Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0200.130313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2013 թվականի N 200-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 24-ի N 55-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել մեկական թեկնածու` միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից նշանակել միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար և մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը ապահովել զորակոչի արդյունավետության բարձրացման նպատակով զորակոչի կազմակերպման ու անցկացման ռազմավարական վերանայման ծրագրի մշակումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի մարտի 13-ի

N 200-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության

ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության

ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության ներկայացուցիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.03.2013
N 200-Ա
Որոշում