Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ...

 

 

040.0218.180313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2013 թվականի N 218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 16.04.2020 թիվ 570-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 21-ի

N 218-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և գնահատված ռիսկերի հիման վրա սահմանային հսկողության (այսուհետ` վերահսկողություն) հետ կապված հարաբերությունները, որի նպատակն է վտանգավոր սննդամթերքի ներմուծման կանխումը, ինչպես նաև սահմանային անցման կետերում պետական վերահսկողության համապատասխան գործիքակազմի (փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, փորձաքննություն) ընտրության իրականացումը` կախված սննդամթերքի ռիսկայնության աստիճանից:

2. Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործիքակազմի ընտրությունը հիմնված է ներմուծվող սննդամթերքի ընդհանուր ռիսկի վրա, որն իրենից ներկայացնում է ըստ սննդամթերքի տեսակի ռիսկերի, յուրաքանչյուր սննդամթերքին բնորոշ (անհատական) ռիսկերի և ռիսկայնությունը որոշող այլ չափանիշների հանրագումար:

 

2. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԻ

 

3. Ռիսկն ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայության` համաձայն N 1 աղյուսակի:

 

N 1 աղյուսակ

 

Ռիսկայնությունը` ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի

 

._____________________________________________________________________.

|Արտադրանքի անվանումը               |      |Արտաքին տնտեսական |Ռիսկի  |

|                                   |      |գործունեության    |միավորը|

|                                   |      |ապրանքային        |       |

|                                   |      |անվանացանկ        |       |

|                                   |      |(ԱՏԳ ԱԱ)          |       |

|_____________________________________________________________________|

|                           |       Բարձր ռիսկային (10-20 միավոր)     |

|_____________________________________________________________________|

|Միս և  մսից սննդային ենթամթերք     |______| 0201-0210        |  20   |

|___________________________________|______|__________________|_______|

|Ձուկ և  խեցգետնակերպեր, կակղամորթեր|      |0301-0308         |  20   |

|և  ջրային այլ անողնաշարավորներ     |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ |______|1601-1605         |  15   |

|խեցգետնանմաններից, կակղամարմիններից|      |                  |       |

|և  ջրային այլ անողնաշարավորներից,  |      |                  |       |

|պատրաստի կամ պահածոյացված ձուկ,    |      |                  |       |

|ձկնկիթ                             |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Կաթնամթերք                         |      |0401-0406, 2105   |  15   |

|___________________________________|______|__________________|_______|

|Թռչնի ձու                          |      |0407-0408         |  20   |

|___________________________________|______|__________________|_______|

|Կենդանական ծագման սննդամթերք` այլ  |      |0410              |  15   |

|տեղում չնշված կամ չներառված        |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Մթերքներ սոուսներ պատրաստելու      |      |2103-2105         |  10   |

|համար, պատրաստի ապուրներ ու        |      |                  |       |

|արգանակներ                         |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Կենդանիների (բացի ձկների) աղիներ,  |      |0504              |  20   |

|պարկեր և  ստամոքսներ, ամբողջական և |      |                  |       |

|կտորներով, թարմ և  սառեցված,       |      |                  |       |

|աղաջրում և  աղած, չորացված և       |      |                  |       |

|ապխտած                             |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Մակարոնեղենային արտադրանք լցոնով,  |      |190220            |  15   |

|ջերմային մշակման ենթարկված կամ     |      |                  |       |

|չենթարկված, կամ այլ եղենակով       |      |                  |       |

|մշակված                            |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Սպիտակուցային խտանյութեր և         |      |210610            |  10   |

|թելիկավոր և  շերտավոր սպիտակուցային|      |                  |       |

|նյութեր                            |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Վիտամինների և  հանքային նյութերի   |      |2106909803        |  15   |

|խառնուրդ, նախատեսված սնուցման      |      |                  |       |

|հավասարակշռված լրացման համար       |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Ձուկ` չորացրած, ապխտած, աղ դրված   |      |0305              |  15   |

|կամ աղաջրի մեջ դրված               |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Վաղ հասակի երեխաների համար         |      |1901100000        |  20   |

|նախատեսված պատրաստի սննդամթերք,    |      |                  |       |

|նախատեսված մանրածախ առևտրի  համար  |      |                  |       |

|_____________________________________________________________________|

|                           |       Միջին ռիսկային (4-9 միավոր)       |

|_____________________________________________________________________|

|Բանջարեղեն և  որոշ ուտելի          |      |0701-0714         |   9   |

|արմատապտուղներ և  պալարապտուղներ   |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Ուտելի մրգեր և  ընկույզներ.        |      |0801-0814         |   6   |

|ցիտրուսային պտուղների կեղև  ու դդմի|      |                  |       |

|կճեպներ                            |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Խեցգետնակերպեր չորացրած, աղ դրված  |      |0306              |   4   |

|կամ աղաջրի մեջ դրված.              |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Կենդանական կամ բուսական ծագում     |      |1501-1520         |   9   |

|ունեցող ճարպեր և  յուղեր ու դրանց  |      |                  |       |

|տրոհումից ստացվող մթերքները.       |      |                  |       |

|պատրաստի սննդային ճարպեր           |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Կակաո և  դրանից պատրաստված մթերք   |      |1801-1806         |   4   |

|_____________________________________________________________________|

|                           |       Ցածր ռիսկային (1-3 միավոր)        |

|_____________________________________________________________________|

|Բնական մեղր                        |      |0409              |   1   |

|___________________________________|______|__________________|_______|

|Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական  |______|0901-0910         |   1   |

|թեյ և  համեմունքներ                |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Հացազգիներ                         |______|1001-1008         |   1   |

|___________________________________|______|__________________|_______|

|Ալրաղացաձավարային արդյունաբերության|______|1101-1109         |   2   |

|արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, |______|                  |       |

|հացահատիկային սոսնձանյութ          |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Յուղատու սերմեր և  պտուղներ, այլ   |      |1201-1208         |   1   |

|սերմեր, պտուղներ և  հատիկներ       |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Շաքար և  շաքարից պատրաստված        |______|1701-1704         |   1   |

|հրուշակեղեն                        |______|                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Պատրաստի մթերք` հացաբույսերի       |______|1901-1905 (բացի   |   1   |

|հատիկներից, ալյուրից, օսլայից կամ  |      |1901100000 կոդից) |       |

|կաթից, ալյուրից պատրաստված         |      |                  |       |

|հրուշակեղեն                        |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Բանջարեղենի, մրգերի, ընկույզների   |______|2001-2009         |   1   |

|կամ բույսերի այլ մասերի            |      |                  |       |

|վերամշակումից ստացվող մթերք        |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ     |______|2106 (բացի 210610 |   1   |

|չներառված                          |      |կոդից)            |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային      |______|2201-2209         |    3  |

|խմիչքներ և  քացախ                  |      |                  |       |

|___________________________________|______|__________________|_______|

|Կերակրի աղ                         |______|2501              |    1  |

._____________________________________________________________________.

 

4. N 1 աղյուսակում չներառված սննդամթերքի (արտադրանքի) տեսակի ռիսկայնությունը դասակարգվում է ցածր ռիսկային և ռիսկի միավոր սահմանվում է 1:

 

3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ ԲՆՈՐՈՇ (ԱՆՀԱՏԱԿԱՆ) ՌԻՍԿԵՐ

 

5. Սննդամթերքին բնորոշ անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են`

1) արտադրողի մոտ ներդրված սննդամթերքի արտադրման որակի և անվտանգության կառավարման համակարգերը.

2) սննդամթերքի տեղափոխման պայմանները.

3) սննդամթերքի` խմբաքանակի զանգվածը (քանակը, ծավալը):

6. Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի կախված է ներմուծված սննդամթերքի արտադրությունում ներդրված սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգերի հավաստագրերի առկայությունից կամ բացակայությունից, որոնց հավաստիությունը հնարավոր է ստուգել համացանցի միջոցով` համաձայն N 2 աղյուսակի:

 

N 2 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի

 

._____________________________________________________________________.

|Ռիսկը|Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը         |Միավորը|

|_____|_______________________________________________________|_______|

|Միջին|Սննդամթերքի արտադրությունում ներդրված չեն սննդամթերքի  |   4   |

|     |որակի և  անվտանգության կառավարման համակարգեր` առնվազն  |       |

|     |վտանգի վերլուծության և  հսկման կրիտիկական կետերի       |       |

|     |համակարգ ՎՎՀԿԿ (HACCP, ISO), առկա չեն հավաստագրեր      |       |

|     |(GLOBALGAP):                                           |       |

|     |Երրորդ երկրներից սննդամթերքի ներմուծման դեպքում        |       |

|     |արտադրանքի` սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող     |       |

|     |Եվրասիական տնտեսության միության (այսուհետ` ԵԱՏՄ)       |       |

|     |տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին        |       |

|     |համապատասխանում է:                                     |       |

|_____|_______________________________________________________|_______|

|Ցածր |Սննդամթերքի արտադրությունում ներդրված են սննդամթերքի   |    0  |

|     |որակի և  անվտանգության կառավարման համակարգեր` վտանգի   |       |

|     |վերլուծության և  հսկման կրիտիկական կետերի համակարգ     |       |

|     |(ՎՎՀԿԿ (HACCP, ISO) առկա են հավաստագրեր (GLOBALGAP):   |       |

._____________________________________________________________________.

 

7. Դասակարգումն ըստ սննդամթերքի տեղափոխման պայմանների իրականացվում է տվյալ սննդամթերքը տեղափոխող փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջների համապատասխանության ապահովումից ելնելով` համաձայն N 3 աղյուսակի:

 

N 3 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ տեղափոխման պայմանների

 

._____________________________________________________________________.

|Ռիսկը| Տեղափոխմանը ներկայացվող պայմանները                    |Միավորը|

|_____|_______________________________________________________|_______|

|Բարձր|Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում        |   20  |

|     |սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող        |       |

|     |պահանջներին:                                           |       |

|_____|_______________________________________________________|_______|

|Ցածր |Տեղափոխման պայմանները համապատասխանում են սննդամթերքի   |    0  |

|     |տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող պահանջներին:  |       |

._____________________________________________________________________.

 

8. Դասակարգումն ըստ ներմուծված սննդամթերքի զանգվածի (քանակի, ծավալի)` իրականացվում է համաձայն N 4 աղյուսակի:

 

N 4 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)

 

._____________________________________________.

|Ռիսկը|   Զանգվածը (կգ կամ լիտր)      |Միավորը|

|_____|_______________________________|_______|

|Բարձր|600-ից ավելի                   |   4   |

|_____|_______________________________|_______|

|Միջին|300-ից ավելի` 600-ը ներառյալ   |   2   |

|_____|_______________________________|_______|

|Ցածր |մինչև  300-ը ներառյալ          |   1   |

._____________________________________________.

 

4. ՌԻՍԿԻ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇԸ

 

9. Ռիսկի այլ չափանիշ է` արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սննդի շղթայի փուլերի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ հաղորդումների և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ երկրների կողմից լաբորատոր խիստ հսկողության սահմանման վերաբերյալ տեղեկատվության առկայությունը կամ դրա բացակայությունը` դասակարգվում է համաձայն N 5 աղյուսակի:

 

N 5 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ

երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված

տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների

 

._____________________________________________________________________.

|Ռիսկը|Սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ծանուցում  |Միավորը|    |

|     |կամ վերահսկողության արդյունքներ                   |       |    |

|_____|__________________________________________________|_______|____|

|Բարձր|Արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ      |  20   |    |

|     |երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի  |       |    |

|     |միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի       |       |    |

|     |վերահսկողության արդյունքներով սննդամթերքի         |       |    |

|     |վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության         |       |    |

|     |առկայություն:                                     |       |    |

|_____|__________________________________________________|_______|____|

|Ցածր |Արագ արձագանքման միջազգային համակարգերի, ԵԱՏՄ     |   0   |    |

|     |միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի       |       |    |

|     |վերահսկողության արդյունքներով սննդամթերքի         |       |    |

|     |վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության         |       |    |

|     |բացակայություն:                                   |       |    |

._____________________________________________________________________.

 

5. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

10. Սննդամթերքի ընդհանուր ռիսկայնության դասակարգումն իրականացվում է համաձայն N 6 աղյուսակի:

 

N 6 աղյուսակ

.________________________________________________.

|Խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը| Միավորը   |

|____________________________________|___________|

|         Բարձր                      | 20 և  ավել|

|____________________________________|___________|

|         Միջին                      | 10-19     |

|____________________________________|___________|

|         Ցածր                       | 0-9       |

.________________________________________________.

 

11. Ընդհանուր ռիսկայնության` բարձր, միջին և ցածր խմբերին դասված սննդամթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողության տեսակներն են`

1) ընդհանուր բարձր ռիսկայնությամբ դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված և ԵՏՄ-ի սերտիֆիկացման ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում իրականացված լաբորատոր փորձաքննության իրականացում (այսուհետ` փորձաքննության իրականացում).

2) ընդհանուր միջին ռիսկայնության դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում և զննում, իսկ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում` նմուշառում և փորձաքննության իրականացում.

3) ընդհանուր ցածր ռիսկայնության դեպքում` միայն փաստաթղթային ստուգում և նույնականացում:

12. Եթե 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չի հայտնաբերվում, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը:

13. Եթե 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվում է անհամապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա արգելվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ կերպով ծանուցվում է ներմուծումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտին` նշելով ներմուծման արգելքի հիմքերը:

14. Եթե միևնույն կազմակերպության կողմից արտադրված միևնույն տեսակի սննդամթերքում նախկինում ներմուծման պահին կամ շուկայահանման ընթացքում հայտնաբերվել է սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն, ապա տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքի հաջորդ երեք ներմուծման ընթացքում խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը համարվում է բարձր և վերահսկողությունն իրականացվում է 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով:

15. 14-րդ կետով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու արդյունքում սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքը հետագայում ներմուծելիս խմբաքանակի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է սույն հավելվածի 3-11-րդ կետերով սահմանված կարգով:

 

(հավելվածը խմբ. 16.04.2020 թիվ 570-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2013
N 218-Ն
Որոշում