |    |       |

|    |        |ուժեղարարներ 1                 |   3|   66|   2|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրոնային սարքեր և          |    |     |    |       |

|    |        |ուժեղարարներ 2                 |   2|   75|   3|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|15. | IV.3.4)|Ռադիոալիքների տարածում և       |    |     |    |       |

|    |        |անտենաֆիդերային սարքեր 1       |   2|   45|   3|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոալիքների տարածում և       |    |     |    |       |

|    |        |անտենաֆիդերային սարքեր 2       |   3|   63|   4|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|16. | IV.3.5)|Կապի միջոցների էլեկտրասնուցում |   2|   45|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|17. | IV.3.6)|Կապի տեսության հիմունքներ 1    |   2|   60|   3|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի տեսության հիմունքներ 2    |   2|   42|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի տեսության հիմունքներ 3    |   1|   30|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի տեսության հիմունքներ ԿՆ   |   1|     |   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|18. | IV.3.7)|Չափագիտություն և               |    |     |    |       |

|    |        |էլեկտրառադիոչափումներ          |   3|   63|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|19. | IV.3.8)|Ռադիոհաղորդիչ սարքեր 1         |   2|   42|   4|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոհաղորդիչ սարքեր 2         |   1|   30|   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|20. | IV.3.9)|Ռադիոընդունիչ սարքեր 1         |   2|   42|   4|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոընդունիչ սարքեր 2         |   2|   60|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոընդունիչ սարքեր ԿՆ        |   1|     |   5|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|21. |IV.3.10)|Հեռուստատեսության հիմունքներ   |   2|   42|   6|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|22. |IV.3.11)|Իմպուլսային և  թվային սարքեր 1 |   2|   75|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Իմպուլսային և  թվային սարքեր 2 |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|23. |IV.3.12)|Հաշվողական տեխնիկայի տեխնիկական|    |     |    |       |

|    |        |սպասարկում                     |   3|   63|   6|      3|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  50| 1153|    |     50|

|_____________________________________________________________________|

|                4. Ընդհանուր ռազմական կրթաբաժին                      |

|_____________________________________________________________________|

|24. | IV.4.1)|ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 1           |   3|   60|   1|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |ՀՀ ԶՈՒ համազորային             |    |     |    |       |

|    |        |կանոնադրություններ 2           |   2|   44|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|25. | IV.4.2)|Շարային պատրաստություն 1       |   2|   45|   1|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Շարային պատրաստություն 2       |   1|   22|   2|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|26. | IV.4.3)|Կրակայի պատրաստություն         |   2|   45|   3|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|27. | IV.4.4)|Ընդհանուր մարտավարություն 1    |   2|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ընդհանուր մարտավարություն 2    |   3|   63|   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|28. | IV.4.5)|Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 1                |   3|   63|   6|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ստորաբաժանումների ղեկավարումը  |    |     |    |       |

|    |        |խաղաղ ժամանակ 2                |   1|   30|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|29. | IV.4.6)|Ռազմաինժեներական պատրաստություն|   3|   42|   4|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|30. | IV.4.7)|Ռազմական տեղագրություն         |   2|   42|   4|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|31. | IV.4.8)|Պաշտպանություն զանգվածային     |    |     |    |       |

|    |        |խոցման զենքից                  |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|32. | IV.4.9)|ՓՓՊ և  գոյատևում  արտակարգ     |    |     |    |       |

|    |        |իրավիճակներում                 |   2|   44|   2|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|33. |IV.4.10)|Ֆիզիկական պատրաստություն 1     |   1|   30|   1|     11|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 2     |   2|   44|   2|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 3     |   1|   30|   3|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 4     |   2|   42|   4|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 5     |   1|   30|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 6     |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 7     |   1|   30|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ֆիզիկական պատրաստություն 8     |   1|   34|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|34. |IV.4.11)|Ավտոմոբիլային պատրաստություն   |   2|   60|   7|      2|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|35. |IV.4.12)|Ռազմաբժշկական պատրաստություն   |   1|   15|   1|      1|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  41|  961|    |     41|

|_____________________________________________________________________|

|                5. Ռազմամասնագիտական կրթաբաժին                       |

|_____________________________________________________________________|

|36. | IV.5.1)|Ռադիոկապի ռազմական տեխնիկա 1   |   3|   84|   4|     16|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոկապի ռազմական տեխնիկա 2   |   3|   90|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոկապի ռազմական տեխնիկա 3   |   4|   84|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոկապի ռազմական տեխնիկա 4   |   3|   60|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոկապի ռազմական տեխնիկա 5   |   2|   68|   8|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոկապի ռազմական տեխնիկա ԿՆ  |   1|     |   6|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|37. | IV.5.2)|Ռադիոռելեային և  հեռավոր կապի  |    |     |    |       |

|    |        |ռազմական տեխնիկա 1             |   2|   42|   4|     11|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոռելեային և  հեռավոր կապի  |    |     |    |       |

|    |        |ռազմական տեխնիկա 2             |   2|   45|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոռելեային և  հեռավոր կապի  |    |     |    |       |

|    |        |ռազմական տեխնիկա 3             |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոռելեային և  հեռավոր կապի  |    |     |    |       |

|    |        |ռազմական տեխնիկա 4             |   2|   60|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|38. | IV.5.3)|Ռադիոռելեային և  հեռավոր կապի  |    |     |    |       |

|    |        |ռազմական տեխնիկա 5             |   2|   68|   8|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Ռադիոռելեային և  հեռավոր կապի  |    |     |    |       |

|    |        |ռազմական տեխնիկա ԿՆ            |   1|     |   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|39. | IV.5.4)|Գաղտնագրված կապ 1              |   2|   42|   4|      9|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Գաղտնագրված կապ 2              |   1|   30|   5|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Գաղտնագրված կապ 3              |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Գաղտնագրված կապ 4              |   2|   60|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Գաղտնագրված կապ 5              |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|40. | IV.5.5)|Էլեկտրագծալարային կապի ռազմական|    |     |    |       |

|    |        |տեխնիկա 1                      |   2|   60|   5|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրագծալարային կապի ռազմական|    |     |    |       |

|    |        |տեխնիկա 2                      |   2|   42|   6|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Էլեկտրագծալարային կապի ռազմական|    |     |    |       |

|    |        |տեխնիկա 3                      |   1|   30|   7|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|41. | IV.5.6)|Կապի համակարգեր 1              |   3|   63|   6|      6|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի համակարգեր 2              |   1|   30|   7|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի համակարգեր 3              |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|42. | IV.5.7)|Կապի անվտանգության հիմունքներ  |   3|   63|   6|      3|

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|43. | IV.5.8)|Կապի պլանավորում և             |    |     |    |       |

|    |        |կազմակերպում 1                 |   2|   60|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի պլանավորում և             |    |     |    |       |

|    |        |կազմակերպում 2                 |   2|   68|   8|       |

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի պլանավորում և             |    |     |    |       |

|    |        |կազմակերպում ԿՆ                |   1|     |   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|44. | IV.5.9)|Զորքերի ավտոմատ կառավարման     |    |     |    |       |

|    |        |համակարգեր 1                   |   1|   30|   7|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Զորքերի ավտոմատ կառավարման     |    |     |    |       |

|    |        |համակարգեր 2                   |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|45. |IV.5.10)|Կապի միջոցների և  ԱԿՀ          |    |     |    |       |

|    |        |տեխնիկական շահագործում 1       |   1|   30|   7|      3|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |Կապի միջոցների և  ԱԿՀ          |    |     |    |       |

|    |        |տեխնիկական շահագործում 2       |   2|   68|   8|       |

|____|________|_______________________________|____|_____|____|_______|

|46. |IV.5.11)|«HARRIS» ռադիոկապի համակարգ 1  |   2|   60|   7|      5|

|    |        |_______________________________|____|_____|____|       |

|    |        |«HARRIS» ռադիոկապի համակարգ 2  |   3|  102|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  66| 1727|    |     66|

|_____________________________________________________________________|

|                 6. Պրակտիկաներ և  ստաժավորում                       |

|_____________________________________________________________________|

|47. | IV.6.1)|Էլեկտրառադիոմոնտաժային         |    |     |    |       |

|    |        |ուսումնական պրակտիկա           |   4|  138|   2|     15|

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|48. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   4|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|49. |        |ՈՒսումնական պրակտիկա           |   4|  184|   6|       |

|____|        |_______________________________|____|_____|____|       |

|50. |        |Զորային ստաժավորում            |   3|  184|   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  15|  690|    |     15|

|_____________________________________________________________________|

|                     Պետական քննություններ                           |

|_____________________________________________________________________|

|1   |Ռադիոկապի ռազմական տեխնիկա (համալիր     |    |     |    |       |

|    |քննություն)                             |   6|     |   8|     18|

|____|________________________________________|____|_____|____|       |

|2   |Ռադիոռելեային, հեռավոր և  գաղտնագրված   |    |     |    |       |

|    |կապի ռազմական տեխնիկա (համալիր          |    |     |    |       |

|    |քննություն)                             |   6|     |   8|       |

|____|________________________________________|____|_____|____|       |

|3   |Կապի պլանավորում և  կազմակերպում, կապի  |    |     |    |       |

|    |համակարգեր (համալիր քննություն)         |   6|     |   8|       |

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     |  18|     |    |     18|

|_____________________________________________|____|_____|____|_______|

|Ընդամենը                                     | 240| 5766|    |    240|

._____________________________________________________________________.

 

V. ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. Ռազմական կապի տեխնիկա մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 202 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները`141 շաբաթ,

2) ուսումնական պրակտիկանները` 11 շաբաթ,

3) զորային ստաժավորումը`4 շաբաթ,

4) քննաշրջանները`16 շաբաթ,

5) պետական քննությունները`3 շաբաթ,

6) արձակուրդները`22 շաբաթ,

7) ուսումնական ժամանակի պահուստ`5 շաբաթ:

 

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ավիացիոն ինստիտուտն ինքնուրույն մշակում է ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

18. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների և նախագծերի խորհրդատվություն, ուսումնական պրակտիկաններ և զորային ստաժավորում) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%-ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ավիացիոն ինստիտուտը,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավոր-բանավորն է: Ռազմական ավիացիոն ինստիտուտի իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ավիացիոն ինստիտուտն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակելու դեպքում անհրաժեշտ է անցնել գիտելիքների գնահատման ավանդական համակարգին («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար», «ստուգված», «չստուգված»),

5) Կուրսային աշխատանքը (նախագիծը) դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք (նախագիծ) կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային նախագծերի, ուսումնական պրակտիկանների և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

7) Կարող է նախատեսվել ֆակուլտատիվ դասընթացներ, որոնցում ընդգրկված ցանկը երաշխավորական բնույթ է կրում, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ավիացիոն ինստիտուտը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբաժիններին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

19. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%ից ոչ պակասը.

20. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`

1) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,

2) Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, ուսումնական պրակտիկաններ, զորային ստաժավորում, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով.

3) Ռազմական ավիացիոն ինստիտուտի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական գրականությամբ, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

21. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ավիացիոն ինստիտուտը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային, լաբորատոր պարապմունքների, կուրսային աշխատանքների (նախագծերի) անցկացումը ու հետազոտական աշխատանքների կատարումը և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին.

22. ՈՒսումնական պրակտիկանների կազմակերպման պահանջները`

ՈՒսումնական պրակտիկան ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտն ու ՀՀ ԶՈՒ Կապի և ԱԿՀ վարչությունն են: Կազմակերպվում է ինքնուրույն կամ ստորաբաժանման կազմում մասնագիտական գործնական հմտություններ տալու և կատարելագործելու, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման ունակությունները գնահատելու նպատակով:

23. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ավիացիոն ինստիտուտն ու ՀՀ ԶՈՒ Կապի և ԱԿՀ վարչությունն են: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության զորամասերում:

 

VII. ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Ռազմական կապի տեխնիկա մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Նա պետք է`

1) օժտված լինի կամային բարձր հատկանիշներով, հայրենասիրության, սպայական պատվի ու զինվորական պարտքի զգացումով, պետության պաշտպանության բարոյական ու հոգեբանական պատրաստականությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին իր պատկանելիության համար հպարտությամբ ու պատասխանատվությամբ,

2) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

3) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

4) գիտենալ կապի ռազմական տեխնիկայի նշանակությունը մարտավարատեխնիկական բնութագրերը, կազմը, կառուցվածքը և դրանց կիրառումը մարտական տարբեր իրավիճակներում,

5) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները համազորային մարտում, արտակարգ իրավիճակների շրջաններում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հաշվառմամբ,

6) գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների (հետագայում` զինծառայողների) հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

7) կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

8) կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունների կատարումը, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

9) կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

10) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

11) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

12) գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի մարտական կիրառման ու շահագործման կարգը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, սահմանել ու ապահովել դրանց օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,

13) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքը (գաղտնիքները) պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին.

25.Կապի ռազմական տեխնիկա մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Կապի ռազմական տեխնիկա մասնագիտության ճարտարագիտության բակալավրի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննությունների հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում,

26. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`

Եզրափակիչ որակավորման (պետական) քննությունների բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ավիացիոն ինստիտուտը և հաստատում ռազմական ավիացիոն ինստիտուտի Գիտական խորհուրդը: Ավարտական պետական քննությունների հանվող հարցաշարերը կիրառել ՀՀ ԶՈՒ Կապի և ԱԿՀ վարչության հետ համաձայնեցնելուց հետո: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

1) «Ռադիոկապի ռազմական տեխնիկա» (համալիր քննություն`»Ռադիոկապի ռազմական տեխնիկա» և «HARRIS ռադիոկապի համակարգեր» առարկաներից),

2) «Ռադիոռելեային, հեռավոր և գաղտնագրված կապի ռազմական տեխնիկա» (համալիր քննություն`»Ռադիոռելեային և հեռավոր կապի ռազմական տեխնիկա», «Գաղտնագրված կապ», «Էլեկտրագծալարային կապի ռազմական տեխնիկա»և «Կապի անվտանգության հիմունքներ»առարկաներից),

3) «Կապի պլանավորում և կազմակերպում, կապի համակարգեր» (համալիր քննություն` «Կապի պլանավորում և կազմակերպում» և «Կապի համակարգեր» առարկաներից):

(13-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

Հավելված 14

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`         Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում

                             ____________________________________________

                                          ծածկագիր, անվանում

 

    Որակավորման աստիճանը`            Ռազմական կառավարման բակալավր

                             ____________________________________________

                                               անվանում

 

ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

l.ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը`ռազմական կառավարման բակալավր.

Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրը բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո կարող է զբաղեցնել մոտոհրաձգային (հրաձգային) դասակի, վաշտի հրամանատարի կամ դրանց հավասարազոր պաշտոն.

3. Մասնագիտական գործունեության բնագավառը`

մոտոհրաձգային (հրաձգային) դասակի, վաշտի կառավարում.

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`

մոտոհրաձգային (հրաձգային) դասակներ, վաշտեր.

5. Մասնագիտական գործունեության տեսակները`

1) հրամանատարական,

2) ռազմամանկավարժական,

3) ռազմատեխնիկական,

4) վարչատնտեսական:

6. Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի հիմնական գործառույթներն են`

1) ղեկավարում և վերահսկում,

2) խնդիրների առաջադրում,

3) որոշումների ընդունում,

4) գործունեության ապահովման կազմակերպում,

5) փոխգործողության և կառավարման կազմակերպում,

6) ուսուցում և վերապատրաստում:

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ռազմական կառավարման բակալավրը պարտավոր է`

1) տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական, հասարակագիտական, լեզուներ կրթաբաժինների առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

2) ղեկավարել ենթակա ստորաբաժանումը խաղաղ և ճգնաժամային պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

3) նպատակային օգտագործել հաստիքային և տրված մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց սպասարկումը, շահագործումն ու պահպանումը,

4) պահպանել դասակի ունեցվածքը, վարել վաշտային տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը,

5) կատարելագործել իր մասնագիտական ունակություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը:

8. Ռազմական կառավարման բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվ նյութերին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`

Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ռազմական կառավարման բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1) որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

ll. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ կրթության (համապատասխան վկայական) կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

lll. ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է`մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և զորային ստաժավորումների ծրագրերը.

13. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.

14. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբաժինները`

ա) Մասնագիտական առարկաների

1) Մարտավարություն

2) Սպառազինություն և հրաձագություն

3) Մարտական մեքենաների շահագործում

4) Մարտական մեքենաների վարում

 

բ) Ընդհանուր ռազմական առարկաների

1) Զինվորական մանկավարժություն

2) Զինվորական հոգեբանություն

3) Ռազմաինժեներական պատրաստություն

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ

5) Ռազմական տեղագրություն

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ

7) Ռազմաիրավական պատրաստություն

8) Կապի միջոցներ և կառավարում

9) Պատերազմի պատմություն և ռազմարվեստ

10) Հրետանու մարտավարություն և մարտական կիրառում

11) Ավտոմոբիլային պատրաստություն

12) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն

13) Ռազմաբժշկական պատրաստություն

14) Ֆիզիկական պատրաստություն

15) Շարային պատրաստություն

16) Առաջնորդում և կառավարում

17) Համազորային կանոնադրություններ

գ) Ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական առարկաների

1) Բարձրագույն մաթեմատիկա

2) Ֆիզիկա

3) Ինժեներական գրաֆիկա

4) Կոնստրուկցիոն նյութեր

5) Տեսական մեխանիկա

6) Նյութերի դիմադրություն

7) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր

8) Էլեկտրատեխնիկայի և էլեկրոնիկայի հիմունքներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ

դ) Հասարակագիտական առարկաների

1) Հայ եկեղեցու պատմություն

2) Փիլիսոփայություն

3) Զինվորական էթիկա և մշակույթ

4) Քաղաքագիտություն

5) Միջազգային մարդասիրական իրավունք

6) Հայոց պատմություն

ե) Լեզուների

1) Հայոց լեզու

2) Ռուսաց լեզու

3) Անգլերեն /գերմաներեն/

4) Ադրբեջաներեն /թուրքերեն/:

զ) ՈՒսուցման ամփոփում

1) Ամփոփիչ ատեստավորում:

 

lV. ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏՆԵՐԸ

 

15. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (37% 1780 ժամ), 89 կրեդիտ`

1) Մարտավարություն` 820 ժամ, 41 կրեդիտ

2) Սպառազինություն և հրաձգություն` 610 ժամ, կրեդիտ

3) Մարտական մեքենաների շահագործում` 210 ժամ, կրեդիտ

4) Մարտական մեքենաների վարում` 140 ժամ, կրեդիտ

16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (34% 1662 ժամ),

83 կրեդիտ`

1) Զինվորական մանկավարժություն` 96 ժամ, 5 կրեդիտ

2) Զինվորական հոգեբանություն` 84 ժամ, 4 կրեդիտ

3) Ռազմաինժեներական պատրաստություն` 136 ժամ, 7 կրեդիտ

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ` 60 ժամ, 3 կրեդիտ

5) Ռազմական տեղագրություն` 160 ժամ, 8 կրեդիտ

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ` 76 ժամ, 4 կրեդիտ

7) Ռազմաիրավական պատրաստություն` 76 ժամ, 4 կրեդիտ

8) Կապի միջոցներ և կառավարում` 126 ժամ, 6 կրեդիտ

9) Պատերազմների պատմություն և ռազմարվեստ` 54 ժամ, 2 կրեդիտ

10) Հրետանու մարտավարություն և մարտական կիրառում` 60 ժամ, 3 կրեդիտ

11) Ավտոմոբիլային պատրաստություն` 224 ժամ, 11 կրեդիտ

12) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն` 76 ժամ, 4 կրեդիտ

13) Ռազմաբժշկական պատրաստություն` 34 ժամ, 2 կրեդիտ

14) Ֆիզիկական պատրաստություն` 220 ժամ, 11 կրեդիտ

15) Շարային պատրաստություն` 66 ժամ, 3 կրեդիտ

16) Առաջնորդում և կառավարում` 32 ժամ, 2 կրեդիտ

17) Համազորային կանոնադրություններ` 82 ժամ, 4 կրեդիտ

17. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (15% 724 ժամ), 36 կրեդիտ`

1) Բարձրագույն մաթեմատիկա` 140 ժամ, 7 կրեդիտ

2) Ֆիզիկա` 120 ժամ, 6 կրեդիտ

3) Ինժեներական գրաֆիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

4) Կոնստրուկցիոն նյութեր` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Տեսական մեխանիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

6) Նյութերի դիմադրություն` 50 ժամ, 2 կրեդիտ

7) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր` 74 ժամ, 5 կրեդիտ

8) Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներ` 110 ժամ, 6 կրեդիտ

9) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ` 80 ժամ, 4 կրեդիտ

18. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԲԱԺԻՆ (6% 290 ժամ), 14 կրեդիտ`

1) Հայ եկեղեցու պատմություն` 20 ժամ, 1 կրեդիտ

2) Փիլիսոփայություն` 50 ժամ, 2 կրեդիտ

3) Զինվորական էթիկա և մշակույթ` 50ժամ, 3 կրեդիտ

4) Քաղաքագիտություն` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Միջազգային մարդասիրական իրավունք` 40 ժամ, 2 կրեդիտ

6) Հայոց պատմություն` 80 ժամ, 4 կրեդիտ

19. ԼԵԶՈՒՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (8% 350 ժամ), 18 կրեդիտ`

1) Հայոց լեզու` 80 ժամ, 4 կրեդիտ

2) Ռուսաց լեզու` 70 ժամ, 4 կրեդիտ

3) Անգլերեն լեզու /գերմաներեն/` 100 ժամ, 5 կրեդիտ

4) Ադրբեջաներեն /թուրքերեն/` 100ժամ, 5 կրեդիտ

Ընդամենը 4806 ժամ, 240 կրեդիտ:

 

V. ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 204 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները` 150 շաբաթ,

2) զորային ստաժավորումները` 7 շաբաթ,

3) քննաշրջանները` 24 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորում` 3 շաբաթ,

5) արձակուրդները` 20 շաբաթ:

 

Vl. ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ուսումնական հաստատությունը ինքնուրույն մշակում է ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

22. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և զորային ստաժավորումներ) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%- ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ուսումնական հաստատությունը: Տվյալ դասընթացից կուրսանտի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով, այն պետք է հաշվի առնի կուրսանտի ակտիվությունը դասընթացների և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի(ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60 %-ը`ամփոփիչ ատեստավորման արդյունքով,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավոր-բանավորն է: Ռազմական ուսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ուսումնական հաստատությունն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակվում է` գիտելիքների գնահատման քսան բալային համակարգով, ինչպես նաև «ստուգված» և «չստուգված»,

5) Կուրսային աշխատանքը դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը երաշխավորական բնույթ է կրում և կուրսանտի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կրթաբլոկին հատկացրած ժամաքանակներին վերաբերող դասընթացներից կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը`մինչև 20%-ի սահմաններում.

23. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

23. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`

1) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական (սեմինար) պարապմունքներին,

2) Բարձրորակ մասնագետի պատրաստումը և կուրսանտի մուտքը տարբեր տեղեկատվական աղբյուրներ ապահովող անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծումը,

3) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, զորային ստաժավորումներ, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

4) Ռազմական ուսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

24. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ուսումնական հաստատությունը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների նախապատրաստման ու հետազոտական աշխատանքների կատարումը.

25. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ուսումնական հաստատությունն է: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության մոտոհրաձգային (հրաձգային) զորամասերում:

 

Vll. ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Ռազմական կառավարման բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները.

27. Ռազմական կառավարման բակալավրը պետք է.

1) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

2) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

3) գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, մոտոհրաձգային (հրաձգային) դասակի, վաշտի հրամանատարի` մարտը կազմակերպելու աշխատանքի կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները, կրակը համազորային մարտում, կազմակերպել փոխգործակցություն այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ,

4) կարողանա արտակարգ իրավիճակներում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,

5) ունենա առաջնորդի հատկանիշներ, մասնագիտական կարգապահություն, հեղինակություն, անձնական նախաձեռնություն, թիմային և անհատական աշխատանքի արդյունավետություն, կարողանա առաջնորդել ենթականերին բարդ մարտական, արագ փոփոխվող իրադրության պայմաններում,

6) գիտենա առօրյա խնդիրների կատարման կանոնադրական յուրաքանչյուր պահանջի գործնական նշանակությունը, դրան հասնելու առավել արդյունավետ եղանակները,

7) գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

8) կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

9) կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

10) կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

11) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

12) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

13) գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,

14) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքը (գաղտնիքները) պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին,

15) տիրապետի խոսքի կուլտուրային և ռազմական ոճաբանությանը, տարբեր իրավիճակներում ճիշտ հաղորդակցվի ենթակաների հետ,

16) կարողանա հաղորդակցվել երկու օտար լեզուներով, ունենա մասնագիտական և ռազմատեխնիկական անհրաժեշտ բառապաշար,

17) կարողանա կատարել ֆիզիկական պատրաստության նորմացույցները, կազմակերպել և մեթոդապես ճիշտ անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքները և սպորտմասսայական միջոցառումները,

18) գիտենա շարային կանոնադրության դրույթները, կարողանա հստակորեն կատարել շարային վարժաձևերը, գրագետ կերպով ղեկավարել ստորաբաժանումների շարքերը, պահպանել օրինակելի արտաքին տեսք և ճշտորեն կրել զինվորական համազգեստը.

28.Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտության ռազմական կառավարման բակալավր եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

29. Ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները`

Ամփոփիչ ատեստավորման բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը և հաստատում ռազմական ուսումնական հաստատության գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

1) «Մարտավարություն» /համալիր/,

2) «Մարտական մեքենաներ և շահագործում» /համալիր/,

3) «Սպառազինություն և հրաձգություն»:

 

(14-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման