040.0198.120313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2013 թվականի N 198-Ա
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև որպես դրամաշնորհ հատկացված 2 508 100 000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև որպես դրամաշնորհ հատկացված 2 203 100 000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովների անցկացումը` կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կանոնադրական կապիտալի ավելացման որոշումներին, և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ