Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿ ...

 

 

040.0222.180313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2013 թվականի N 222-Ն

 

i

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 31-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով) հատկացված միջոցների հաշվին փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2013 թվականի համար` 465 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը կամ տեսակը չի համապատասխանի սույն որոշման հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 14-ի

N 222-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|Փորձաքննության տեսակը           |Միավորի     |Քանակը|Ընդամենը    |

|                                |նախահաշվային|(հատ) |նախահաշվային|

|                                |արժեքը      |      |արժեքը      |

|                                |(դրամ)      |      |(հազ. դրամ) |

|________________________________|____________|______|____________|

|Շինարարատեխնիկական              |       27900|   493|     13760.0|

|________________________________|____________|______|____________|

|այդ թվում`                      |            |      |            |

|________________________________|____________|______|____________|

|- շինարարատեխնիկական            |       27900|   350|      9768.0|

|________________________________|____________|______|____________|

|- անշարժ գույքի գնահատման       |       27900|   143|      3992.0|

|________________________________|____________|______|____________|

|Տնտեսագիտական                   |       83700|    55|      4606.0|

|________________________________|____________|______|____________|

|այդ թվում`                      |            |      |            |

|________________________________|____________|______|____________|

|- հաշվապահական                  |       83700|    35|      2931.0|

|________________________________|____________|______|____________|

|- ֆինանսատնտեսագիտական          |       83700|    20|      1675.0|

|________________________________|____________|______|____________|

|Ապրանքագիտական                  |       13950|   332|      4634.0|

|________________________________|____________|______|____________|

|այդ թվում`                      |            |      |            |

|________________________________|____________|______|____________|

|- ապրանքի գնահատման             |       13950|   200|      2791.0|

|________________________________|____________|______|____________|

|- գույքային վնասի չափի որոշման  |       13950|   132|      1843.0|

|________________________________|____________|______|____________|

|Ընդամենը                        |            |   880|     23000.0|

._________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2013
N 222-Ն
Որոշում