031.0284.230499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ֆելիքս
ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական
ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 1999 թվականի
ապրիլի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության
կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության
և ծրագրի իրականացման պայմանագիրը» քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 ապրիլի 1999թ.
ՆԿ-284