041.0283.110599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 1999 թվականի թիվ 283
Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանին և նույն նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանին 1999 թվականի մայիսի 19-21-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` տրանսպորտի նախարարների եվրոպական հանձնաժողովի 83-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ե. Զախարյանի և Գ. Գրիգորյանի Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ե. Զախարյանի և Գ. Գրիգորյանի Լեհաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: