Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0311.060599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 1999 թվականի թիվ 311

 

i

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն Հաղթանակի և խաղաղության տոնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` ապահովել 1999 թվականի մայիսի 8-ին Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված համերգ-հանդիսության անցկացումը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ ապահովել 1999 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների անցկացումը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառման անցկացման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին` համաձայն ներկայացված նախահաշվի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ապահովել Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը և ապահովել դրանց իրականացումը.

բ) մինչև 1999 թվականի մայիսի 8-ը ավարտել Երևանի և հանրապետության մյուս բնակավայրերի տոնական արտաքին ձևավորման աշխատանքները և ապահովել բնակավայրերի պատշաճ սանիտարական վիճակի պահպանումը:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` նախատոնական և տոն օրերին ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նախատոնական և տոն օրերին ապահովել հասարակական կարգի պահպանությունը, հատկապես` միջոցառումների անցկացման վայրերում, ուժեղացնել հսկողությունը կենսաապահովման և բարձր վտանգավորություն ունեցող օբյեկտների պահպանության նկատմամբ:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 1999 թվականի մայիսի 8-ին և 9-ին կենտրոնական ապարատներում սահմանել շուրջօրյա հերթապահություն:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.1999
N 311
Որոշում