031.0278.230499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական
ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության
կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր
կրող անձանց համար վիզային համակարգի պարզեցման մասին» 1999 թվականի
հունիսի 30-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված
պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը
համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 ապրիլի 1999թ.
ՆԿ-278