Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱ ...

 

 

041.0284.110599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 1999 թվականի թիվ 284

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցության շրջանակներում արդյունաբերության, տեխնոլոգիաների և էկոնոմիկայի կոմիտեի երկրորդ նիստը 1999 թվականի մայիսի 17-20-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի (10 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) հյուրերին տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը.

բ) նիստի անցկացման համար ապահովել համապատասխան սրահ և համաժամանակյա թարգմանություն (անգլերեն-հայերեն):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 3015,0 հազ. (երեք միլիոն տասնհինգ հազար) դրամի սահմաններում կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.05.1999
N 284
Որոշում