Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ...

 

 

050.0013.140213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        02            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013051

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2013 թվականի թիվ 13-Ն

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2013 թվականի մարտի 4-ից շրջանառության մեջ դնել 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հունվարի 22-ի

թիվ 13-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             100 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         1/4 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    20,18 +/- 0,07 մմ

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  2.000.000 հատ

 

1.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

2. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             200 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         1/2 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    27,66 +/- 0,15 մմ

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  2.000.000 հատ

 

2.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

3. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             500 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         1 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    38,60 +/- 0,3 մմ

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  8.000.000 հատ

 

3.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

4. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             1000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         5 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    60,15 +/- 0,5

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  500.000 հատ

 

4.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

5. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             5000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         10 տրոյան ունցիա

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    75,50 +/- 0,7

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  500.000 հատ

 

5.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

6. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             10 000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         1 կգ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    100,00 +/- 0,9

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  500.000 հատ

 

6.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

7. 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2013»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAHԺS ARK» մակագրություններն են:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

 

Դրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             20 000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9990

    Քաշը                         5 կգ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Տրամագիծը                    149,62 +/- 1,2

    Որակը                        սովորական

    Տպաքանակը                    մինչև  50.000 հատ

 

7.1 2013 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.01.2013
N 13-Ն
Որոշում