Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 1 ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ ...

 

 

040.0277.020413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2013 թվականի N 277-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի 33 հասցեում գտնվող շենքից 107.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Ամարաս-Դանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Սահմանել, որ`

1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 150 000 դրամ.

2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ամարաս-Դանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև վարձակալության պայմանագրի կնքումը` վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Ամարաս-Դանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2013
N 277-Ա
Որոշում