Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0210.180313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2013 թվականի N 210-Ա

 

Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Անվանի բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Սահակյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի մարտի 18-ի

N 210-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

                                

    Պ. Սաֆարյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Դարբինյան       - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Վարդանյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Աֆյան           - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                         տեղակալ

 

Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան            (համաձայնությամբ)

 

    Լ. Անանյան        - «Հայաստանի գրողների միություն» հասարակական

                        կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Գ. Մանասյան       - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Իսահակյան      - ՀՀ ԳԱԱ-ի «Մ. Աբեղյանի անվան գրականության

                        ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Ս. Մուրադյան      - մանկագիր (համաձայնությամբ)

 

    Ա. Սահակյան       - Ա. Սահակյանի կինը (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.2013
N 210-Ա
Որոշում