041.0225.250313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2013 թվականի N 225-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-էմիրաթական, հայ-քուվեյթյան և հայ-կատարական օրակարգային հարցերը արաբական կողմի համապատասխան պաշտոնյաների հետ քննարկելու նպատակով 2013 թվականի մարտի 19-ին` Արաբական Միացյալ Էմիրություններ, մարտի 20-ին` Քուվեյթի Պետություն և մարտի 21-22-ը` Կատարի Պետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Մ. Մկրտումյանի` սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման, ինչպես նաև գործուղման ընթացքում թարգմանության հետ կապված ծախսերը` օրական 100.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղման հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի մարտի 25-ի
N 225-Ա որոշման
ԿԱԶՄ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-22-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ս. Ամիրբեկյան - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի
խորհրդական
Մ. Մկրտումյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական
թերակղզու երկրների բաժնի պետ