030.0035.090313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհրդի ստեղծման մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
9 մարտի 2013 թվականի
ՆՀ-35-Ն