Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ...

 

 

110.1171.110213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 1171-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

Հավելված 18

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. դեկտեմբերի 25-ի

N 1171-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`         Միավորումների, զորամասերի կառավարում

                            _________________________________________

                                      ծածկագիր, անվանում

 

    Որակավորման աստիճանը`         Ռազմական կառավարման մագիստրոս

                            _________________________________________

                                           անվանում

 

ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

I. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ:

1. Շրջանավարտի որակավորումը` ռազմական կառավարման մագիստրոս.

Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի տևողությունը 1 տարի է:

2. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսը բարձրագույն ռազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո կարող է զբաղեցնել միավորման, զորամասի հրամանատարի կամ հավասարազոր պաշտոն.

3. Մասնագիտական գործունեության բնագավառը`

Միավորումների, զորամասերի (ստորաբաժանումների) կառավարում.

4. Մասնագիտական գործունեության օբյեկտները`

միավորումներ, զորամասեր, ստորաբաժանումներ.

5. Մասնագիտական գործունեության տեսակները`

1) հրամանատարական,

2) շտաբային,

3) ռազմատեխնիկական,

4) վարչատնտեսական,

5) ռազմամանկավարժական,

6) գիտահետազոտական,

7) գիտատեխնիկական.

6. Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսի հիմնական գործառույթներն են`

1) ղեկավարում, հսկում և վերահսկում,

2) խնդիրների առաջադրում,

3) կառավարչական որոշումների ընդունում,

4) գործունեության պլանավորում,

5) գործունեության ապահովման կազմակերպում,

6) փոխգործողության և կառավարման կազմակերպում,

7) ուսուցում և վերապատրաստում.

7. Որակավորման պահանջները`

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ռազմական կառավարման մագիստրոսը պարտավոր է`

1) ունենալ հումանիտար, գիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ գիտելիքների համապատասխան մակարդակ,

2) կարողանալ ինքնուրույն ընդունել որոշումներ և հասնել դրանց իրագործմանը` հաշվի առնելով սոցիալական և բնապահպանական հնարավոր հետևանքները,

3) մշտապես զարգացնել իր գիտելիքները և հմտությունները, վերլուծել հասարակության տնտեսական և սոցիալական խնդիրները,

4) լիարժեք տիրապետել մայրենի լեզվին, իմանալ օտար լեզուներ` մասնագիտական գործունեության մեջ օգտագործելու և մասնագիտական գրականությունից օգտվելու համար բավարար մակարդակի,

5) ծանոթ լինել համաշխարհային և հայրենական մշակույթի հիմնադրույթներին, կատարելագործել իր մասնագիտական ունակություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը.

8. Ռազմական կառավարման մագիստրոսը պետք է տիրապետի մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվ այլ ակտերին.

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը`

Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ բարձրագույն ռազմական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ռազմական կառավարման մագիստրոսը պետք է կրթությունը շարունակի`

1) որակավորման բարձրացման դասընթացներում,

2) հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական և այլ գիտական հաստատություններում:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդին ներկայացվող կրթական մակարդակը`

1) բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն` բակալավրի աստիճան,

2) բարձրագույն քաղաքացիական կրթություն` բակալավրի աստիճան.

11. Դիմորդը պետք է ունենա`

1) բարձրագույն ռազմամասնագիտական, մասնագիտական կրթության դիպլոմ (բակալավրի որակավորման աստիճան),

2) վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների վկայականներ:

 

III. ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչին համապատասխան և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը և ուսումնական դասընթացների ծրագրերը.

13. Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշչով.

14. Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբաժինները`

ա) Միջազգային և ազգային անվտանգություն`

1) Քաղաքագիտություն,

2) Միջազգային հարաբերությունների տեսություն,

3) Համաշխարհային քաղաքականության առկա խնդիրներ,

4) Տարածաշրջանային անվտանգության կառույցներ,

5) Ազգային անվտանգության քաղաքականության ձևավորում,

6) Ազգային անվտանգության կառուցվածք,

բ) Առաջնորդման և կառավարման`

1) Պետական իրավունք և ռազմական վարչարարություն,

2) Ռեսուրսների կառավարում և ռազմական տնտեսագիտություն,

3) Տեղեկատվական հակամարտություն,

4) Վարժանքների մեթոդիկա, կազմակերպում և ղեկավարում`

5) Էթիկա /Բարոյագիտություն/, առաջնորդում և ղեկավարի հոգեբանություն,

6) Քաղաքացիական զինվորական հարաբերություններ,

7) Խոսքի մշակույթ և ռազմական ոճաբանություն,

8) Ռազմական էկոլոգիա և բնապահպանական հիմնախնդիրներ,

9) Օտար լեզու,

գ) Ռազմական մասնագիտության`

1) Պատերազմների և ռազմարվեստի պատմություն,

2) Ռազմական տեսության հիմունքներ,

3) Օպերատիվ արվեստ,

4) Ընդհանուր մարտավարություն,

5) Շտաբների ծառայության կազմակերպում,

6) Հետախուզություն և օտարերկրյա բանակներ,

7) Մարտական ապահովում,

8) Թիկունքային և տեխնիկական ապահովում,

9) Աջակցող ստորաբաժանումների մարտավարություն,

10) Զինված ընդհարումների իրավունք,

դ) Դասընթացի ամփոփում`

1) Հրամանատարաշտաբային /խմբային/ վարժանք,

2) Մագիստրոսական թեզ,

3) Ամփոփիչ ատեստավորում:

 

IV. ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՐԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

 

15. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԲԱԺԻՆ (7% 84 ժամ) (4 կրեդիտ)`

1) Քաղաքագիտություն` 18 ժամ (1 կրեդիտ),

2) Միջազգային հարաբերությունների տեսություն` 12 ժամ (0,5 կրեդիտ),

3) Համաշխարհային քաղաքականության առկա խնդիրներ` 12 ժամ (0,5 կրեդիտ),

4) Տարածաշրջանային անվտանգության կառույցներ` 16 ժամ (1 կրեդիտ),

5) Ազգային անվտանգության քաղաքականության ձևավորում`12 ժամ (0,5 կրեդիտ),

6) Ազգային անվտանգության կառուցվածք` 14 ժամ(0,5 կրեդիտ).

16. ԱՌԱՋՆՈՐԴՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԲԱԺԻՆ (27% 326 ժամ) (16 կրեդիտ)`

1) Պետական իրավունք և ռազմական վարչարարություն` 30 ժամ (1,5 կրեդիտ),

2) Ռեսուրսների կառավարում և ռազմական տնտեսագիտություն` 20 ժամ (1 կրեդիտ),

3) Տեղեկատվական հակամարտություն` 26 ժամ (1 կրեդիտ),

4) Վարժանքների մեթոդիկա, կազմակերպում և ղեկավարում` 30 ժամ (1,5 կրեդիտ),

5) Էթիկա /Բարոյագիտություն/, առաջնորդում և ղեկավարի հոգեբանություն` 60 ժամ (3 կրեդիտ),

6) Քաղաքացիական-զինվորական հարաբերություններ` 20 ժամ (1 կրեդիտ),

7) Խոսքի մշակույթ և ռազմական ոճաբանություն` 40 ժամ (2 կրեդիտ),

8) Ռազմական էկոլոգիա և բնապահպանական հիմնախնդիրներ` 16 ժամ (1 կրեդիտ),

9) Օտար լեզու 84 ժամ (4 կրեդիտ).

17. ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԲԱԺԻՆ (66% 790 ժամ) (40 կրեդիտ)`

1) Պատերազմների և ռազմարվեստի պատմություն` 30 ժամ (1,5 կրեդիտ),

2) Ռազմական տեսության հիմունքներ` 26 ժամ (1 կրեդիտ),

3) Օպերատիվ արվեստ` 40 ժամ (2 կրեդիտ),

4) Ընդհանուր մարտավարություն` 350 ժամ (18 կրեդիտ),

5) Շտաբների ծառայության կազմակերպում` 60 ժամ (3 կրեդիտ),

6) Հետախուզություն և օտարերկրյա բանակներ` 40 ժամ (2 կրեդիտ),

7) Մարտական ապահովում` 100 ժամ (5 կրեդիտ),

8) Թիկունքային և տեխնիկական ապահովում` 50 ժամ (2,5 կրեդիտ),

9) Աջակցող ստորաբաժանումների մարտավարություն` 76 ժամ (4 կրեդիտ),

10) Զինված ընդհարումների իրավունք` 18 ժամ (1 կրեդիտ):

 

V. ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

18. Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը 42 շաբաթ է, որից`

1) ուսումնական պարապմունքները` 35 շաբաթ,

2) մագիստրոսական թեզի պաշտպանություն` 2 շաբաթ,

3) քննաշրջանը և ամփոփիչ ատեստավորումը` 5 շաբաթ:

 

VI. ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

19. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ռազմական ուսումնական հաստատությունը ինքնուրույն մշակում է ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման կրթական ծրագիրը.

20. Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները`

1) ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություններ, խմբային քննարկումներ, խմբային և գործնական պարապմունքներ, կուրսային աշխատանքների և ռեֆերատների խորհրդատվություն) և ծավալները դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը: ՈՒսուցման ողջ ընթացքում ունկնդրի տեսական ուսուցումը չպետք է գերազանցի ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռի 70% ը,

2) ՈՒնկնդրի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է ռազմական ուսումնական հաստատությունը: Տվյալ դասընթացից ունկնդրի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով և պետք է հաշվի առնվի ունկնդրի ակտիվությունը դասընթացների և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի(ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60 %ը` ամփոփիչ ատեստավորման արդյունքով,

3) Քննությունների անցկացման հիմնական ձևերն են` բանավոր, գրավոր կամ գրավորբանավոր: Ռազմական ուսումնական հաստատության իրավունքն է ուսումնական դասընթացների ամփոփիչ ատեստավորման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը,

4) ՈՒնկնդրի գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում ռազմական ուսումնական հաստատությունը ինքնուրույն է սահմանում գնահատման սանդղակը և կարգը: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակվում է` գիտելիքների գնահատման քսան բալային համակարգով, ինչպես նաև «ստուգված» և «չստուգված»,

5) Կուրսային աշխատանքը /ռեֆերատը/ համարվում է դասընթացի ուսումնական բաղադրիչ և մտնում այդ դասընթացին հատկացված դասաժամերի հաշվարկի մեջ: Հիմնական մասնագիտական դասընթացից կուրսային աշխատանք /ռեֆերատ/ կատարելը պարտադիր է,

6) Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների և կուրսային աշխատանքի /ռեֆերատի/ համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը,

7) Ֆակուլտատիվ /կամ ընտրական առարկաների/ դասընթացների կրթաբաժնի ցանկը երաշխավորական բնույթ է կրում և ունկնդրի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում պարտադիր է կրթաբաժնին հատկացրած ժամաքանակներին վերաբերող դասընթացներից ունկնդիրների գիտելիքների ստուգումը և գնահատումը,

8) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունը իրավասու է 15%ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբաժիններին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 20%-ի սահմաններում.

21. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները`

1) Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի ռազմական մասնագետներով և պրոֆեսորադասախոսական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և զբաղվում են հետազոտական ու գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում զինվորական ծառայության և աշխատանքի փորձ,

2) Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները կազմում են պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը,

3) Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես կազմում են ընդհանուրի 50%-ից ոչ պակասը.

22. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները`

1) Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը ներառում է ունկնդրի մասնակցությունը մասնագիտական դասընթացների գործնական պարապմունքներին,

2) Բարձրորակ մասնագետի պատրաստումը և ունկնդրի մուտքը տարբեր տեղեկատվական աղբյուրներ ապահովող անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծումը,

3) Ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ունկնդրի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր, տեղեկատվական համացանցային ռեսուրսներ և տվյալների բազաներ, որոնք, ըստ բովանդակության, համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական պարապմունքներ, կուրսային աշխատանքների /ռեֆերատների/ խորհրդատվություն, ծրագրեր) մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով,

4) Ռազմական ուսումնական հաստատության գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և համացանցին միացրած համակարգիչներով.

23. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող ռազմական ուսումնական հաստատությունը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված տեսական, գործնական և խմբային պարապմունքների նախապատրաստման ու հետազոտական աշխատանքների կատարումը.

24. Զորային ստաժավորման կազմակերպման պահանջները`

Զորային ստաժավորում ռազմական կառավարման մագիստրոսի պատրաստման համար կրթական ծրագրով չի նախատեսվում:

 

VII. ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ռազմական կառավարման մագիստրոսրը պետք է կարողանա լուծել սույն չափորոշիչի 1.2. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները.

26. Ռազմական կառավարման մագիստրոսը պետք է`

1) Միջազգային և ազգային անվտանգության բնագավառում.

ա) տիրապետի միջազգային հարաբերությունների տեսությանը, համաշխարհային և ազգային անվտանգության քաղաքականության ձևավորման հիմունքներին,

բ) կարողանա վերլուծել միջազգային և տարածաշրջանային անվտանգային կառույցների ազդեցությունը քաղաքականության ընտրության հնարավորությունների և ռազմական գործողությունների վրա,

գ) գիտենա միջազգային և տարածաշրջանային անվտանգային կառույցները և դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքականության ընտրության վրա,

դ) գիտենա Հայաստանի Հանրապետության քաղաքականության ձևավորման գործընթացը և ազգային անվտանգության կառուցվածքը,

ե) տիրապետի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կազմակերպման և ռազմավարության ձևավորման գործընթացին,

զ) գիտենա քաղաքական մշակույթի գործառույթները, հասարակության քաղաքական կյանքի էությունը և քաղաքական համակարգի առանձնահատկությունները, ազգայինէթնիկական գործոնի դերը համաշխարհային քաղաքականության մեջ, ազգային քաղաքականության և գաղափարախոսության էությունը,

է) կարողանա ընկալել քաղաքական մտքի և մշակույթի զարգացման ընթացքը, ունակ լինի վերլուծել տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության գործընթացները, իր գիտելիքները ներդնի ՀՀ անվտանգության ապահովման, ազգային շահերին հետամուտ լինելու և ծառայողական խնդիրները իրականացնելու գործում,

ը)պատկերացնի համընդգրկուն և տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վրա,

2) Առաջնորդման և կառավարման բնագավառում.

ա) գիտենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի պետական ղեկավարման ու կառավարման իրավական հիմունքները,

բ) գիտենա պետական (սահմանադրական) և զինվորական իրավունքի տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորային կազմավորումների կենսագործունեության մեջ,

գ) գիտենա զինվորական կազմավորումների շինարարության և դրանց համալրման, կազմակերպման, կառավարման, նյութատեխնիկական մատակարարման ու զորահավաքային գործում պետական իշխանության մարմինների գործունեության նորմատիվ օրենսդրական կարգավորման հիմնադրույթները,

դ) կարողանա մարտական գործողությունների ժամանակ արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները,

ե) տիրապետի Հայաստանի Հանրապետությունում ընդունված տեղեկատվության տարածման ոլորտում առկա գործողությունների իրավական սահմանափակումներին,

զ) կարողանա պլանավորել տեղեկատվական գործողությունները և այն ժամանակին ինտեգրել մարտի (օպերացիայի) նախապատրաստման և անցկացման միջոցառումներում,

է) տիրապետի վարժանքների մեթոդիկային, հրամանատարական և վերահսկողական կառուցվածքներին ու բնութագրերին,

ը) տիրապետի հրամանատարական էթիկային, դրա կիրառմանը մարտական գործողություններին պատրաստվելու և վարելու ժամանակ,

թ) ունենա առաջնորդի հատկանիշներ ու հմտություններ, մասնագիտական կարգապահություն, հեղինակություն, անձնական նախաձեռնություն, թիմային և անհատական աշխատանքի արդյունավետություն, կարողանա առաջնորդել ենթականերին բարդ մարտական, արագ փոփոխվող իրադրության պայմաններում,

ժ) տիրապետի քաղաքացիական և զինվորական ոլորտների հարաբերություններին լիբերալ ու զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում անվտանգության ոլորտի բարեփոխումների ժամանակ,

ժա) տիրապետի խոսքի մշակույթին և ճարտասանության հիմունքներին, ռազմական ոճաբանությանը, տարբեր իրավիճակներում ճիշտ հաղորդակցվի ենթակաների հետ,

ժբ) գիտենա ռազմական էկոլոգիայի տեսական հիմունքները, տարածաշրջանային էկոլոգիական պրոբլեմները, կարողանա ապահովել զորքերի անվտանգ գործողությունները բարձր էկոլոգիական ռիսկի գոտիներում,

ժգ) կարողանա հաղորդակցվել երկու օտար լեզուներով, ունենա մասնագիտական և ռազմատեխնիկական անհրաժեշտ բառապաշար` 2 մակարդակով (ըստ,STANAG 6001-ի),

ժդ) կարողանա կատարել ֆիզիկական պատրաստության նորմացույցները, կազմակերպել և մեթոդապես ճիշտ անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքները և սպորտմասսայական միջոցառումները,

3) Ռազմական մասնագիտության բնագավառում.

ա) ունենա տեսական գիտելիքներ ռազմարվեստի զարգացման հիմնական պրոբլեմներից և օրինաչափություններից` գլխավոր ուշադրությունը դարձնելով համաշխարհային և տարածաշրջանային պատերազմների ու զինված կոնֆլիկտների ռազմարվեստի ուսումնասիրմանը,

բ) ունենա մարտերի (օպերացիաների), մարտական գործողությունների և պատերազմների արդյունքները մշակելու և վերլուծելու հմտություններ, անցյալի փորձից ուսանելի դասեր առնելու և իր գործունեության ընթացքում դրանք ստեղծագործաբար կիրառելու ունակություններ,

գ) կարողանա ռազմապատմական փորձն օգտագործել մարտադաշտում զորքերը կառավարելիս, անձնակազմին ուսուցանելիս և մարզելիս, զորքերում ռազմապատմական աշխատանք կատարելիս,

դ) տիրապետի ռազմական տեսության հիմունքներին և կարողանա կիրառել ծառայողական գործունեության ընթացքում,

ե) գիտենա Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինայի դրույթները, օպերատիվ արվեստի սկզբունքները և հիմնական գործոնները, օրինաչափություններն ու զարգացման փուլերը,

զ) գիտենա մարտավարության տեղն ու դերը ռազմարվեստում, ժամանակակից համազորային մարտի սկզբունքները, դրա բնորոշ գծերը, զինված պայքարի վարման եղանակներն ու միջոցները, միավորման (զորամասի) կազմի մեջ մտնող և ուժեղացման համար դրանց տրվող զորամասերի (ստորաբաժանումների) կազմակերպական հաստիքային կառուցվածքը, սպառազինությունը, տեխնիկան, մարտական հնարավորությունները,

է) կարողանա վերլուծել ու գնահատել իրավիճակը, կատարել անհրաժեշտ մարտավարական հաշվարկներ և ընդունել հիմնավորված որոշումներ, զորքերին հասցնել մարտական խնդիրներ,

ը) կարողանա իրեն ենթակա զորամասերի և ստորաբաժանումների ուժերն ու միջոցները գրագետ կիրառել մարտում (օպերացիայում), հմտորեն օգտագործել տրված ստորաբաժանումները, առաջադրված մարտական խնդիրները հաջողությամբ կատարել սահմանված ժամկետներում,

թ) կարողանա գնահատել անձնակազմի կողմից կատարված աշխատանքը,

ժ) տիրապետի շտաբի աշխատանքի կազմակերպմանը մարտում (օպերացիայում) և առօրյա գործունեության ընթացքում, պլանավորող փաստաթղթերի ձևակերպման կարգին և հաջորդականությանը, ստորաբաժանումների և զորամասերի գաղտնի ղեկավարման կազմակերպմանն ու իրականացմանը,

ժա) կարողանա մարտի (օպերացիայի) նախապատրաստման և վարման ընթացքում, իրադրության տարբեր պայմաններում ղեկավարել ենթականերին, գործնականորեն կիրառել մարտական կանոնադրությունների, ձեռնարկների դրույթներն ու հոդվածները,

ժբ) կարողանա կառավարման կետերում կազմակերպել պաշտոնատար անձանց աշխատանքը, կապի միջոցների, համակարգչային տեխնիկայի, կառավարման ավտոմատացման միջոցների արդյունավետ կիրառումը,

ժգ) գիտենա օպերատիվ և մարտավարական հետախուզության տեսակները, ուժերն ու միջոցները և դրա վարման եղանակները, հետախուզական զորամասերի ու ստորաբաժանումների մարտական կիրառման հիմունքները և մարտական հնարավորությունները, մարտական գործողությունների բոլոր տեսակներում հետախուզության կազմակերպման կարգը, արտերկրի բանակների միավորումների, զորամիավորումների ու զորամասերի մարտական հնարավորությունները, կազմակերպահաստիքային կառուցվածքը, սպառազինությունը, տեխնիկան և դրանց մարտական կիրառման հիմունքները, զարգացման հեռանկարները,

ժդ) կարողանա որոշել հետախուզության նպատակներն ու խնդիրները, կազմակերպել հետախուզություն, վերահսկել հետախուզության պլանի կատարումը, գնահատել հակառակորդին կոնկրետ օպերատիվ-մարտավարական իրավիճակում, վերլուծել կարևոր հետախուզական տվյալներ, ենթականերին ճշգրտորեն առաջադրել հետախուզության խնդիրներ,

ժե) կարողանա սեղմ ժամկետում կատարել մարտական ապահովման հաշվարկներ, ժամանակին գնահատել իրադրությունը և ընդունել հիմնավորված որոշումներ, արագ և հստակ խնդիրներ առաջադրել ենթականերին մարտական իրադրության տարբեր պայմաններում, մշակել մարտական ապահովման փաստաթղթեր,

ժզ) գիտենա զորքերի թիկունքային և տեխնիկական ապահովման հիմունքները համազորային մարտում և օպերացիայում,

ժէ) կարողանա կառավարել թիկունքային և տեխնիկական ապահովման ուժերն ու միջոցները մարտական գործողություններին նախապատրաստվելիս և վարելիս,

ժը) գիտենա միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները, աղբյուրները, սահմանումները, միջազգային և ներքին զինված ընդհարումների առանձնահատկությունները, պատերազմական գործողությունների վարման արգելված ձևերն ու միջոցները, զինծառայողների վարքը մարտական գործողությունների ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների դեպքում նախատեսված պատասխանատվությունը,

ժթ) կարողանա մարտական գործողությունների նախապատրաստման և իրագործման ընթացքում պահպանել ու կիրառել զինված ընդհարումների իրավունքի նորմերը, ուսուցանել ենթականերին պատերազմի և դրա վարման իրավունքը.

27. Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտության ամփոփիչ պետական որակավորման պահանջները`

Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է մասնագիտական առարկաների ամփոփիչ ատեստավորումը, որը թույլ է տալիս բացահայտել շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում.

28. Ռազմական կառավարման մագիստրոսի ավարտական որակավորման մագիստրոսական թեզի նախագծին ներկայացվող պահանջները`

Միավորումների, զորամասերի կառավարում մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսի ավարտական որակավորման մագիստրոսական թեզի նախագիծը ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները.

29. Ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները`

Ամփոփիչ ատեստավորման բովանդակությունը, անցկացման ձևը և ունկնդիրների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է ռազմական ուսումնական հաստատությունը և հաստատում նրա գիտական խորհուրդը: Դրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր հիմնական ուսումնական կրթաբաժիններից`

1) «Միջազգային և ազգային անվտանգություն»,

2) «Առաջնորդում և կառավարում»,

3) «Ռազմական մասնագիտություն»:

 

(18-րդ հավելվածը փոփ. 09.04.13 թիվ 347-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.12.2012
N 1171-Ն
Հրաման