040.0254.250313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2013 թվականի N 254-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Կորյունի 16 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջակողմյան թևից 22,31 քառ. մետր մակերեսով, 632,26 հազ. դրամ սկզբնական ու 148,72 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` երկհարկանի, և 74,89 քառ. մետր մակերեսով, 2122,36 հազ. դրամ սկզբնական ու 499,22 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` միհարկանի շինություններն ու դրանց զբաղեցրած և սպասարկման նպատակով պետական սեփականություն հանդիսացող հողամասից 205 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` սահմանված կարգով նշված շինությունները քանդելու և դահլիճ կառուցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 12.06.14 թիվ 604-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 12.06.14 թիվ 604-Ա որոշում)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.06.14 թիվ 604-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ դահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում` սահմանված կարգով կատարել գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման աշխատանքները:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 12.06.14 թիվ 604-Ա որոշում)
i
(վերնագիրը փոփ. 12.06.14 թիվ 604-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ