Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆ ...

 

 

100.0005.210313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013099

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2013 թվականի N 05-Ն

 

i

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ու բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգեր և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշման հավելված N 3-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 35-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի փետրվարի 1-ի

N 05-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով դեղատներում կամ դեղատնային կրպակներում (այսուհետ` կազմակերպություն) առաջացող բժշկական թափոններն են` օգտագործման համար ոչ պիտանի`

1) դեղերը,

2) դեղանյութերը,

3) բժշկական նշանակության ապրանքները:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված դեղերը, դեղանյութերը, բժշկական նշանակության ապրանքները հաշվառվում են որպես բժշկական թափոն դրանք խոտանվելուց հետո` հետևյալ դեպքերում.

1) լրացել է դրանց պիտանիության ժամկետը,

2) հայտնաբերվել է դեղի փաթեթավորման, պիտակի, տարողության ամբողջականության խախտում, դեղի փչացման նշաններ (ձևի, գույնի, թափանցիկության և այլ հատկանիշների փոփոխություն),

3) եթե ստացվել է տեղեկատվություն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է դեղի կամ դեղանյութի կամ բժշկական նշանակության ապրանքի որակի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ են հավաքվել Հայաստանի Հանրապետությունում արտադրված դեղերը:

4. Կազմակերպությունում բժշկական թափոնների հաշվառելու նպատակով իրականացվում է ներքին մշտադիտարկում, որի իրականացման կարգը սահմանվում է ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2-1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր»-ի 12-րդ կետով նախատեսված բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների ակտով:

5. Ներքին մշտադիտարկումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 29-ի N 867 հավելված N 3-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետով նշանակված պատասխանատու անձը, իսկ մեկ վայրում դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակված պատասխանատու անձը:

6. Դեղերի պիտանիության ժամկետները լրանալուց առնվազն մեկ շաբաթ առաջ, իսկ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու յուրաքանչյուր դեպքը հայտնաբերելիս` անմիջապես, պատասխանատու անձը գրավոր տեղեկացնում է կազմակերպության տնօրենին: Կազմակերպության տնօրենը երկօրյա ժամկետում կազմակերպում է պիտանիության ժամկետն անց և օգտագործման համար ոչ պիտանի դեղերի խոտանումը` իր լիազորությունների շրջանակում ընդունված իրավական ակտով ստեղծված հանձնաժողովի կողմից:

7. Հանձնաժողովը բաղկացած է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ երեք աշխատակիցներից: Հանձնաժողովը կազմում է դեղատներում կամ դեղատնային կրպակներում դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության ապրանքների խոտանման արձանագրություն` սույն կարգի հավելված N 1-ով սահմանված ձևի համաձայն:

8. Դեղերը խոտանվելուց և խոտանման արձանագրության կազմումից անմիջապես հետո պատասխանատու անձի կողմից կատարվում է բժշկական թափոնների հաշվառում` սույն կարգի հավելված N 2-ով սահմանված ձևի մատյանում:

9. Բժշկական թափոնները հաշվառումից հետո մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչնչացման գործընթացը պատասխանատու անձի կողմից տեղավորվում և պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 հավելված N 3-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության լիցենզավորման կարգի 36-րդ կետով ժամանակավոր պահման համար նախատեսված պարկում կամ բեռնարկղում:

 

Հավելված 1

 

Ձև 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը/բնակության վայրը

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

--------------------------

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

Խոտանման օրը, ամիսը, տարին __________________________________________

Խոտանման արձանագրությունը կազմվել է ----------կազմակերպության տնօրենի կամ ---------------անհատ ձեռնարկատիրոջ թիվ ----------- հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ`

Նախագահ -------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, պաշտոն

Անդամներ (անուն, ազգանուն, պաշտոն)`

 

1. ------------------------------------------------------------------ 2. ------------------------------------------------------------------ 3. ------------------------------------------------------------------ 4. ------------------------------------------------------------------

 

Խոտանման ենթակա բժշկական թափոններ

 

.____________________________________________________________________.

|Հ/հ|Անվանում|Սերիա|Դեղաչափը և |Պիտանիության|Քանակը|Խոտանված դեղերի, |

|   |        |     |դեղաձևը    |ժամկետը     |      |դեղանյութերի,    |

|   |        |     |           |            |      |բժշկական         |

|   |        |     |           |            |      |նշանակության     |

|   |        |     |           |            |      |ապրանքների արժեքը|

|___|________|_____|___________|____________|______|_________________|

|___|________|_____|___________|____________|______|_________________|

.____________________________________________________________________.

 

Խոտանման պատճառը ----------------------------------------------------

---------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------

Խոտանված բժշկական թափոնները պահվում են ժամանակավոր պահման համար նախատեսված պարկում կամ բեռնարկղում` մինչև ոչնչացում:

(ընդգծել)

Նախագահ -------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, ստորագրություն

 

Անդամներ (անուն, ազգանուն, ստորագրություն)`

 

1. ------------------------------------------------------------------ 2. ------------------------------------------------------------------ 3. ------------------------------------------------------------------ 4. ------------------------------------------------------------------

 

Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր -----------------------

_____________________ անուն, ազգանուն, ստորագրություն, օր, ամիս, տարի

 

Հավելված 2

 

Ձև 2

 

ՄԱՏՅԱՆ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

---------------------------------------------------------------------

(Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը, գտնվելու վայրը/բնակության վայրը, գործունեության

իրականացման վայրը)

 

Սկիզբ «-------»--------------------- 20 ------ թ.

Վերջ «-------»---------------------- 20 ------ թ.

 

.________________________________________________________________________.

|Հ/հ|Խոտանման|Բժշկական |Սերիա|Քանա- |Բժշկական|Բժշկական |Պատասխա- |Ստորա- |

|   |արձանա- |թափոնի   |     |կու-  |թափոնը  |թափոնը   |նատուի   |գրու-  |

|   |գրության|անվանումը|     |թյունը|տեղա-   |ոչնչացման|անունը,  |թյուն  |

|   |համարը, |         |     |      |դրելու  |հանձնելու|ազգանունը|       |

|   |օրը,    |         |     |      |օրը,    |օրը,     |         |       |

|   |ամիսը,  |         |     |      |ամիսը,  |ամիսը,   |         |       |

|   |տարին   |         |     |      |տարին   |տարին    |         |       |

|___|________|_________|_____|______|________|_________|_________|_______|

|1. |        |         |     |      |        |         |         |       |

|___|________|_________|_____|______|________|_________|_________|_______|

|2. |        |         |     |      |        |         |         |       |

|___|________|_________|_____|______|________|_________|_________|_______|

|3. |        |         |     |      |        |         |         |       |

|___|________|_________|_____|______|________|_________|_________|_______|

|4. |        |         |     |      |        |         |         |       |

|___|________|_________|_____|______|________|_________|_________|_______|

|...|        |         |     |      |        |         |         |       |

.________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.02.2013
N 05-Ն
Հրաման