Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ՓՈՌ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ՓՈՌ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ ...

 

 

040.0192.110313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2013 թվականի N 192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ՓՈՌ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Փոռ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ «Փոռ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:

3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`

1) Փոռ գյուղի հիմնական դպրոցի շենքի պահպանման համար «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախատեսել մեկ պահակակետի գծով անհրաժեշտ ծախսեր.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

ա. գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,

բ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Փոռ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,

գ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից բխող փոփոխությունները հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում վերաբաշխումներ կատարելու ժամանակ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2013
N 192-Ն
Որոշում