041.0286.110599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 1999 թվականի թիվ 286
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Վ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Վահրամ Գաբրիելյանի ու Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի քարտուղար Աշոտ Հովսեփյանի 1999 թվականի ապրիլի 14-18-ը Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, իսկ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ատոմային էներգիայի վարչության պետ Արամ Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի տեղակալ Վանիկ Ներսիսյանի գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(փոփ. տես 25.06.99 թիվ 378 որոշում)