041.0217.190313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2013 թվականի N 217-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բաժնետոմսերի մասնավորեցման հարցը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը քննարկել ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նպատակահարմարության հարցը, վարել բանակցություններ հավանական գնորդի հետ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ընկերությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրում ներառելու գործընթացը:
(2-րդ կետը փոփ. 20.06.13 թիվ 481-Ա, 02.12.13 թիվ 1132-Ա, 28.08.14 թիվ 811-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2013 թվականի մարտի 19-ի
N 217-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական
վարչության պետ
(հավելվածը փոփ. 28.08.14 թիվ 811-Ա որոշում)