Սեղմել Esc փակելու համար:
Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԵՎ Մ. Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԵՎ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0289.110599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 1999 թվականի թիվ 289

 

Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԵՎ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Թադևոսյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արա Դարբինյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մարտիրոս պետրոսյանին 1999 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Եկատերինբուրգ` IV ռուսական տնտեսական ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Է. Թադևոսյանի և Ա. Դարբինյանի Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման միջոցների, իսկ Մ. Պետրոսյանի գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Է. Թադևոսյանի, Ա. Դարբինյանի և Մ. Պետրոսյանի Եկատերինբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.05.1999
N 289
Որոշում