031.0279.23.0499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական
ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության
կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտք
արտոնագրի փոխադարձ վերացման մասին» 1998 թվականի նոյեմբերի 24-ին
Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը
քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 ապրիլի 1999թ.
ՆԿ-279