Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 1999 թվականի թիվ 6

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ Պետական արբիտրաժի լիազորությունների դադարման հետ կապված հարցերը դատաիրավական բարեփոխումների ոգով կարգավորելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. ՀՀ պետական արբիտրաժում մուտք եղած հայցերը ենթակա են վերադարձման հայցվորներին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայցն առաջին ատյանի դատարան ներկայացնելու առաջարկով:

2. Սահմանել, որ ՀՀ պետական արբիտրաժի կողմից կասեցված գործերով հայցվորը կարող է դիմել հայցով համապատասխան առաջին ատյանի դատարան` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդդատության կանոններով: ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը տվյալ առաջին ատյանի դատարանի պահանջով նրան է ներկայացնում համապատասխան արբիտրաժային գործը:

3. Այն գործերով, որոնցով ՀՀ պետական արբիտրաժի կողմից կայացված են վճիռներ և որոշումներ, սակայն կատարման հրամաններ տրված չեն, ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահը կարող է կողմերին տրամադրել կատարման փաստաթղթեր:

4. Սահմանել, որ ՀՀ պետական արբիտրաժի վճիռների դեմ նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով բերված գանգատները պետք է դիտվեն վերաքննիչ բողոքներ և նշանակվեն քննության:

5. Սահմանել, որ ՀՀ պետական արբիտրաժի վճիռների դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվարկվում է մինչև 1999 թ. հունվարի 1-ը` վճռի կայացումից հետո մեկամսյա ժամկետում, իսկ 1999 թ. հունվարի 1-ից հետո` 15-օրյա ժամկետում:

6. Սահմանել, որ ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ պետական արբիտրաժի վճիռների դեմ բերված գանգատները վարույթ ընդունելուց հետո կասեցնել այդ վճիռների կատարումը:

7. Սահմանել, որ մինչև 1999 թ. հունվարի 12-ը բերված գանգատների համար պետական տուրքի գանձումն ու հաշվարկումն իրականացվում է նախկին օրենսդրությամբ ՀՀ պետական արբիտրաժի վճիռների գանգատարկման համար սահմանված կարգով, իսկ 1999 թ. հունվարի 12-ից բերված վերաքննիչ բողոքներով` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափով:

8. ՀՀ պետական արբիտրաժի կողմից կայացրած վճիռների և որոշումների դեմ հսկողական կարգով բերված բողոքները ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որպես վճռաբեկ բողոք ընթացք տալու համար:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
30.01.1999
N 6
Որոշում