040.0313.150599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 1999 թվականի թիվ 313
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Ինտելսատ» և «Եվտելսատ» կազմակերպությունների կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կատարած ներդրումների դիմաց ստացվող շահութաբաժնի գումարները հավաքագրելու և հեռահաղորդակցության միջազգային միությանը, Համաշխարհային փոստային միությանը և ԱՊՀ անդամ պետությունների կապի տարածաշրջանային համագործակցությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության անդամավճարները մուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համար մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը նախարարությունն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել բանկային հաշիվ:
(1-ին կետը խմբ. 20.06.02 թիվ 848-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 20.06.02 թիվ 848-Ա որոշում)
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 15-ից: