Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐ ...

 

 

040.0262.250313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2013 թվականի N 262-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) դրույթների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1187-Ա որոշման համաձայն իրականացված վերագնահատման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների կազմում ընդգրկված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման աշխատանքների արդյունքները` ստացված 24,312,086.8 հազ. դրամ վերագնահատված արժեքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված վերագնահատման արդյունքների` սահմանված կարգով արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություններում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2013
N 262-Ա
Որոշում