031.0283.230499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հայկ
ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական
ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում «Հայաստանի
Հանրապետության կառավարության և Առողջապահության համաշխարհային
կազմակերպության միջև տեխնիկական խորհրդատվական համագործակցության
հարաբերություններ հաստատելու մասին» 1997 թվականի սեպտեմբերի 17-ին
Սամբուլում ստորագրված համաձայնագիրը քննարկելիս:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998
թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական
ներկայացուցիչ նշանակելու մասին» ՆԿ-87 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 ապրիլի 1999թ.
ՆԿ-283