Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

Հավելված 15

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`        Տանկային ստորաբաժանումների կառավարում

                           _________________________________________

                                       ծածկագիր, անվանում

 

    Որակավորման աստիճանը`    Ռազմական կառավարման բակալավր

                           _________________________________________

                                      անվանում

 

ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

l.ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

Շրջանավարտի որակավորումը` ռազմական կառավարման բակալավր.

Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրը բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո կարող է զբաղեցնել տանկային դասակի, վաշտի հրամանատարի կամ դրանց հավասարազոր պաշտոն.

Մասնագիտական գործունեության բնագավառը`

տանկային դասակի, վաշտի կառավարում.

Մասնագիտական գործունեության օբյեկտները`

տանկային դասակներ, վաշտեր.

Մասնագիտական գործունեության տեսակները.

հրամանատարական,

ռազմամանկավարժական,

ռազմատեխնիկական,

վարչատնտեսական:

Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի հիմնական գործառույթներն են.

ղեկավարում և վերահսկում,

խնդիրների առաջադրում,

որոշումների ընդունում,

գործունեության ապահովման կազմակերպում,

փոխգործողության և կառավարման կազմակերպում,

ուսուցում և վերապատրաստում.

 

7. Որակավորման պահանջները.

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ռազմական կառավարման բակալավրը պարտավոր է`

տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական, հասարակագիտական, լեզուներ կրթաբաժինների առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

ղեկավարել ենթակա ստորաբաժանումը խաղաղ և ճգնաժամային պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

նպատակային օգտագործել հաստիքային և տրված մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց սպասարկումը, շահագործումն ու պահպանումը,

պահպանել դասակի ունեցվածքը, վարել վաշտային տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը,

կատարելագործել իր մասնագիտական ունակություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը.

Ռազմական կառավարման բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվ նյութերին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`

Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ռազմական կառավարման բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1 որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական (ստանալով մագիստրոսի որակավորման աստիճան) և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

ll. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ կրթության (համապատասխան վկայական) կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

lll. ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և զորային ստաժավորումների ծրագրերը.

13. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.

14. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբաժինները`

ա) Մասնագիտական առարկաների

Մարտավարություն

Հրազենի կրակային պատրաստություն

Տանկի նյութական մաս

Տանկի սպառազինություն և հրաձգություն տանկից

Տանկի շահագործում և սպասարկում

Տանկի վարում

Մարտական մեքենաների շահագործում

Մարտական մեքենաների վարում

բ) Ընդհանուր ռազմական առարկաների

Զինվորական մանկավարժություն

Զինվորական հոգեբանություն

Ռազմաինժեներական պատրաստություն

Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ

Ռազմական տեղագրություն

Ցամաքային զորքերի ՀՕՊ

Ռազմաիրավական պատրաստություն

Կապի միջոցներ և կառավարում

Պատերազմի պատմություն և ռազմարվեստ

Ավտոմոբիլային պատրաստություն

Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն

Ռազմաբժշկական պատրաստություն

Ֆիզիկական պատրաստություն

Շարային պատրաստություն

Առաջնորդում և կառավարում

Համազորային կանոնադրություններ

գ) Ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական առարկաների

Բարձրագույն մաթեմատիկա

Ֆիզիկա

Ինժեներական գրաֆիկա

Կոնստրուկցիոն նյութեր

Տեսական մեխանիկա

Նյութերի դիմադրություն

Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր

Էլեկտրատեխնիկայի և էլեկրոնիկայի հիմունքներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ

դ) Հասարակագիտական առարկաների

Հայ եկեղեցու պատմություն

Փիլիսոփայություն

Զինվորական էթիկա և մշակույթ

Քաղաքագիտություն

Միջազգային մարդասիրական իրավունք

Հայոց պատմություն

ե) Լեզուների

Հայոց լեզու

Ռուսաց լեզու

Անգլերեն /գերմաներեն/

Ադրբեջաներեն /թուրքերեն/:

զ) ՈՒսուցման ամփոփում

1) Ամփոփիչ ատեստավորում:

 

lV. ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏՆԵՐԸ

 

15. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (39% 1850 ժամ), 93 կրեդիտ`

1) Մարտավարություն` 658 ժամ, 33 կրեդիտ

2) Հրազենի կրակային պատրաստություն` 368 ժամ, 18 կրեդիտ

3) Մարտական մեքենաների շահագործում` 98 ժամ, 5 կրեդիտ

4) Մարտական մեքենաների վարում` 54 ժամ, 3 կրեդիտ

5) Տանկի նյութական մաս` 172 ժամ, 9 կրեդիտ

6) Տանկի սպառազինություն և հրաձգություն տանկից` 270 ժամ, 14 կրեդիտ

7) Տանկի շահագործում և սպասարկում` 100 ժամ, 5 կրեդիտ

8) Տանկի վարում` 130 ժամ, 6 կրեդիտ

16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (33% 1544 ժամ), 79 կրեդիտ

1) Զինվորական մանկավարժություն` 96 ժամ, 5 կրեդիտ

2) Զինվորական հոգեբանություն` 84 ժամ, 4 կրեդիտ

3) Ռազմաինժեներական պատրաստություն` 136 ժամ, 7 կրեդիտ

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ` 60 ժամ, 3 կրեդիտ

5) Ռազմական տեղագրություն` 160 ժամ, 8 կրեդիտ

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ` 18 ժամ, 1 կրեդիտ

7) Ռազմաիրավական պատրաստություն` 76 ժամ, 4 կրեդիտ

8) Կապի միջոցներ և կառավարում` 126 ժամ, 6 կրեդիտ

9) Պատերազմների պատմություն և ռազմարվեստ` 54 ժամ, 3 կրեդիտ

10) Ավտոմոբիլային պատրաստություն` 224 ժամ, 11 կրեդիտ

11) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն` 76 ժամ, 4 կրեդիտ

12) Ռազմաբշժկական պատրաստություն` 34 ժամ, 2 կրեդիտ

13) Ֆիզիկական պատրաստություն` 220 ժամ, 11 կրեդիտ

14) Շարային պատրաստություն` 66 ժամ, 3 կրեդիտ

15) Առաջնորդում և կառավարում` 32 ժամ, 3 կրեդիտ

16) Համազորային կանոնադրություններ` 82 ժամ, 4 կրեդիտ

17. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (15% 724 ժամ), 36 կրեդիտ`

1) Բարձրագույն մաթեմատիկա` 140 ժամ, 7 կրեդիտ

2) Ֆիզիկա` 120 ժամ, 6 կրեդիտ

3) Ինժեներական գրաֆիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

4) Կոնստրուկցիոն նյութեր` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Տեսական մեխանիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

2) Նյութերի դիմադրություն` 50 ժամ, 2 կրեդիտ

1) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր` 74 ժամ, 5 կրեդիտ

2) Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներ` 110 ժամ, 6 կրեդիտ

3) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ` 80 ժամ, 4 կրեդիտ

18. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (6% 290 ժամ), 14 կրեդիտ`

1) Հայ եկեղեցու պատմություն` 20 ժամ, 1 կրեդիտ

2) Փիլիսոփայություն` 50 ժամ, 2 կրեդիտ

3) Զինվորական էթիկա և մշակույթ` 50 ժամ, 3 կրեդիտ

4) Քաղաքագիտություն` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Միջազգային մարդասիրական իրավունք` 40 ժամ, 2 կրեդիտ

6) Հայոց պատմություն` 80 ժամ, 4 կրեդիտ

19. ԼԵԶՈՒՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (8% 350 ժամ), 18 կրեդիտ`

1) Հայոց լեզու` 80 ժամ, 4 կրեդիտ

2) Ռուսաց լեզու` 70 ժամ, 4 կրեդիտ

3) Անգլերեն լեզու /գերմաներեն/ ` 100 ժամ, 5 կրեդիտ

4) Ադրբեջաներեն /թուրքերեն/` 100 ժամ, 5 կրեդիտ

Ընդամենը 4758 ժամ, 240 կրեդիտ:

 

V. ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 204 շաբաթ է, որից`

ուսումնական պարապմունքները`152 շաբաթ,

զորային ստաժավորումները`5 շաբաթ,

քննաշրջանները`24 շաբաթ,

պետական քննությունները`3 շաբաթ,

արձակուրդները`20 շաբաթ:

 

Vl. ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ուսումնական հաստատությունը ինքնուրույն մշակում է ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

 

22. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և զորային ստաժավորումներ) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%-ը,

Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ուսումնական հաստատությունը: Տվյալ դասընթացից կուրսանտի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով, այն պետք է հաշվի առնի կուրսանտի ակտիվությունը դասընթացների և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի(ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60 %-ը` ամփոփիչ ատեստավորման արդյունքով,

Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: Ռազմական ուսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ուսումնական հաստատությունն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակվում է` գիտելիքների գնահատման քսան բալային համակարգով, ինչպես նաև «ստուգված» և «չստուգված»,

Կուրսային աշխատանքը դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբաժինի ցանկը երաշխավորական բնույթ է կրում և կուրսանտի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կրթաբաժինին հատկացրած ժամաքանակներին վերաբերող դասընթացներից կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբաժիններին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

23. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

24. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական (սեմինար) պարապմունքներին,

Բարձրորակ մասնագետի պատրաստումը և կուրսանտի մուտքը տարբեր տեղեկատվական աղբյուրներ ապահովող անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծումը,

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, զորային ստաժավորումներ, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

Ռազմական ուսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

25. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ինստիտուտը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների նախապատրաստման ու հետազոտական աշխատանքների կատարումը.

26. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ինստիտուտն է: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության տանկային զորամասերում:

 

Vll. ՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Ռազմական կառավարման բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

28. Ռազմական կառավարման բակալավրը պետք է`

գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

գիտենա համազորային մարտի տեսության հիմունքները, տանկային դասակի, վաշտի հրամանատարի` մարտը կազմակերպելու աշխատանքի կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի ու միջոցների գործողությունները, կրակը համազորային մարտում, կազմակերպել փոխգործակցություն այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ,

կարողանա արտակարգ իրավիճակներում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,

ունենա առաջնորդի հատկանիշներ, մասնագիտական կարգապահություն, հեղինակություն, անձնական նախաձեռնություն, թիմային և անհատական աշխատանքի արդյունավետություն, կարողանա առաջնորդել ենթականերին բարդ մարտական, արագ փոփոխվող իրադրության պայմաններում,

գիտենա առօրյա խնդիրների կատարման կանոնադրական յուրաքանչյուր պահանջի գործնական նշանակությունը, դրան հասնելու առավել արդյունավետ եղանակները,

գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,

տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքը (գաղտնիքները) պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին,

տիրապետի խոսքի կուլտուրային և ռազմական ոճաբանությանը, տարբեր իրավիճակներում ճիշտ հաղորդակցվի ենթակաների հետ,

կարողանա հաղորդակցվել երկու օտար լեզուներով, ունենա մասնագիտական և ռազմատեխնիկական անհրաժեշտ բառապաշար,

կարողանա կատարել ֆիզիկական պատրաստության նորմացույցները, կազմակերպել և մեթոդապես ճիշտ անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքները և սպորտմասսայական միջոցառումները,

գիտենա շարային կանոնադրության դրույթները, կարողանա հստակորեն կատարել շարային վարժաձևերը, գրագետ կերպով ղեկավարել ստորաբաժանումների շարքերը, պահպանել օրինակելի արտաքին տեսք և ճշտորեն կրել զինվորական համազգեստը.

29. Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտության եզրափակիչ պետական որակավորման պահանջները`

Տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտության ռազմական կառավարման բակալավր եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

30. Ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները`

Ամփոփիչ ատեստավորման բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը և հաստատում ռազմական ուսումնական հաստատության գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

«Մարտավարություն» /համալիր/,

«Տանկի նյութական մաս, շահագործում և սպասարկում» /համալիր/,

«Տանկի սպառազինություն և հրաձգություն տանկից»:

(15-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

Հավելված 16

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`     Հրետանային ստորաբաժանումների կառավարում

                        ___________________________________________

                                     ծածկագիր, անվանում

 

    Որակավորման աստիճանը`     Ռազմական կառավարման բակալավր

                        ___________________________________________

                                      անվանում

 

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

I.ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը` ռազմական կառավարման բակալավր.

Հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է.

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրը մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրը բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո կարող է զբաղեցնել հրետանային դասակի, մարտկոցի հրամանատարի կամ դրանց հավասարազոր պաշտոն.

3. Մասնագիտական գործունեության բնագավառը`

հրետանային դասակի, մարտկոցի կառավարում.

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`

հրետանային դասակներ, մարտկոցներ.

5. Մասնագիտական գործունեության տեսակները`

1) հրամանատարական,

2) ռազմամանկավարժական,

3) ռազմատեխնիկական,

4)վարչատնտեսական.

6. Հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման բակալավրի հիմնական գործառույթներն են`

1) ղեկավարում և վերահսկում,

2) խնդիրների առաջադրում,

3) որոշումների ընդունում,

4) գործունեության ապահովման կազմակերպում,

5) փոխգործողության և կառավարման կազմակերպում,

6) ուսուցում և վերապատրաստում.

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ռազմական կառավարման բակալավրը պարտավոր է`

1) տիրապետել մասնագիտական, ընդհանուր ռազմական, ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական, հասարակագիտական, լեզուներ կրթաբաժինների առարկաներին, զինվորական ծառայության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, ստորաբաժանման անձնակազմի ուսուցման ու դաստիարակության ժամանակակից պահանջներին,

2) ղեկավարել ենթակա ստորաբաժանումը խաղաղ և ճգնաժամային պայմաններում, կազմակերպել մարտական պատրաստությունն ու զորքերի ծառայությունը, հաստատել ամուր զինվորական կարգապահություն, ներքին կարգուկանոն, պահպանել մշտական բարձր մարտական պատրաստականություն, մարտունակություն ու գաղտնիության ռեժիմ,

3) նպատակային օգտագործել հաստիքային և տրված մարտական տեխնիկան ու սպառազինությունը, դրանց մարտական հնարավորությունները, կազմակերպել դրանց սպասարկումը, շահագործումն ու պահպանումը,

4) պահպանել դասակի ունեցվածքը, վարել վաշտային տնտեսությունը, մշակել ծառայողական ու մարտական փաստաթղթերը,

5) կատարելագործել իր մասնագիտական ունակություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը.

8.Ռազմական կառավարման բակալավրը պետք է ծանոթ լինի իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվ նյութերին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`

Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ բարձրագույն ռազմամասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ռազմական կառավարման բակալավրը կարող է կրթությունը շարունակել`

1) որակավորման բարձրացման դասընթացներում,

2) բարձրագույն ռազմական և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն.

11. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ կրթության (համապատասխան վկայական) կամ միջին մասնագիտական, արհեստագործական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մասին:

 

III. ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և զորային ստաժավորումների ծրագրերը.

13. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով.

14. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբաժինները`

Ա) Մասնագիտական առարկաների`

1) Հրետանու մարտավարություն և մարտական կիրառում

2) Հրետանու հրաձգություն և կրակի կառավարում

3) Հավանականության տես, և հրետ. կրակի կառ. հիմունք.

4) Հրետանային հետախուզություն

5) Տեղաերկրաբաշխական ապահովում

6) Մարտական աշխատանք

7) Հրթիռահրետանային սպառազինություն

8) Հրթիռահրետանային սպառազինության շահագործում

Բ) Ընդհանուր ռազմական առարկաների`

1) Զինվորական մանկավարժություն

2) Զինվորական հոգեբանություն

3) Ռազմաինժեներական պատրաստություն

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ

5) Ռազմական տեղագրություն

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ

7) Ռազմաիրավական պատրաստություն

8) Կապի միջոցներ և կառավարում

9) Պատերազմների պատմություն և ռազմարվեստ

10) Ընդհանուր մարտավարություն

11) Ավտոմոբիլային պատրաստություն

12) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն

13) Ռազմաբժշկական պատրաստություն

14) Հրազենի կրակային պատրաստություն

15) Ֆիզիկական պատրաստություն

16) Շարային պատրաստություն

17) Առաջնորդում և կառավարում

18) Համազորային կանոնադրություններ

Գ) Ընդհանուր գիտական և ինժեներատեխնիկական առարկաների`

1) Բարձրագույն մաթեմատիկա

2) Ֆիզիկա

3) Ինժեներական գրաֆիկա

4) Կոնստրուկցիոն նյութեր

5) Տեսական մեխանիկա

6) Նյութերի դիմադրություն

7) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր

8) Էլեկտրատեխնիկայի և էլեկրոնիկայի հիմունքներ

9) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ

 

Դ) Հասարակագիտական առարկաների`

1) Հայ եկեղեցու պատմություն

2) Փիլիսոփայություն

3) Զինվորական էթիկա և մշակույթ

4) Քաղաքագիտություն

5) Միջազգային մարդասիրական իրավունք

6)Հայոց պատմություն

Ե) Լեզուների

1) Հայոց լեզու

2) Ռուսաց լեզու

3) Անգլերեն /գերմաներեն/

4) Ադրբեջաներեն /թուրքերեն/:

Զ)ՈՒսուցման ամփոփում

1) Ամփոփիչ ատեստավորում:

 

IV. ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԿՐԵԴԻՏՆԵՐԸ

 

15. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (40% 1908 ժամ), 94 կրեդիտ`

1) Հրետանու մարտավարություն և մարտական կիրառում` 396 ժամ, 20 կրեդիտ

2) Հրետանու հրաձգություն և կրակի կառավարում` 618 ժամ, 30 կրեդիտ

3) Հավանականության տես. և հրետ. կրակի կառ. հիմունք.` 56 ժամ, 3 կրեդիտ

4) Հրետանային հետախուզություն` 186 ժամ, 9 կրեդիտ

5) Տեղաերկրաբաշխական ապահովում` 60 ժամ, 3 կրեդիտ

6) Մարտական աշխատանք` 236 ժամ, 11 կրեդիտ

7) Հրթիռահրետանային սպառազինություն` 296 ժամ, 15 կրեդիտ

8) Հրթիռահրետանային սպառազինության շահագործում` 60 ժամ,3 կրեդիտ

 

16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (31% 1492 ժամ), 75 կրեդիտ`

1) Զինվորական մանկավարժություն` 96 ժամ, 5 կրեդիտ

2) Զինվորական հոգեբանություն` 84 ժամ, 4 կրեդիտ

3) Ռազմաինժեներական պատրաստություն`86 ժամ, 4 կրեդիտ

4) Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ` 60 ժամ, 3 կրեդիտ

5) Ռազմական տեղագրություն` 100 ժամ, 5 կրեդիտ

6) Ցամաքային զորքերի ՀՕՊ`20 ժամ, 1 կրեդիտ

7) Ռազմաիրավական պատրաստություն` 70 ժամ, 3 կրեդիտ

8) Կապի միջոցներ և կառավարում`82 ժամ, 4 կրեդիտ

9) Պատերազմների պատմություն և ռազմարվեստ` 54 ժամ, 3 կրեդիտ

10) Ընդհանուր մարտավարություն` 74 ժամ, 4 կրեդիտ

11) Ավտոմոբիլային պատրաստություն` 224 ժամ, 11 կրեդիտ

12) Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն`60 ժամ, 3 կրեդիտ

13) Ռազմաբժշկական պատրաստություն` 34 ժամ, 2 կրեդիտ

14) Հրազենի կրակային պատրաստություն` 60 ժամ, 3 կրեդիտ

15) Ֆիզիկական պատրաստություն` 220 ժամ, 11 կրեդիտ

16) Շարային պատրաստություն` 60 ժամ, 3 կրեդիտ

17) Առաջնորդում և կառավարում` 32 ժամ, 2 կրեդիտ

18) Համազորային կանոնադրություններ 76 ժամ, 4 կրեդիտ

17. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (16% 784 ժամ), 39 կրեդիտ`

1) Բարձրագույն մաթեմատիկա` 180 ժամ, 9 կրեդիտ

2) Ֆիզիկա` 140 ժամ, 7 կրեդիտ

3) Ինժեներական գրաֆիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

4) Կոնստրուկցիոն նյութեր` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Տեսական մեխանիկա` 50 ժամ, 2 կրեդիտ

6) Նյութերի դիմադրություն` 50 ժամ, 2 կրեդիտ

7) Մեքենաների մասեր և բարձրացնող սարքեր` 74 ժամ, 5 կրեդիտ

8) Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներ` 110 ժամ, 6 կրեդիտ

9) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ` 80 ժամ, 4 կրեդիտ

18.ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (6% 290 ժամ), 14 կրեդիտ

1) Հայ եկեղեցու պատմություն` 20 ժամ, 1 կրեդիտ

2) Փիլիսոփայություն` 50 ժամ, 2 կրեդիտ

3) Զինվորական էթիկա և մշակույթ` 50 ժամ, 3 կրեդիտ

4) Քաղաքագիտություն` 50 ժամ, 2 կրեդիտ

5) Միջազգային մարդասիրական իրավունք` 40 ժամ, 2 կրեդիտ

6) Հայոց պատմություն` 80 ժամ, 4 կրեդիտ

19. ԼԵԶՈՒՆԵՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆ (7% 350 ժամ), 18 կրեդիտ`

1) Հայոց լեզու` 80 ժամ, 4 կրեդիտ

2) Ռուսաց լեզու` 70 ժամ, 4 կրեդիտ

3) Անգլերեն լեզու /գերմաներեն/` 100 ժամ, 5 կրեդիտ

4) Ադրբեջաներեն /թուրքերեն/ ` 100 ժամ, 5 կրեդիտ

Ընդամենը 4824 ժամ, 240 կրեդիտ:

 

V. ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ ռազմական բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 204 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները` 150 շաբաթ,

2) զորային ստաժավորումները` 7 շաբաթ,

3) քննաշրջանները` 24 շաբաթ,

4) պետական քննությունները` 3 շաբաթ,

5) արձակուրդները` 20 շաբաթ:

 

VI. ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ուսումնական հաստատությունը ինքնուրույն մշակում է ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը.

22. Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, սեմինար, խմբային, գործնական, լաբորատոր պարապմունքներ, ինքնուրույն և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և զորային ստաժավորումներ) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ շրջանում կուրսանտի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 30%-ը,

2) Կուրսանտի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ուսումնական հաստատությունը: Տվյալ դասընթացից կուրսանտի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով, այն պետք է հաշվի առնի կուրսանտի ակտիվությունը դասընթացների և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի(ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60 %-ը` ամփոփիչ ատեստավորման արդյունքով,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևը բանավոր, գրավոր կամ գրավորբանավորն է: Ռազմական ուսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) Կուրսանտի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ուսումնական հաստատությունն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակվում է` գիտելիքների գնահատման քսան բալային համակարգով, ինչպես նաև «ստուգված» և «չստուգված»,

5) Կուրսային աշխատանքը դիտվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանք կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ամբողջ շրջանում դրանք չպետք է գերազանցեն 5-ը,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և զորային ստաժավորումների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը երաշխավորական բնույթ է կրում և կուրսանտի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կրթաբլոկին հատկացրած ժամաքանակներին վերաբերող դասընթացներից կուրսանտների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունը իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

23. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

24. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջներ`

1) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի կուրսանտի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական (սեմինար) պարապմունքներին,

2) Բարձրորակ մասնագետի պատրաստումը և կուրսանտի մուտքը տարբեր տեղեկատվական աղբյուրներ ապահովող անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծումը,

3) Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր կուրսանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, զորային ստաժավորումներ, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

4) Ռազմական ուսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով և տեղեկատու գրականությամբ.

25. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ռազմական կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ուսումնական հաստատությունը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, սեմինար, գործնական, խմբային և լաբորատոր պարապմունքների նախապատրաստման ու հետազոտական աշխատանքների կատարումը.

26. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Կուրսանտի զորային ստաժավորումը մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ռազմական ուսումնական հաստատությունն է: Զորային ստաժավորումը կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունն օգտագործել իր հետագա ծառայության ընթացքում:

Զորային ստաժավորումը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի մշտական պատրաստականության հրետանային զորամասերում:

 

VII. ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Ռազմական կառավարման բակալավրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

28. Ռազմական կառավարման բակալավրը պետք է`

1) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմնադրույթները, զինված ուժերի կառուցվածքն ու նշանակությունը, հաստիքային, տրված ու աջակցող ստորաբաժանումների (զբաղեցրած պաշտոնից 12 աստիճանով վերև) կազմակերպական կառուցվածքը, մարտական հնարավորությունները և դրանց մարտական կիրառման հիմքերը,

2) գիտենա զինված պայքարի ընդհանուր համակարգի բնույթն ու բովանդակությունը, մարտակարգի տարրերի փոխադարձ կապերն ու դրանում սեփական ստորաբաժանման տեղը, օժտված լինի զարգացած մարտավարական մտածողությամբ, վստահորեն կողմնորոշվի տեղանքում և իրավիճակի տարբեր պայմաններում, կարողանա ընդունել հիմնավորված որոշումներ և կազմակերպել դրանց կատարումը, ինքնուրույնաբար գործել ընձեռված իրավունքների սահմաններում,

3) գիտենա համազորային մարտի և դրանում հրետանու կիրառման տեսության հիմունքները, հրետանային դասակի, մարտկոցի հրամանատարի` մարտը կազմակերպելու աշխատանքի կարգը, կարողանա կառավարել հաստիքային, տրված ու աջակցող ուժերի և միջոցների գործողությունները, կատարել կրակային խնդիրներ, կազմակերպել փոխգործակցություն այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ,

4) գիտենա հրետանու կրակային ստորաբաժանումների մարտական աշխատանքի ձեռնարկի հիմնական պահանջներն ու մարտական պատրաստության հիմնական նորմացույցները հրետանային ստորաբաժանումների համար, մարտկոցի ավագ սպայի, կրակային դասակի հրամանատարի, հրանոթի (ականանետի, մարտական մեքենայի) հրամանատարի և հաշվարկի համարների պարտականությունները, աշխատանքի բովանդակությունն ու կարգը, կարողանա հրետանային հետախուզական միջոցներով ճիշտ կազմակերպել հրետանային հետախուզությունը,

5) կարողանա արտակարգ իրավիճակներում ծառայողական ու մարտական խնդիրների համատեղ կատարման և զինված կոնֆլիկտների ժամանակ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,

6) ունենա առաջնորդի հատկանիշներ, մասնագիտական կարգապահություն, հեղինակություն, անձնական նախաձեռնություն, թիմային և անհատական աշխատանքի արդյունավետություն, կարողանա առաջնորդել ենթականերին բարդ մարտական, արագ փոփոխվող իրադրության պայմաններում,

7)գիտենա առօրյա խնդիրների կատարման կանոնադրական յուրաքանչյուր պահանջի գործնական նշանակությունը, դրան հասնելու առավել արդյունավետ եղանակները,

8) գիտենա ստորաբաժանման ամենօրյա գործունեությունը կազմակերպելու հրամանատարի պլանային աշխատանքի համակարգը, կարողանա կազմակերպել օրակարգի միջոցառումների կատարումը, զորակոչային (պայմանագրային) զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքների անցկացումը,

9) կարողանա պահպանել ստորաբաժանման մշտական մարտական պատրաստականությունը, կառավարել դրա գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս,

10) կարողանա կազմակերպել ստորաբաժանման ներքին ծառայությունը, պահպանել ներքին կարգն ու ապահովել զինվորական ծառայության անվտանգ պայմանները, վերահսկել օրվա վերակարգի անձանց պարտականությունները, նախապատրաստել ու ստուգել զինծառայողների կողմից ծառայության կրումը,

11) կարողանա վարել վաշտային տնտեսությունը, կազմակերպել զինծառայողների տեղաբաշխումը, կյանքի ու կենցաղի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ստորաբաժանման գործունեությունն ապահովող նյութական ու ֆինանսական միջոցների պահանջարկը, ստացումն ու օգտագործումը,

12) գիտենա զինծառայողների միջև հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական, կանոնադրական ու բարոյական նորմերն ու կանոնները, կարողանա համախմբել ստորաբաժանման զինծառայողներին,

13) գիտենա ուսուցման ու դաստիարակության հոգեբանամանկավարժական հիմունքներն ու տիրապետի դրանց մեթոդիկաներին, կարողանա կազմակերպել ու անցկացնել իրավակարգն ու զինվորական կարգապահությունը պահպանելու միջոցառումները, ենթակաների հետ տարվող անհատական դաստիարակչական աշխատանքը, ճշտել նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակը,

14) գիտենա հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի, կապի ու կառավարման միջոցների` ամենօրյա գործունեության ընթացքում մարտական կիրառման ու օգտագործման հիմքերը, կառուցվածքը, մարտավարատեխնիկական բնութագրերը, կարողանա տեխնիկապես սարքին պահել և արդյունավետորեն կիրառել հաստիքային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կապի ու կառավարման միջոցները, սահմանել ու ապահովել սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման անվտանգության պահանջների կատարումը, ինքնուրույնաբար յուրացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշները,

15) տիրապետի ռազմամասնագիտական ոլորտում կիրառվող տեղեկության հավաքման, մշակման, պահպանման ու օգտագործման համակարգչային տեխնոլոգիաներին, պետական գաղտնիքը (գաղտնիքները) պահպանելու և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու պահանջներին,

16) տիրապետի խոսքի կուլտուրային և ռազմական ոճաբանությանը, տարբեր իրավիճակներում ճիշտ հաղորդակցվի ենթակաների հետ,

17) կարողանա հաղորդակցվել երկու օտար լեզուներով, ունենա մասնագիտական և ռազմատեխնիկական անհրաժեշտ բառապաշար,

18) կարողանա կատարել ֆիզիկական պատրաստության նորմացույցները, կազմակերպել և մեթոդապես ճիշտ անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքները և սպորտմասսայական միջոցառումները,

19) գիտենա շարային կանոնադրության դրույթները, կարողանա հստակորեն կատարել շարային վարժաձևերը, գրագետ կերպով ղեկավարել ստորաբաժանումների շարքերը, պահպանել օրինակելի արտաքին տեսք և ճշտորեն կրել զինվորական համազգեստը.

29.Ռազմական կրթություն մասնագիտության եզրափակիչ պետական

որակավորման պահանջները`

Հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտության ռազմական կառավարման բակալավրի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

30. Պետական քննությանը ներկայացվող պահանջները`

Ամփոփիչ ատեստավորման բովանդակությունը, անցկացման ձևը և կուրսանտների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը և հաստատում ռազմական ուսումնական հաստատության գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

«Հրետանու մարտավարություն և մարտական կիրառում» /համալիր/,

«Հրետանու հրաձգություն և կառավարում»,

«Հրթիռահրետանային սպառազինություն և շահագործում» /համալիր/:

 

(16-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման